Բոկասսան, միեւնույն է, մարդակեր է… Լիլիթ Ավագյանի հոդվածը

03/02/2018 schedule16:00

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀՀ երբեմնի վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի երբեմնի դեսպան Արմեն Սարգսյանին՝ լավություն անել իրեն՝ դառնալ Հայաստանի հանրապետության նախագահ: Արմեն Սարգսյանը մտածելու ժամանակ է խնդրել: Խոշոր առումով, Արմեն Սարգսյանը պատրաստվում է անել նույնը, ինչ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո արեց վարչապետ դարձած Կարեն Կարապետյանը. դառնալ ՀՀԿ-ի նոր դեմքը:

 ԱԺ ընտրություններից առաջ այդ դերը ստանձնեց Կարեն Կարապետյանը՝ ներկայանալի, քաղաքակիրթ արտաքինով, ամեն օր՝ նոր, հետաքրքիր համադրված հագուստով, գյուղական ակումբների մոտ հավաքված ընտրազանգվածի սիրտը գրավող լեքսիկոնով:

Նա իր գործը արեց մինչեւ վերջ: Ի՞նչ ունեցանք. ԱԺ-ում ՀՀԿ-ն դարձյալ մեծամասնություն կազմեց՝ գումարած նաեւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ձայները՝ ըստ ՀՀԿ-ի պահանջի: Կարեն Կարապետյանը  լեգիտիմացրեց ԱԺ ընտրությունները:

Այդ լեգիտիմությունը վիճարկել որեւէ ուժ չփորձեց էլ. թող որ 10 000 դրամով, մարդկանց մեծ մասն իր ձայնը տվել էր գործող իշխանություններին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին:

Բայց Սերժ Սարգսյանի իշխանության շարունակականությունն ապահովելու համար Կարեն Կարապետյանի անձնական հմայքներն արդեն անզոր էին: Եղած մյուս հանրապետականներն էլ հիմնականում ոչ խարիզմատիկ, հեղինակություն երբեւէ չունեցած մարդիկ են: Անհրաժեշտ էր նոր խաղացող՝ հարազատ թիմից: Բայց՝ դարձյալ բարեկիրթ, ներկայանալի, հեղինակավոր…

Արմեն Սարգսյանի հեղինակությունն այս դեպքում չափազանց կարեւոր գործոն է: Հեղինակությունն այսօր ապրանք է, որով հետաքրքրված է իշխանությունը: Արմեն Սարգսյանի հեղինակավոր անունն ու ներկայանալի արտաքինը գնելու կամ վարձակալելու համար Սերժ Սարգսյանը պատրաստ է շռայլորեն վարձահատույց լինել:

Սակայն վարչապետ Կարեն Կարապետյանի նախադեպը հաստատում է օրինաչափությունը. երբ որեւէ նոր կադրի աշխատանքի են ընդունում` որպես մաքուր կենսագրություն ունեցողի, պաշտոն ստանձնելուց հետո անմիջապես դառնում է մեկը` նրանցից:

Հայաստանի ղեկավար պաշտոնում աշխատանքի նշանակվելու գլխավոր պայմանը մեկն է՝ ոչ մի ինքնագործունեություն, որը կարող է վնասել կլանի, խմբի շահերին: Հասկանալի է, որ այս իշխանությունը` ողջ կազմով, բաղկացած է մարդկանցից, որոնք անձնական պատասխանատվություն չեն կրում երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար՝ ձեւացնելով, թե նման հնարավորություն կցանկանային ունենալ, սակայն ինքներդ եք հասկանում, Սերժ Սարգսյանի ձեւավորած կանոններն են: Այդ մասին առավել հանգամանորեն կարող է պատմել վարչապետ Կարեն Կարապետյանը:

Եվ Արմեն Սարգսյանի հանդեպ անվստահությունն էլ սոցցանցերում թերեւս պետք չէ սրերով ընդունել. իբրեւ թե մարդը եկել է, եւ փոխանակ նրան հաջողություն ցանկանանք, նախընտրում ենք չվստահել:

Չվստահելու հիմքեր կան: Մասնավորապես. Արմեն Սարգսյանն առաջադրվում է Սերժ Սարգսյանի կողմից: Ինչպես Կարեն Կարապետյանին, Արմեն Սարգսյանին էլ աշխատանքի է նշանակում Սերժ Սարգսյանը: Արմեն Սարգսյանն այս համակարգի մի մասն է, պարզապես ֆրակով, բրիտանական ակցենտով ու արքայազն Չարլզի հետ լուսանկարներով:

Քաղաքավարական այցելությունները կուսակցություններ՝ չեն կարող տպավորիչ լինել. Հայաստանի քաղաքական համակարգի բոլոր խնդիրներին նա ծանոթ է ավելի, քան այդ կուսակցությունները՝ միասին վերցրած:

Սերժ Սարգսյանի շահերը սպասարկողները տարբեր կրթական ու գիտակցական մակարդակ ունեն: Պայմանականորեն նրանց կարելի է երկու թեւի բաժանել: Երկու թեւերն էլ քամահրանքով են վերաբերվում միմյանց. մի թեւն ինտելեկտուալ է, բարեկիրթ, մյուս թեւը` ոչ: Արտաքուստ եւս նրանց անմիջապես կարելի է զատել` մի թեւում՝ հաճելի, ներկայանալի արտաքին, կիրթ, գրագետ խոսք: Մյուս թեւում խոսքը գրագետ չէ, արտաքինն էլ հուշում է` քաղաքակրթությունն ու տվյալ պարոնները երբեւէ հանդիպելու առիթ չեն ունեցել: Ինտելեկտուալ թեւի տիպիկ ներկայացուցիչներն են Վաչե Գաբրիելյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը: Մյուս թեւի տիտաններից են Գագիկ Ծառուկյանը, Սեյրան Սարոյանը…

Սակայն թե՛ ինտելեկտուալը, թե՛ անկիրթը պատրաստ են ծառայել իրենց հնարավորությունների սահմանում, անմնացորդ: Մի տեղ հնարավորությունը մասնագիտական ճարպկությունն է, գրանտներով օրենքներ գրելն ու դրանց լոբբինգը, մյուս տեղում` փողը, բռունցքը, սպառնալիքը: Երկու թեւում էլ հավասարաչափ անտարբեր են, թե որքան տհաճ է հասարակությանը հետեւել իրենց գործողություններին:

Կենտրոնական Աֆրիկայում ապրում էր 20-րդ դարի ամենաէքսցենտրիկ բռնակալը՝ Ժան Բեդել Բոկասան: Այս Բոկասան մարդակեր էր: Բառիս բուն իմաստով: Նրա մարդակերության մասին հեռուստատեսությամբ չէր հաղորդվում, սակայն եթե նրա մերձավորներից մեկն անհայտանում էր, բոլորն իրենց աչքերը տնկում էին նրա սառնարանին: Գուցե այդ մեկին Բոկասան չէր կերել, բայց նրա անունն արդեն դուրս էր եկել՝ իբրեւ մարդակեր:

Հայաստանում կառավարման նախագահական համակարգը խորհրդարանականով փոխարինելու մոտիվացիան, ըստ Սերժ Սարգսյանի, ժողովրդավարությանն ընդառաջ հերթական քայլն էր: Եվ որ ինքն էլ՝ Սերժ Սարգսյանը, կհեռանար քաղաքականությունից, եթե միայն հանրապետականները նրան չպաղատեին՝ մի քիչ էլ մնալ: Գոնե ՝ որպես վարչապետ:

Սակայն բոլորս նրան նայում ենք, ինչպես կնայեինք Բոկասային, եթե վերջինս պնդեր, թե անցել է բուսակերության:

 Մնալ ազնիվ ինքդ քեզ հետ՝ չափազանց բարդ է: Սերժ Սարգսյանի համար՝ նաեւ անսովոր:

Տպել
10724 դիտում

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ