ԱԻ նախարարն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունը

02/02/2018 schedule18:00

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտներում առկա մարտահրավերները և դրանց ուղղությամբ համագործակցության հնարավոր ուղիները:

Կողմերը քննարկեցին Մեծ Բրիտանիայի հնարավոր աջակցությունը համայնքային և մարզային մակարդակով աղետների ռիսկի գնահատման և նվազեցման, ինչպես բնակչության պաշտպանության ոլորտում տարվող աշխատանքներին: Դիտարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները Եվրամիության շրջանակներում՝ կապված արդյունաբերական, քիմիական վտանգների խնդիրների հետ, ինչպես նաև երկկողմ և ՆԱՏՕ-ի շրջանակներում հետագա համագործակցությունը:

Նշենք, որ 2017թ. հուլիսին ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով դասընթացներ էին կազմակերպվել փրկարար ծառայողների համար: Դրանց համատեքստում իրականացվել էր հայ-բրիտանական-ամերիկյան համատեղ վարժանք՝ «Քլոր տեղափոխող բեռնատար և մարդատար գնացքների բախման հետևանքով ստեղծված իրավիճակում քիմիական, ճառագայթային մոնիթորինգի, հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների իրականացում և առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով:

ԱԻ նախարար Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժությանը բրիտանացի փորձագետների մասնակցության համար և հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ փոխգործակցությունը շարունակական կլինի:

Կարևորելով օտար լեզվի իմացությունը՝ նախարար Տոնոյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման գործում Մեծ Բրիտանիայի դեպանատան և Բրիտանական խորհրդի աջակցության համար, որի շնորհիվ բարելավվել են ՀՀ ԱԻՆ ՓԾ բազմաթիվ աշխատակիցների անգլերեն լեզվի հմտությունները: ԱԻ նախարարը հույս հայտնեց, որ լեզվի ուսուցման դասընթացները շարունակական կլինեն: 

Հանդիպման ընթացքում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության համատեքստում և ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են ընթանում այդ թեմայով տարաբնույթ լայնածավալ միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ: Հաշվի առնելով Միացյալ Թագավորության գիտնականների ներդրումը Սպիտակի երկրաշարժից հետո իրականացված ուսումնասիրություններին՝ Դ. Տոնոյանը կարևորեց այդ գիտնականների մասնակցությունը տարեվերջին կայանալիք «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովին:

Տպել
1726 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ