Պետգույքի կառավարման ոլորտում նախատեսում էին 18 միլիոնի ծրագիր, իրականացվեց 8 միլիոնի

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685 745.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 544 051.6 հազ. դրամ: Օտարումից ստացված միջոցները 2016 թվականի համեմատ ավելի են 473,5 տոկոսով:

Պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 398 մլն դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 8 տոկոսով: 

Արման Սահակյանը զեկուցել է, որ 2017-ի ընթացքում աճուրդի միջոցով օտարվել է պետական գերատեսչություններից օպտիմալացման ենթարկված 704 միավոր տրանսպորտային միջոց: 2016-ի համեմատ քանակական աճը կազմել է 80 տոկոս: Աճուրդների կազմակերպման գործընթացում թերություններն ամբողջությամբ վերացնելու նպատակով նախատեսվում է 2018-ի ընթացքում աճուրդները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով: Սահակյանի տեղեկացմամբ, պետական գույյքի հաշվառման գործընթացում ևս նախատեսվում են արմատական բարեփոխումներ՝ ներդնելով էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ցանկացած պահի հասկանալ համապատասխան գույքի օգտագործման արդյունավետությունը և այլն: Պետական գույքի կառավարման վարչության պետի համոզմամբ, էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի բոլոր գերատեսչություններին, և արդյունքում կունենանք պետական գույքի հաշվառման իդեալական բազա: 
Զեկուցվել է, որ պետգույքի կառավարման ոլորտում 2017-ի ընթացքում կանխատեսվել էր ներգրավել 18 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, սակայն իրականացվել է 8 մլն դոլարի ծրագիր՝ 2016-ի 5 մլն-ի դիմաց: 2018 թվականի ընթացքում կանխատեսվում է իրականացնել 16 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: 
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հաշվառել գերատեսչությունների, մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ գտնվող բոլոր անշարժ գույքերը և վերջիններիս հետ կապված ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու պարագայում էապես կկրճատվեն հաստատուն, ոչ էֆեկտիվ ծախսեր:

Վարչապետը հանձնարարել է նաև չօգտագործվող պետական գույքի ներգրավմամբ նպատակային ծրագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները քննարկել կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող նախարարությունների հետ: 

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ՀՀ քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները նվիրելու (սեփականաշնորհելու) մասին 7 որոշման նախագիծ (ընդհանուր` 90 ընտանիքի վերաբերյալ՝ 249 անձ, 91 սենյակ):

Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Մենք ունենք մեծ հնարավորություններ, որոնք չենք օգտագործում, ու ոչ էլ հետևից գնում ենք: Սակայն, Ճիշտ ուղղությամբ ենք գնում, լավ գործեր ենք կատարել, բայց պետք է չհանգստանանք: Իրականում մեր գույքի սեփականատերը դուք եք, մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ 2018-ին որակապես այլ խնդիր ենք դնում, դրանով չենք բավարարվելու»:

Տպել
7348 դիտում

11 կամավորներ և 2 ՀԿ-ներ կազմակերպել են աղտոտված արագլիների մաքրումն ու խնամքը (լուսանկարներ)

Մարմաշեն գյուղի մոտակայքում մեքենա է կողաշրջվել. վարորդին գտել են մեքենայից դուրս, հոսպիտալացրել

Սեդրակ Առուստամյանը բերվեց դատարան. սկսվեց նրա գործով առաջին դատական նիստը

ՍԴ-ում ժամը 11-ից մինչ այս պահը քննարկվել է նիստը դռնբաց անցկացնելու հարցը. Էդգար Շաթիրյան

Հասան Ռոհանին Անկախության օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին

30 մլն եվրո աջակցություն կտրամադրվի Հայաստանին դատական ոլորտի բարեփոխումների համար

«Այսօր դադարեց իմ պատգամավորական գործունեությունը». Արմեն Փամբուխչյանը հրաժեշտի լուսանկար է հրապարակել

Ներկայում քննարկում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. նախարար

Ծայրահեղ քայլի դիմած կալանավորի ոտքի մեխերը հանվել են. նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

Լուսինե Թորոյանին շնորհավորում են թանգարանի տնօրեն դառնալու առթիվ, բայց պաշտոնական նշանակում դեռ չկա

ՀՊՏՀ ռեկտորի նոր մրցույթ հնարավոր չէ կազմակերպել, արդյունքների հաստատումն ուշացնելու դեպքում՝ կդիմեն այլ գործիքակազմի

Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

30 մլն եվրո կհատկացվի Հայաստանին Covid-19 համավարակին դիմակայելու նպատակով

Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները դատական նիստի տեղի և ժամանակ վերաբերյալ պատշաճ ձևով ծանուցված չեն եղել. Երեմ Սարգսյան

Մամուլին լուրջ չեմ վերաբերվում, եթե ձեզ հավատայի, դուք երկու ամիս ասում էիք, որ չեմ ընտրվի. ՍԴ դատավոր

Բացահայտվել է ԱԱԾ ավագ ենթասպայի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք

Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը

ՍԴ նախագահի ընտրությունները դարի հարց մի դարձրեք. Հրայր Թովմասյան

«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլը

Մեր երկխոսության մեջ չկա ոչ մի «տաբու», սակայն չեմ հիշում դեպք, որ մենք թեժ վիճաբանած լինենք. Սերգեյ Կոպիրկին