Կեղծ հարցաքննություն, արձանագրություն ու եզրակացություն՝ Մասիսի ՔԿ ավագ քննիչի կողմից

 ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դ. Հ.-ն, 23.11.2016թ.-ից մինչեւ 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տեւական ժամանակ քննչական եւ դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, իր ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

ՀՔԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, քննիչ Դ. Հ.-ն իր վարույթում քննվող՝ Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող առանձնատնից 28.12.2016թ.-ին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում սեփականատեր Ռ. Մ.-ին եւ վերջինիս կնոջը ժամանակին չհարցաքննելու, դատահետքաբանական փորձաքննություն չնշանակելու եւ մի շարք այլ հանգամանքներ քողարկելու նպատակով 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 29.12.2016թ.-ին` առանձնատնից կատարված գողության դեպքի հաջորդ օրը:

Այնուհետեւ 31.01.2017թ.-ին քննիչը կազմել է տուժողի կնոջ հարցաքննության եւ առանձնատան մուտքի դռան փականն ու բանալիները առգրավելու մասին արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դրանց կատարման օրվա, ժամի եւ վայրի վերաբերյալ: Ընդ որում, առգրավման վերաբերյալ կազմված արձանագրությունում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ եւ դրել կեղծ ստորագրություններ:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Դ. Հ.-ն կազմել է նաեւ դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որում եւս մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Իր կողմից կատարված կեղծիքները, ինչպես նաեւ նշված որոշումը դեպքից հետո տեւական ժամանակ անց` 31.01.2017թ.-ին կազմած լինելու հանգամանքը քողարկելու նպատակով Դ. Հ.-ն Մասիսի քննչական բաժնի` ելքի փաստաթղթերի գրանցման գրքում նշել է, թե իբր, դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին հիշյալ որոշումը ելքագրվել է 09.01.2017թ.-ին: Այնուհետեւ 2017 թվականի փետրվարին այցելել է Արարատի մարզի Նորաբաց գյուղ, որտեղ կազմել է վկաների հարցաքննության արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 30.12.2016թ.-ին` գողության դեպքից երկու օր հետո:

Բացի այդ, Դ. Հ.-ն մատնադրոշմային փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տուժողին օրենքով սահմանված ժամկետում չծանոթացնելու հանգամանքը քողարկելու համար 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, հենց փորձաքննության նշանակման օրը` 19.01.2017թ.-ին, որոշումը ծանոթացրել է տուժողին:

Իսկ 2017թ. փետրվարին` քրեական գործով վկայի հարցաքննության ընթացքում տեղեկանալով, որ վերջինս տուժողի տան դիմաց նկատել է կասկածելի ավտոմեքենա, Դ. Հ.-ն նրան դեպքից տեւական ժամանակ անց հարցաքննելու եւ մատնանշված ավտոմեքենայի` գողության դեպքի հետ առնչությունը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ չիրականացնելու հանգամանքները թաքցնելու նպատակով` վկայի հարցաքննության արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե իբր, վերջինս գողության դեպքի օրը գտնվել է տանը եւ տուժողի տան մոտ կասկածելի ավտոմեքենաներ չի նկատել:

Դ. Հ.-ն ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել նաեւ գողության կատարման մեջ կասկածվող անձանց հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունում` նշելով, թե, իբր, գործողության կատարմանը ներկա են գտնվել երկու ընթերականեր, ինչպես նաեւ դրել է կեղծ ստորագրություններ:

Բացի այդ, Դ. Հ.-ն, ստանալով գողության կատարման մեջ կասկածվող անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվության մասին դատարանի որոշումները, կազմել է խուզարկությունների կատարման վերաբերյալ 3 կեղծ արձանագրություններ, թե, իբր, նշված անձանց բնակարաններում խուզարկություններ է կատարել, սակայն դրանցում ոչինչ չի հայտնաբերել: Միաժամանակ, նշված արձանագրություններում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ եւ դրել կեղծ ստորագրություններ:

Այսպիսով, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Դ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել 5 տարբեր դրվագներով պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
3750 դիտում

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել