Ինչն է եղել սահմանամերձ Մովսեսում երկհարկանի տան հրդեհվելու պատճառը

Այսօր գիշեր Տավուշի մարզի Մովսես գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով երկհարկանի բնակարանն ամբողջությամբ այրվել է: Ահազանգը Տավուշի մարզային փրկարարական վարչություն ստացվել է գիշերը 04:25-ին: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 06:57-ին: Այրվել է 105 քմ մակերեսով երկհարկանի տունն ամբողջությամբ:

Մովսես գյուղի վարչական շրջանի ղեկավարը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ հրդեհը նկատելուն պես անմիջապես ահազանգել են հրշեջներին ու փորձել տանից դուրս բերել այն ամենը, ինչ հնարավոր է. «Մի քանի բան ենք կարողացել դուրս բերել, մեկ էլ ավտոտնակից մեքենան ենք հանել»,- ասաց նա: Վարչական շրջանի ղեկավարը եւս դժվարացավ նշել, թե ինչից կարող է հրկիզված լինել բնակարանը. «Փորձաքննություններից ու ուսումնասիրություններից հետո նոր պարզ կլինի»,- ասաց նա:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ բնակարանը ո՛չ գազաֆիկացված է եղել, ո՛չ էլ հոսանք է ունեցել: Հակառակորդի արձակած կրակոցից հրդեհի բռնկման վարկածը եւս հերքվել է: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը նաեւ այս վարկածն են ուսումնասիրել, հարց ու փորձ անել ոչ միայն գյուղացիների շրջանում, այլ նաեւ՝ սահմանապահների. «Կրակոցի վարկածը միանշանակ հերքվել է, քանի որ ոչ ոք կրակոցի ձայն չի լսել այդ ժամանակ»,- ասաց մեր աղբյուրը: Թե ինչից է բռնկվել հրդեհը, կպարզվի նշանակված մի շարք փորձաքննություններից հետո:

Տպել
1098 դիտում

Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին. Լեւոն Տեր-Պետրոսյան

Արգավանդ գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

ԱԱԾ տնօրենը՝ Գագիկ Խաչատրյանի որդու գտնվելու վայրի, Քյարամյանի հետ հարաբերությունների եւ կորոնավիրուսի մասին

Իրականացվող կոշտ մեթոդները՝ ուղղված համավարակի դեմ պայքարին, օրենքով նախատեսված մեթոդներով իրավաչափ է. փաստաբան

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հեռանալուց հետո ԱԱԾ-ն մի քանի միլիարդ դրամ մուտք է արել բյուջե. Մարտիրոսյան

Իրավապահների համազգեստով բեմականացում կատարելն այդքան էլ սիրուն չէ, այսօր դրա արդյունքը կտեսնեք. ԱԱԾ տնօրեն

ՀՀ ֆուտբոլի հավաքականի իսպանացի հայտնի մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստանում է. նա կարանտինում է

Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, խաղալիք եք, թավշյա եք, երբ կիրառում ենք, դիտարկում են բռնություն. ոստիկանապետ

IDBank-ի դեբետային քարտերը կարելի է պատվիրել արդեն նաև Idram-ով

Առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին. Ա. Նիկողոսյան

«Չեմ ասել, թե սխալվել եմ. սա Շվեդիայի համար առավել հարմար ուղի է». Թեգնելը հերքել է սկանդալային լուրերը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին․ պահանջում են նաեւ 1000 դրամ փոխհատուցում

ՀՊՏՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի կունենա հուլիսի 17-ին․ Գալոյանն ավելի վաղ հաստատել էր իր մասնակցությունը

Եղել է մի հեղափոխական փոփոխություն, որն ուղղակի կերազեին նախկինում տեղի ունենար․ ոստիկանապետ

Կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին. վարչապետի խոսնակ

Ոստիկանության ծառայողների կյանքում 2019 թվականը վարձատրության առումով եղել է բավականին արդյունավետ․ ոստիկանապետ

Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Վանաձորում 60-ամյա կինը իրեն Փամբակ գետն է նետել. փրկարարները կարողացել են փրկել նրա կյանքը (լուսանկարներ)

Ոչ այնքան կարեւոր է, թե որքան ֆինանսներ են օգտագործվել, այլ այն, թե ինչ արդյունքներ են արձանագրվել․ Ատոմ Ջանջուղազյան

Պարզվում են Երեւանի 29-ամյա բնակչի ինքնասպանության հանգամանքները. նշանակվել են փորձաքննություններ