Երևան
12 °C
Հարեւան եւ հայկական երկու պետությունների հակառակորդ երկրում՝ Ադրբեջանում, հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում: Կայուն դիկտատուրայի երկրում, հատկապես վերջերս, գրեթե բոլորը սպասում էին, որ ամեն ինչ, այդ թվում՝ սպասվող նախագահական ընտրությունները, ընթանալու են սահուն, առանց ցնցումների ու անակնկալների: Սակայն անակնկալը մատուցեց հենց նա, ումից ամենաքիչն էին սպասում:
Իլհամ Ալիեւը մի քանի օր առաջ անսպասելի որոշում կայացրեց հոկտեմբերին նախատեսվող նախագահական ընտրությունները տեղափոխել ապրիլ: Հենց այդ ժամանակ ավարտին է մոտենալու նաև Հայաստանում պետական համակարգի անցումը կառավարման խորհրդարանական մոդելին:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 11-ին: Այժմ շատերը փորձում են հասկանալ այդ որոշման դրդապատճառները: Նախագահական արշավի շախմատային պարտիան գոնե առերեւույթ ընթանում էր առանց խնդիրների, ինչու հենց խաղի կեսից Ալիեւը փոխեց դրա կանոնները, շուռ տվեց խաղատախտակը, «ֆիգուրները» նորովի դասավորեց ու կտրուկ արագացրեց իր վերընտրվելու գործընթացը: Ո՞ւր կամ ինչո՞ւ է նա շտապում: Մյուս կողմից, թեպետ արտահերթ ընտրությունների անցկացման որոշումն անսպասելի էր շատերի համար, սակայն դրանց մասին շշուկներն ադրբեջանական հասարակական-քաղաքական միջավայրում ու մեդիա դաշտում պտտվում էին դեռ անցյալ տարվանից:
Բավական է հիշել, որ դեռեւս 2017 թ.-ի հոկտեմբերին նույն Ալիեւը ստիպված էլ հերքել երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին համառորեն տարածվող լուրերը: «Մենք նպատակ չունենք փոխելու ընտրությունների անցկացման ժամկետը: Ես գիտեմ, թե ինչ խոսակցություններ են պտտվում Ադրբեջանում եւ մեր սահմաններից դուրս: Նման ծրագրեր չկան, դրա անհրաժեշտությունը ես չեմ տեսնում», - հայտարարել էր նա РИА Новости-ի հետ հարցազրույցում:
Այնուամենայնիվ, անհրաժեշտությունն առաջացավ, ու Ալիեւի որոշման պատճառներն, ըստ փորձագետների, ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին արմատներ:
Առաջին պատճառն, ըստ ադրբեջանցի տնտեսագետ, ReAl շարժման գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլիի, իսկապես տեխնիկական է: Ի դեպ, Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը եւս տեխնիկական խնդիրներով պատճառաբանեց ընտրությունների տեղափոխման մասին որոշումը: Սակայն եթե Հասանովը շեշտում էր աշնանը պլանավորած մեծ համապետական միջոցառումների հետ ընտրությունների չհամընկնելու կարեւորությունը, Ջաֆարլին այլ խնդիր է տեսնում: «Այս տարի առաջին անգամ նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Ուստի, հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2025 թ.-ի հոկտեմբերին: Իսկ այդ տարվա նոյեմբերին էլ կկայանան խորհրդարանական ընտրությունները: Նշանակում էր միաժամանակ երկու ընտրական գործընթացներ են ընթանալու: Ուստի, անհրաժեշտ էր տեղափոխել կամ նախագահի, կամ խորհրդարանի ընտրությունների անցկացման ժամկետը: Ընտրվեց նախագահի ընտրությունները»,- նշում է Ջաֆարլին:
Ջաֆարլիի ու Հասանովի հետ կտրականապես համաձայն չէ ադրբեջանցի փորձագետ, լրագրող Շահին Ռզաեւը: Նրա համար այդ բացատրությունները համոզիչ չեն: «Մինչեւ 2025 թ.-ը, ինչպես ասում են, մեզանում «կամ խանը կմահանա, կամ էշը» (հայկական տարբերակով՝ «կամ էշը կսատկի, կամ էշատերը»): Այսինքն՝ հարյուր անգամ կարող էին փոփոխել ընտրությունների անցկացման օրը, որպեսզի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները չհամընկնեն»,- նշեց Ռզաեւը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Փորձագետի համար հատկապես ծիծաղելի են համապետական նշանակության միջոցառումների հետ չհամընկնելու մասին պատճառաբանությունները:
«Մենք, կարծես, անկախ պետություն ենք, ուստի՝ ամենակարեւոր միջոցառումը մեզ համար պետք է լինի նախագահի ընտրությունը: Այլ կարեւոր միջոցառում ես չեմ պատկերացնում: Ուստի, ինչպես կարելի է երկրի համար ամենակարեւոր միջոցառումը տեղափոխել այլ երկրորդական՝ թեկուզ միջազգային նշանակության իրադարձությունների օգտին»,- նշում է Ռզաեւը:
Սա, իհարկե, խնդրի տեխնիկական կողմն է, որի վերաբերյալ փորձագետների հայացքները կտրուկ տարբերվում են: Նրանք, սակայն գրեթե համամիտ են, երբ խոսում են Ալիեւի որոշման արտաքին քաղաքական դրդապատճառների մասին: Ավելի կոնկրետ, այս տարվա մարտի 18-ին ՌԴ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ: «Գլոբալ խաղացողների, եվրոպական կառույցների, գրեթե բոլորի ուշադրությունը կենտրոնացած է լինելու ռուսաստանյան ընտրությունների վրա՝ հատկապես հաշվի առնելով ՌԴ-ի ու Արեւմուտքի հարաբերությունների լարվածությունը: Ի դեպ, Մոսկվան, ի տարբերություն Բաքվի, չի հրաժարվել միջազգային դիտորդներից: Ուստի, կարծում եմ ադրբեջանական ընտրությունները կմնան ռուսաստանյան ընտրական գործընթացների ստվերում, ու մեր իշխանությունները կկարողանան «հանգիստ» ընտրություններ անցկացնել»,- նշում է Ջաֆարլին, ում հետ գրեթե ամբողջությամբ համամիտ է Շահին Ռզաեւը:
«Ռուսաստանի հետ ընտրական գործընթացների սինքորնիզացիան ինձ համար ավելի համոզիչ բացատրություն է»,- մեր զրույցում ասաց նա՝ նկատի ունենալով, որ սա հնարավորություն է առանց միջազգային լուրջ ուշադրության, ասել է թե քննադատության, անցկացնել ընտրությունները: Մեծերի գլուխը ՌԴ-ում ընտրություններով խառն է լինելու ու Ադրբեջանում ընտրությունների մասին մտածելու ժամանակ էլ չեն ունենալու: «Ուստի, հակված եմ կարծել, որ մեր իշխանությունները որոշեցին չառկախել գործընթացը մինչեւ աշուն, երբ Ռուսաստանում ու, ի դեպ, Հայաստանում կձեւավորվեն նոր իշխանություններ»,- նշում է Շահին Ռզաեւը:
Ալիեւի հանկարծակի որոշման եւս մեկ պատճառ փորձագետները նշում են ադրբեջանական իշխանական վերին էշելոններում դավադրության հասունացման հնարավորությունը: Նման կարծիքի է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: «Գողացած փողերը շատերին հանգիստ չեն տալիս: Կարծում եմ՝ որոշակի դավադրություն է հասունանում իշխանության ներսում, կան շատ դժգոհներ, որոնք կարող էին աշխատանք տանել, որոշակի թիմ ձեւավորել եւ վերջնագիր ներկայացնել»,- նշում է նա՝ հավելով, որ վտանգի քաղաքականապես չեզոքացման կամ նվազման առաջին քայլը հանրաքվեի անցկացումն էր, այնուհետեւ Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակումը:
«Հաջորդ քայլը հենց արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն է»,- նշում է փորձագետը եւ որպես իր կարծիքի բացատրություն հավելում հետեւյալը. «Արտահերթ ընտրությունները խիստ սահմանափակում են իշխանության ներսում Ալիեւի հակառակորդների համար դավադրությունների կազմակերպման ժամանակային հնարավորությունները»: Շահին Ռզաեւն այս կարծիքը եւս չի կիսում՝ նշելով, որ, թեպետ, շատ են խոսում իշխանության ներսում տարբեր կլանների պայքարի մասին, սակայն ինքն իրականում նման պայքար չի տեսնում:
Իսկ Նատիգ Ջաֆարլին ընդհանրապես կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո, երբ կնշանակվեն նաեւ ոլորտային այլ փոխնախագահներն իրենց աշխատակազմերով, նախարարների կաբինետի՝ կառավարության, կարիքն ուղղակի չի լինի: «Այսինքն՝ կարող են լինել կառուցվածքային փոփոխություններ: Նախարարների կաբինետի կարիքն այլեւս չի լինի, հակառակ պարագայում մենք գործ կունենանք կրկնվող գործառույթների հետ, որն անիմաստ է»,- կարծում է փորձագետը:
Փորձագետները, գրեթե վստահ ու համամիտ են մեկ խնդրի վերաբերյալ: Նրանք բոլորն էլ կարծում են, որ նախագահի ընտրությունները ոչ մի անդրադարձ չեն ունենա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
«Վստահ եմ, որ հակամարտության գոտում ոչ մի սրացում էլ չի լինի: Ռուսաստանն ուղղակի դա թույլ չի տա: Նրանց մոտ շուտով անցկացվելու է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, մյուս կողմից՝ պատերազմը շատ թանկ է նստելու բոլոր կողմերի վրա: Սակայն վստահ եմ (չի մանրամասնում, թե որտեղից այդ վստահությունը- խմբ.) Ռուսաստանը ճնշում կգործադրի Հայաստանի վրա՝ «օկուպացված տարածքների ազատագրման» առումով եւ Հայաստանը կգնա այդ քայլին: Ռուսաստանն այս ամենը կներկայացնի որպես իր հաջողությունը, իսկ ՀՀ-ն ու Ադրբեջանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար անհրաժեշտ ու պարտադրված փոխզիջում», -մեր զրույցը եզրափակեց Շահին Ռզաեւը:
Հոդվածը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 9-ի համարում:
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
© 2024 Հայկական ժամանակ