Նախարարները, մարզպետն ու ԵՄ դեսպան Սվիտալսկին Աշոցքում սահում էին դահուկներով

Եվրոպական միության դահուկներով դեսպանն ու սահնակով Շիրակի մարզպետը հայկական Ֆինլանդիայում էին: Շիրակի մարզի Աշոցքն էր համախմբել բոլորին: Պյոտոր Սվիտալսկին որոշեց դիվանագիտությունը ժամանակավորապես կողքի թողնել եւ սահել Աշոցքի ձյունածածկ լեռներով: Դեսպանը, սակայն, կարճ ճանապարհ անցավ: Սահեց, ընկավ: 

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ռիսկի չդիմեց: Ընտանիքի  հետ էր մասնակցում EUSportFest-ի  շրջանակներում   կազմակերպված դահուկավազքի փառատոնին: Որոշեց երեխաներին սահնակով զբաղեցնել:

Նրանցից զատ Շիրակի ձմեռը վայելեցին նաեւ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան,  Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչները, ինչպես նաեւ տեղի եւ  տարբեր երկրներից Աշոցք ժամանած   հարյուրավոր դահուկորդները:

Տղամարդիկ մրցեցին  5 կմ, կանայք՝   2,5 կմ դասական ոճի դահուկային մրցավազքում: Անցկացվեց նաեւ մանկական մրցաշար՝ ձմեռային տարբեր խաղերի տեսքով:

Հաղթողների համար գավաթներ եւ պատվոգրեր կային:  Արդյունքների ամփոփումից հետո նրանց անձմաբ ԵՄ դեսպանը պարգեւատրեց:

Մինչ նրանք կմրցեին, հետո էլ կպարգեւատրվեին ու կխրախուսվեին, կայացած ճեպազրույցում, արդեն առանց դահուկների, ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին բացատրեց, թե ինչու են իրենք Աշոցքում, եւ ինչ նպատակներ ունի ԵՄ-ն:

«Եվրոպական միությունն այս ծրագրում  երկու պատճառ ունի ներգրավվելու: Առաջին այն է, որ Հայաստանում Սպորտի և երիտասարդության նախարարության հետ միասին ցանկանում ենք խրախուսել առողջ ապրելակերպը:  Երկրորդ պատճառն այն է, որ մենք ցանկանում ենք օժանդակել այս տարածաշրջանի զարգացմանը: Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես Աշոցքը, Ամասիան եւ Արփին»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Շիրակի մարզպետն էլ շնորհակալություն հայտնեց  ԵՄ-ին  մարզն ուշադրության կենտրոնում պահելու եւ  առաջիկայում մեկնարկելիք զարգացման նոր ծրագրերի համար:

  «2018 թվականին Եվրամիության ծրագրերը կնպաստեն մարզի զարգացմանը, այսինքն Շիրակը դադարում է ընկալվել, որպես մի մարզ, որն օգնության կարիք ունի, այլ դիտվում է որպես մարզ, որն ունի զարգացման մեծ ներուժ:  Ես լիահույս եմ, որ այս միջոցառումը ավանդական կդառնա, իսկ Շիրակի մարզպետարանի ողջ աշխատակազմի մասնակցությունը միջոցառմանը օրինակելի քայլ կլինի մնացածների համար»,-նշեց  Արթուր Խաչատրյանը:  

Ի դեպ, Շիրակի մարզում այս փառատոնն անցկացվեց առաջին անգամ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

 

Տպել
3413 դիտում

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է