Ինչու բողոքավոր զանգվածը դուրս չի գալիս փողոց. ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ

04/02/2018 schedule17:00

Հայաստանում ձեւավորված բավական մեծ զանգված կա, որը կողմ է քաղաքական փոփոխություններին, այդ փոփոխությունների համար կազմակերպվող բողոքի ցույցերին, սակայն երբեք տանից դուրս չի գալիս՝ նման միջոցառումների մասնակցելու համար. դրանց հետեւում է համացանցով, տանը նստած: Ո՞րն է պատճառը, որ բողոքավոր ընտրազանգվածը դուրս չի գալիս փողոց: Մեր հարցերին պատասխանել է սոցիոլոգ, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

- Պարոն Աթանեսյան, այսօր Հայաստանում կա ձևավորված մի խումբ, որ կողմ է քաղաքական բարեփոխումներին և այդ շրջանակներում արվող ցույցերին, բայց երբեք չի մասնակցում դրնց, գերադասում է տանը նստած ուղիղ եթերով հետևել տեղի ունեցող իրադարձությանը: Ինչո՞վ կարող է սա պայմանավորված լինել:

- Եթե խոսքը հայաստանցիների` քաղաքականությանը մասնակցելու մասին է, ապա Հայաստանի ժամանակակից պատմության մեջ մենք տեսել ենք մասնակցության գրեթե բոլոր ձևերը, որոնք նկարագրված են գիտության կողմից, այդ թվում և՛ մասնակցություն հեղափոխական գործընթացներին և՛ քաղաքական ընտրություններին:

Տեսել ենք նաև քաղաքականությամբ հետաքրքրվելը, ինչպես նաև քաղաքական, լրատվական ոլորտում ակտիվ լինելու, քաղաքական լրատվությունն ակտիվորեն սպառելու գործընթացը, որը ևս համարվում է քաղաքական մասնակցության ձև: Պետք է ասել, որ այսօր սոցցանցերի դերը քաղաքական կյանքում շատ ուռճացված է. այսպես, սոցցանցերին հաճախ վերագրում են ցույցերի, հեղափոխությունների, զանգվածային դժգոհությունների խթանման կարևոր դերակատարում:

- Որոշ մարդկանց մոտ քաղաքականության մասին խոսելը պարապ ժամանակի զբաղմունք է դարձել: Ի՞նչն է ստիպում նրանց խոսել քաղաքականության մասին, անգամ եթե տեղյակ չեն:

- Մեր քաղաքական մշակույթի առանձնահատկություններից է այն, որ քաղաքականության մասին ընդունված է խոսել հիմնականում բացասական-քննադատական շեշտադրմամբ, դժգոհել ամեն ինչից և բոլորից: Հակասությունն այն է, որ մի կողմից՝ բոլորն ուզում են զբաղվել քաղաքականությամբ կամ անձնական օգուտ ստանալ այդ «զբաղմունքից» և մյուս կողմից` դրանից բոլորը դժգոհ են:

Այստեղ սիրում են խոսել քաղաքականության մասին, և այդ խոսակցությունները հիմնականում ունենում են առօրյա, կենցաղային բնույթ և համապատասխան ոչ մասնագիտական մակարդակ, անգամ եթե այդ մասին խոսողն իրեն «փորձագետ» է համարում: Մեր հասարակության բազում ներկայացուցիչներ, հիմնականում` ավագ սերնդի տղամարդիկ, սիրում են զբաղվել տարբեր ասեկոսեների տարածմամբ, անգամ իմանալով, որ տվյալ «նորությունը» չստուգված, իրականության հետ շատ հեռու կապ ունեցող տեղեկատվություն է:

Կենցաղային և անգամ մասնագիտական մակարդակում քաղաքականության մասին խոսողների մեծ մասը, չգիտես ինչու, կարծում է, որ եթե իրենք լինեին տվյալ քաղաքական գործիչը, իրենք ավելի արդյունավետ կաշխատեին և ավելի ճիշտ որոշումներ կընդունեին:

- Կա տարածված է մի պատկերացում, թե խոսելով քաղաքականության մասին` դրանով արդեն ներդրում ունեն քաղաքականության, երկրի կառավարման, բարեփոխումների գործում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այո կա, և սա, բնականաբար, սխալ կարծիք է, հիմարություն: Այսպես, անընդհատ խոսելով կոռուպցիայի կամ աղքատության հաղթահարման մասին, մենք հանգիստ տուն ենք գնում ու քնում` մտածելով, որ ահա վաղն արդեն չի լինի ոչ կոռուպցիա, ոչ աղքատություն:

Նույն կերպ հազարավոր մեր քաղաքացիներ ամբողջ օրը տարված են սոցիալական ցանցերում մեկնաբանություններ անելով, այս կամ այն երևույթը փնովելով և մտածում են, թե դա է իրենց առավելագույն քաղաքական մասնակցությունն է:

Այսպես, տեսնելով իրենց բակում թափած աղբը, նման քաղաքացիներն աղբը հավաքելու փոխարեն շտապում են տուն, որպեսզի միացնեն համակարգիչը, մտնեն Ֆեյսբուք և գրառում անեն այն մասին, թե որքան վատ է, որ իրենց բակում աղբ է թափված: Պարզ է, որ նման ակտիվությունը հարցի լուծում չէ:

Տպավորություն է ստեղծվում, որ նման ակտիվություններով բնակիչները ոչ այնքան ձգտում են կարևոր հարցերին լուծում տալ, որքան` ինքնահաստատվել:

Ի՞նչը կարող է դառնալ հասարակության կողմից քաղաքական պասիվ վարքի պատճառ:

- Այսօր մեզանում խիստ տարածված է նաև քաղաքական նիհիլիզմը (մերժողականությունը), որը պայմանավորված է սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Սուբեկտիվ պատճառներից է հիասթափությունը քաղաքականությունից, նաև քաղաքականությամբ չհետաքրքրվելը:

Օբեկտիվ պատճառներից կարող է լինել քաղաքացու կարծիքն այն մասին, որ քաղաքականությանն իր ակտիվ մասնակցությունը օբեկտիվորեն որևէ բան չի փոխելու, կամ հնարավոր չէ: Նիհիլիզմը կարող է լինել նաև պաշտպանական արձագանք՝ որևէ բան փոխել չկարողանալու փաստի հանդեպ:

Սովորաբար, քաղաքական մերժողականության դրսևորումները զանգվածային բնույթ են կրում այն երկրներում, որտեղ տիրում է ոչ ժողովրդավարական քաղաքական մշակույթ և քաղաքական իշխանության ոչ ժողովրդավարական ձև:

Նման դեպքերում քաղաքացին պարբերաբար հրավիրվում է մասնակցելու քաղաքական ծիսակատարություններին, որոնք ձևական բնույթ են կրում, այդ թվում` ընտրությունների գործընթացը, երբ արդյունքների հրապարակումը նույնպես դառնում է ձևական ծիսակատարություն:

Քաղաքացին ինքն էլ է գիտակցում, որ այդ ամբողջ գործընթացն իրականում ձևական բնույթ է կրում, և ակամա սկսում է այն մերժել` չմասնակցել կամ էլ ենթարկվել ստեղծված խաղի կանոններին, անգամ առաջ անցնել և դրանց է՛լ ավելի նպաստել:

Պետք է առանձին խոսել քաղաքական մշակույթի մասին, որպես մի գործոնի, որն էականորեն պայմանավորում է քաղաքացու դիրքորոշումները և քաղաքական մասնակցությունը: Քաղաքական մշակույթն իր մեջ ներառում է և՛ ազգային արժեքներ, և՛ հայրենասիրության մասին պատկերացումներ, և՛ավանդույթներ:

 -Ինչո՞վ է պայմանավորված «քաղաքականությունը տղամարդու գործ է» տարածված արտահայտությունը:

- Տվյալ մտածողությունը հասարակության մեջ տարածված քաղաքական մշակույթի տարրերից է: Համապատասխանաբար, կնոջ քաղաքական մասնակցությունը կարող է լինել միայն երկրորդական ձևով, այսինքն, որպես տղամարդուն աջակցող կամ որպես գործիքի այլ տղամարդկանց քաղաքական խաղում:

Քաղաքական մշակույթի դրսևորումներից կարելի է համարել քաղաքական գործչի կամ առաջնորդի կերպարը: Ավանդական հասարակություններում ավագ սերնդի տղամարդն է համարվում առաջնորդի տիպային կերպարը և, համապատասխանաբար, անգամ եթե սահմանադրությունն ու օրենքները դա թույլ են տալիս, այդ կերպարին չհամապատասխանողները (օրինակ` երիտասարդ կանայք) քաղաքական պաշտոնների համար առաջադրվելն անիմաստ են համարում, նույնպես դրսևորում են քաղաքական նիհիլիզմ: Եվ իհարկե, սովորաբար պասիվ քաղաքական մասնակցությունը պայմանավորված է լինում տնտեսական հիմնախնդիրներով, քաղաքացիների աղքատացմամբ:

Ի՞նչ դեր ունի այսօր սոցցանցը քաղաքական գործիչների կյանքում:

- Համացանցային հաղորդակցումը դարձել է քաղաքական կյանքի մի մասը: Քաղաքական գործիչները հարկ են համարում իրենց էջն ունենալ սոցցանցերում, հրապարակում են տարբեր կոչեր, ներկայացնում նախընտրական ծրագրեր, պարզապես հաղորդակցվում: Իհարկե, շատ դեպքերում նման հաղորդակցումն ունի միակողմանի բնույթ, երբ սոցցանցերի հարթակն օգտագործվում է տեղեկատվություն տարածելու համար` առանց արձագանքների ստացման և ուսումնասիրության: Սա կարելի է բացատրել ոչ միայն տվյալ քաղաքական գործիչների կամ թեկնածուների` հանրային կարծիքով չհետաքրքրվելով, այլ նաև շատ դեպքերում համացանցի մյուս օգտվողներից ստացվող արձագանքների` ոչ բովանդակային, ոչ կառուցողական, անիմաստ լինելու բազում փաստերով:

- Ի՞նչ մեխանիզմով է այսօր սոցցանցը կարծիք ձևավորում քաղաքական դաշտում:

- Հասկանալի է, թե ինչ մեխանիզմով սոցցանցը կարող է կարծիք ձևավորել և տարածել: Միևնույն ժամանակ կարծիքը միշտ չէ, որ դառնում է գործողություն (այն էլ` զանգվածային), իսկ զանգվածային գործողությունները միշտ չէ, որ նախօրոք քննարկվում, հիմնավորվում, կազմակերպված բնույթ են կրում: Շատ հեղափոխություններ կամ ցույցեր սկսվել են փողոցում, տարերային բնույթ են կրել և արագ տեմպերով մեծանալով` դարձել են զանգվածային: Վերջապես, չպետք է մոռանալ, որ պատմության ընթացքում զանգվածային քաղաքական ակտիվությունների, այդ թվում` ցույցերի և հեղափոխությունների մեծ մասը տեղի է ունեցել արդի ԶԼՄ-ների ստեղծումից առաջ:

                                                                      Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
6262 դիտում

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները