19-ամյա ծննդկանին վատ վիճակում ուղարկել են տուն, որ տանը մեռնի. հարազատները բողոքում են

Լուսանկարում՝ Լիլիթը

Հունվարի 28-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 19-ամյա ծննդկան Լիլիթ. Խ.-ի հարազատները անպատասխան շատ հարցեր ունեն:

Երիտասարդ կնոջ մահվան յոթերորդ օրը լրանալուց հետո նրանք որոշել են բողոքի ձայն բարձրացնել, գնալ կատարվածի հետքերով ու վերհանել եղելությունը: Նրանք կարծում են, որ ծննդաբերությունից հետո վատ ինքնազգացողություն ունեցող Լիլիթին համառորեն դուրս գրելն ու տուն ուղարկելը միտումնավոր է եղել, որպեսզի նա մեռնի ոչ թե բուժհաստատությունում՝ իրենց համար բացասական ցուցանիշ ապահովելով, այլ տանը:

Լիլիթի մայրը՝ Լենա Խ.-ն, մեզ հետ զրույցում պատմեց, որ աղջիկը հղիության ինն ամիսների ընթացքում «Էրեբունիում» գտնվել է բժիշկ Դավիթ Ա.-ի հսկողության տակ, ի դեպ՝ որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո: Հղիության ընթացքում Լիլիթին անընդհատ ասվել է, որ պտղի դիրքը ճիշտ չէ, եւ պետք է կեսարյան հատում անել: Վերջին օրը, սակայն տեղեկացրել են, որ երեխան փոխել է դիրքը, եւ կեսարյան հատման անհրաժեշտություն այլեւս չկա: Դավիթ Ա.-ն, ըստ տիկին Լենայի, մանրամասնել է՝ գլուխը մի քիչ բարձր է մնացել, դժվար կլինի, բայց ոչինչ, կօգնենք, ինքնուրույն կծննդաբերես:

Երեխան ծնվել է մեծ դժվարությամբ, իսկ երիտասարդ մայրը դրանից հետո սկսել է իրեն ավելի ու ավելի վատ զգալ: «Ամսի 25-ին ես գնացի երեխային տեսա (նկատի ունի դստերը՝ Լիլիթին), շատ վատ էր, տաքություն ուներ: Մի ձեւի ոնց որ հավես չուներ, չէր խոսում հետս...»,- ասաց մահացած ծննդկանի մայրը եւ հուզվելով այլեւս չկարողացավ խոսել:

Նրան շարունակեց Լիլիթի հորաքույրը: «Լիլիթն ասել է, որ ներսից ցավեր ունի, կախվածություն ունի, տաքություն ունի, իսկ բժիշկն իրեն բացատրել է, որ կարերն այտուցված են, կախված է, դրանից է տաքությունը: Ես չեմ հասկանում, եթե կարերը այտուցված են, բժիշկն ի՞նչ պիտի անի: Այտուցվածություն՝ նշանակում է կա բորբոքային պրոցես»,- կարծիք հայտնեց Արմիեն Ա.-ն: Հաջորդ օրը Լիլիթին այցելել է սկեսուրը եւ հարսին հայտնաբերել էլ ավելի վատ ինքնազգացողությամբ: Ծննդաբերության երրորդ օրը, սակայն ծննդկանին դուրս են գրել, ինչը չի նշանակում, որ նա սկսել էր իրեն լավ զգալ:

«Երրորդ օրը, երբ որ դուրս են գրել, երկու հոգի թեւերը մտած վերելակից դուրս են բերել, հասցրել ամուսնուն: Ամուսինը ծաղիկներով է դիմավորել, երեխան (Լիլիթը-խմբ.) ասել է՝ ես չեմ կարող բռնել ծաղիկը, մի տուր, ես լավ չեմ, ես մեռնում եմ: Ամուսինը նայում, տեսնում է քրտինքի մեջ կորած, տաքության մեջ վառվում է: Հենց վերելակի մոտից զանգում է բժշկին, ասում է՝ բժիշկ, կինս լավ չէ, ոնց իրեն ես տուն տանեմ, ախր մենք գյուղ տեղ ենք ապրում, հեռու ենք: Բժիշկը պատասխանում է՝ խնդիր չկա, տաքություն է, կասեմ ինչ դեղեր անեք, արյան տոկոսն է ցածր, սնիկերս տվեք, թող ուտի, անալգին-դիմեդրոլ արեք, թող քնի, իրեն մի խանգարեք»,- փոխանցեց տիկին Արմինեն եւ զայրացած ավելացրեց. «Այսինքն՝ թող քնի, մեռնի, իրեն մի խանգարեք, կարեւորը՝ հիվանդանոցում չմեռնի»:

Նա հայտարարեց, որ եթե անգամ Լիլիթը բաժանմունքից դուրս գալիս շատ լավ ինքնազգացողություն ունենար, բժշիկն իր պարտքը պետք է համարեր նրան հետ կանչել, երբ լսել է, որ վատ է զգում:

«Թող հետ՝ բաժանմունք տաներ, ժամեր չկորցներ: Ցերեկվա ժամը երեքից, երբ Լիլիթին դուրս են գրել, մինչեւ գիշերը ժամը տասնմեկը, երբ նրան հետ են բերել հիվանդանոց, բժիշկը կարող էր այդքան ժամ երեխային ստուգել, տեսներ ինչից է, եթե նախորդ երկու օրը չի ստուգել: Այդ ժամանակ թող հետ դարձներ, թող պայքարեր կյանքի համար, ասեր՝ ինչ խնդիր է մոտը առաջացել, ինչի դեմ են իրենք պայքարում: Ինքը չի արել ոչինչ»,- պատմեց հորաքույրը:

Լիլիթը Արարատի մարզի Արարատ քաղաքից հարս է գնացել Ուրցաձոր համայնք: Հիվանդանոցից տեղ հասնելուց հետո, հորաքրոջ փոխանցմամբ, ամուսինը ստիպված է եղել արդեն թուլացած կնոջը տուն տանել գրկած: Ծնողները տարակուսել են՝ ինչու են այս վիճակում դուրս գրել, նա էլ, ոչ պակաս տարակուսած պատասխանել է, որ բժիշկը պնդում է, թե լուրջ խնդիր չկա:

Բայց ժամեր անց, տեսնելով, որ հարսը մեռնում է, մարմինը սկսում է այտուցվել, ընտանիքում որոշում է ընդունվել նրան դարձյալ տեղափոխել «Էրեբունի»:  

«Վերադառնալուց հետո երեխային տարել են վերակենդանացման բաժանմունք, այդ վիճակով թողել են մինչեւ առավոտվա վեցը, առավոտյան եկել է 15-18 հոգանոց ինչ-որ բրիգադ: ...Ժամը վեցին երեխային պատգարակով հանել են անգիտակից վիճակում, կարելի է ասել՝ արդեն մեռած: Չթողեցին դիպչենք, տարան իբր թե վիրահատարան»,- շարունակելով նշեց Արմինե Ա.-ն:  

Հետո բժիշկներից մեկը Լիլիթի հորն ասել է, թե նրան մահից փրկեցին, քանի որ արգանդի մեջ գոյացություն է եղել: Ավելի ուշ հայտնել են մահվան բոթը: Բայց այդպես էլ, ըստ տիկին Արմինեի, չեն պարզաբանել պատճառը: Տարբեր բժիշկներ, ըստ նրա, տարբեր խնդիրներ են մատնացույց արել. «Մի բժիշկն այդպես է ասել, մյուսն ասել է՝ տրոմբ, չգիտեմ ինչ անոթ է պայթել, մյուսն ասել է՝ արյան վարակ է անցել»:

Նա ընդգծեց, որ երբ ստացել են Լիլիթի մահվան թուղթը, այնտեղ նույնպես մահվան որեւէ պատճառ նշված չի եղել:

Մահացած ծննդկանի հարազատներն ահազանգել են ոստիկանություն: Այստեղ բողոքի վերաբերյալ գրավոր դիմում չեն պահանջել: Ասել են՝ հարցեր ծագելու դեպքում նրանց հետ հետադարձ կապ կհաստատեն: Զանգահարել են նաեւ Քննչական կոմիտե եւ դատախազություն: Այստեղից առաջարկել են դիմումն ուղղել գրավոր տարբերակով: «Ոչ մեկն իրավունք չէր տվել այդ երեխայի կյանքի թելն անխնա կտրել»,- արդարությունը վերականգնելու համար իրենց վճռականությունը, ըստ էության արձանագրելով՝ ասաց Լիլիթի հորաքույրը:

Հ.Գ.-1. Բժիշկ Դավիթ Ա.-ն հրաժարվեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ տալ: Միայն ասաց, որ շատ ցավալի դեպք է, ինքը շատ է ցավում, բայց հիմա ընթանում է հետաքննություն եւ այս փուլում ոչինչ ասել չեն կարող:

Հ.Գ.-2. Լիլիթը տղա երեխա է ունեցել: Նա առողջ է եւ ապրում է հայրական տանը:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում: 

Տպել
26216 դիտում

Դատապարտելի են այսօր Գյումրիում Վազգեն Մանուկյանի կողմից քաղաքացիներին ուղղված վիրավորական ձևակերպումները. ՄԻՊ

Տուֆաշենցի անչափահասները դեռ ընտանիք չեն վերադարձել. մայրը հաբեցողությունից բուժվել չի ուզում, հորը դեռ չեն գտել

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք կարող են ձմռանը փոխել ակումբային գրանցումը

Արեւածաղկի սերմ էր կճպում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել․ գողացել են Գեւորգ Էմինի քանդակի իրական պերսոնաժ կատվին

Արցախի կարգավիճակը չի կարող մնալ ՀՀ-ի, ՌԴ-ի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև քննարկվող հարց, Մինսկի խումբը ռեստարտ կապրի.ԼՀԿ

Իշխանությունը անդրկուլիսյան բանակցություններ է ունենում ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ․ ենթադրում է քաղաքագետը

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Վահրամ Դումանյանը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին

Ռուսաստանը հայտարարել է «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մասին. ԱՄՆ-ից հետո կասկածներ ունեն

37-ամյա տղամարդը մեկ տասնյակից ավելի անձանց թմրամիջոց է իրացրել (տեսանյութ)

Սյունիքի բնակիչները նորոգում են պատերազմի ընթացքում վնասված անշարժ գույքը․ Կառավարությունը փոխհատուցում է տրամադրում

Դպրոցներում հիմնականում պահպանվում են Covid-անվտանգության և ջեռուցման նորմերը. ԱԱՏՄ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած անձը ձերբակալվել է

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Գագիկ Ջհանգիրյանի հետ

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսիին․ ընդգծվել է Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը

Գյումրեցիներից հեռու մնացեք, մենք իրերը կարող ենք կոչել իրենց անուններով. Նազելի Բաղդասարյանը՝ Վազգեն Մանուկյանին

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ամոթ քեզ. գյումրեցի պատգամավորը՝ ակցիայի մասնակիցներին ուղղված բոմժեր արտահայտության, Իմ քայլի կողմից գումար տալու մասին

Գլխավոր դատախազության պատասխանը Սեյրան Օհանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառմանը

ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա արդյունքները

Օգոստոսի 22-ի միջադեպի հետ կապված երեք ոստիկանի լիազորություն ժամանակավորապես դադարեցվել է. քրեական գործ է հարուցվել

ՀՀ և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում

Ցուցարարները փակել են Վազգեն Մանուկյանի մուտքը Գյումրի. M1 մայրուղու Ազատանի հատվածում ծեծկռտուք է եղել (տեսանյութ)

Ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանի 21 մասնակիցներից 10-ն արժանացել է ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների

Զորամասերից մեկում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները

Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են (լուսանկարներ)

«Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը վերակենդանացման նոր բաժանմունք ունի

Լեդի Գագան ու Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենան Բայդենի երդմնակալության ժամանակ. BBC

Թուրքական ապրանք ներմուծողները համարժեք այլընտրանք չեն գտել․ պատգամավորը պատրաստ է քննարկումներ կազմակերպել

2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար

Տղամարդը զոհված զինծառայողի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 միլիոն դրամ․ Shamshyan.com

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները

«Այբ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Ադրբեջանը նաև քրեական գործեր է հարուցում մեր գերիների նկատմամբ, որի իրավունքը չունի. Արման Թաթոյան

2 շաբաթում հրդեհի 143 դեպք է գրանցվել․ Լոռու և Տավուշի մարզերում 221.5 հա տարածք է այրվել (տեսանյութ)

Ինքնակամ կառույցի օրինականացման համար դիմել մինչև 2021 թվականի հունվարի 31-ը․ Կադաստրի կոմիտե

2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. վարչապետ

Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել՝ Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունը ինչ միջոցներով է կառուցել․ Քոչարյան