Անլուրջ են սպառնալիքները, թե բռնցքամարտը կհանվի օլիմպիական ծրագրից. Արթուր Գեւորգյան

Սպառնալիքները, թե բռնցքամարտը կարող է հանվել 2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերի եւ 2020 թ. օլիմպիական խաղերի ծրագրից, իրականություն չեն դառնա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: 2017-ին բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) նախագահ Չինգ Կուո Վուն մեղադրվել էր կոռուպցիոն համագործակցությունների մեջ, որոնց արդյունքում AIBA-ն հայտնվել էր սնանկացման եզրին: Դատական գործընթաց էր սկսվել, եւ նախագահն ինքնակամ հրաժարական էր տվել: Միջազգային օլիմպիական կոմիտեն սպառնացել էր, որ մարզաձեւը կհանվի ծրագրից, եթե խնդիրները չլուծվեն:

«Անլուրջ են այդ խոսակցությունները: Մոտ 10 օր առաջ AIBA-ի համաժողովի ընթացքում ՄՕԿ ներկայացուցիչը պաշտոնական թվերով հայտարարում էր, որ օլիմպիական նախորդ խաղերում եւ առհասարակ օլիմպիական խաղերում ամենաշատ դիտված մարզաձեւը բռնցքամարտն է, աշխարհում հեռուստատեսությամբ նույն ժամին ամենաշատը դիտվել է բռնցքամարտը, օլիմպիական խաղերում ամենից շատ տոմս վաճառած մարզաձեւը բռնցքամարտն է, եւ երբ դրանից հետո հայտարարում են, որ հնարավոր է՝ այսպես-այնպես, դա տրամաբանական չէ»,- ասաց Գեւորգյանը:

Արթուր Գեւորգյանը կարծում է, որ այն՝ ինչ տեղի է ունենում ՄՕԿ-ի ու AIBA-ի միջեւ, ավելի շատ անձնական բնույթ է կրում: Ըստ նրա՝ գուցե ՄՕԿ-ը չի հավանում AIBA-ում ձեւավորվող նոր ղեկավարությանը: Ամեն դեպքում, սա ոչ մարզաձեւի, ոչ էլ Հայաստանի ֆեդերացիայի վրա բացասական ազդեցություն չի ունենա:

«Ես կարծում եմ՝ բռնցքամարտը երբեք չի տուժի՝ անկախ նրանից՝ ովքեր կլինեն ղեկավարները: Առաջին օլիմպիական խաղերի ձեւավորումից ի վեր բռնցքամարտը ծրագրում եղել է: Այս իրավիճակն ավելի շատ անձնական հարաբերությունների խնդիր է. մեկը ուզում է մի թիմի հետ աշխատել, մեկը չի ուզում: Սա ընդհանրապես ոչ մի կերպ չի անդրադառնում բոլոր երկրների ֆեդերացիաների վրա»,- ընդգծում է Գեւորգյանը:

Այս պահին AIBA-ի նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է Գաֆուր Ռահիմովը: Նոր ընտրությունները կայանալու են Մոսկվայում նոյեմբերի 2-3-ը: Թեկնածություններ դեռ չկան: Երբ լինեն, ՀՀ ֆեդերացիան որոշում կկայացնի այդ հարցում: Ըստ Արթուր Գեւորգյանի՝ ՀՀ ֆեդերացիայի համար ցանկալի է, որ թեկնածուն նվիրված լինի սպորտին եւ զերծ լինի կոռուպցիայից:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում:

Տպել
2300 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ