Խոշոր կաշառք. ՔԿ-ում ո՞ւմ եւ ինչպե՞ս է ալավերդցի Վահագը կաշառել. դատախազություն

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական, դատավարական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու եւ նրանց արարքներին իրավական գնահատական տալու նպտատակով:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ Կամո Փիրուզյանին սպանելու փաստի առթիվ իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կասկածանքով, 07.02.2018թ. ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ծառայողը:

Արդեն տեղեկացվել է, որ Վ.Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար սույն քրեական գործի շրջանակում նախօրեին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեիմեկ այլ ծառայողի, ում նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
2012 դիտում

Հաստատվել է կորոնավիրուսի 1277 նոր դեպք. գրանցվել է 26 մահ, եւս 11-ն էլ՝ այլ հիվանդության հետեւանքով

Մեկնարկել է ՀՀ Կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 66 հարց

Պաշտոնեական կեղծիքի գործով Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրհետապնդում չի իրականացվի․ գործն ուղարկվել է դատարան

Սահմանամերձ Այգեձոր գյուղում ժամանակակից բժշկական կենտրոն կկառուցվի. նախագիծը պատրաստ է

Արագածոտնի եւ Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում մառախուղ է

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ

Գիշերը հրդեհ է բռնկվել պոլիէթիլենային տոպրակների հումքի մշակման արտադրամասում

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Աջափնյակում

Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգայի պլանային անջատումներ կլինեն

Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են զոհված կամավորական Վրեժ Պողոսյանի ընտանիքին (լուսանկարներ)

Պատերազմի օրերին վիրավորված պայմանագրային զինծառայողին հարկավոր է հաստ աղիքի փոխպատվաստում․ այն Հայաստանում չեն անում

Ադրբեջանը խոշտանգում, տանջում, նվաստացնում է հայ ռազմագերիներին. Human Rights Watch-ի զեկույցը

Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Մայիսյան համայնքի Սարգս թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել է

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան

Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել