Արայի վրա կոտրվածքներ ստացած լեռնագնացները վիրահատվել են. Էդգարը դեռ քայլակով կտեղաշարժվի

Հունվարի 28-ին Արա լեռ բարձրացած արշավախմբի երկու անդամները, որոնք կոտրվածքներ էին ստացել, անցյալ շաբաթ վիրահատվել են:

Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Սահակ Սարիբեկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Հրաչյա Հարությունյանը վիրահատվել է հինգշաբթի: «Իր մոտ անրակի կոտրվածք էր: Վնասվածքը համեմատաբար թեթեւ էր, եւ վիրահատությունից երկու օր հետո՝ շաբաթ, նա դուրս է գրվել: Հրաչյան հիմա տանն է, գտնվում է ամբուլատոր հսկողության տակ»,- ասաց բժիշկը:

Մյուս տուժածի՝ արշավախմբի ղեկավար Էդգար Նավասարդյանի վնասվածքները շատ ավելի ծանր են եղել եւ նա ենթարկվել է ավելի բարդ վիրահատությունների: «Էդգարն ուներ աջ ազդոսկրի եւ աջ սրունքի զույգ ոսկրերի ծանր բեկորային կոտրվածքներ, գումարած՝ վնասվածքը ստանալուց հետո մի քանի ժամ մնացել է լեռան ձյուների մեջ պառկած: Ցրտահարում չի ունեցել, բայց կոտրվածքը երկար ժամանակ անշարժ մնալուց խնդիրներ էին առաջացել: Ինչեւէ, ուրբաթ վիրահատվել է: Վիրահատությունները շատ ծանր են անցել, բայց այսօրվա վիճակով կարելի է իր վիճակը գնահատել բավարար: Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, եւ արդեն այսօր, կարծում եմ, պետք է իրեն քիչ-քիչ ակտիվացնել»,- Էդգար Նավասարդյանի առողջական վիճակը նկարագրեց Սահակ Սարիբերկյանը:  

Մասնագետը դժվարացավ միանշանակ ասել՝ հիվանդը քայլելու խնդիր հետագայում կունենա, թե չէ: «Եթե ամեն ինչ ավարտվի այնպես, ինչպես մենք բոլորս ուզում ենք, հուսով եմ՝ չի ունենա: Գլոբալ առումով, քայլելու խնդիր չի ունենա, բոլոր դեպքերում: Այստեղ խնդիրը նախ այն է՝ այդ քայլվածքը կլինի՞ հարյուր տոկոսով լիարժեք, եւ երկրորդը՝ մարդն ուզում է իր աշխատանքին վերադառնալ, հնարավոր կլինի՞, որ նա նորից զբաղվի լեռնագնացությամբ: Դա մի քիչ էլ կամքի խնդիր է, իհարկե, միայն վերականգնվելու խնդիր չէ: Այդ հարցերին այսօր պատասխանելը, ցավոք սրտի, միանշանակ դժվար է, որովհետեւ դա ժամանակը պիտի ցույց տա»,- նկատեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավարը:

Էդգար Նավասարդյանը, բժշկի փոխանցմամբ, առնվազն մեկ շաբաթ դեռեւս կգտնվի հիվանդանոցում: «Որովհետեւ մենք այստեղ դեռ պետք է իրեն հանենք ոտքի, պետք է ցույց տանք՝ ոնց քայլակով քայլել, պետք է վստահ լինենք, որ քայլելուց հետո ոչ մի խնդիր չի լինի, կրկնակի ռենտգեններ պետք է արվեն: Երբ որ տեսնենք, որ ինքը արդեն ի վիճակի է տանը ինքնուրույն շարժվել, իրեն սպասարկել, այդ ժամանակ դուրս կգրենք»,- եզրափակեց Սահակ Սարիբեկյանը:

Բանակի տոնի առթիվ կազմակեպված լեռնագնացության ժամանակ Արա լեռան վրա ձնահոսք էր եղել: Արշավախմբի՝ վերը նշված անդամները մարմնական վնասվածքներ էին ստացել, մեկը՝ Նաիրուհի Սիմոյանը, մահացել:

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրարթեթի փետրվարի 6-ի համարում: 

Տպել
2122 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ