Շամլուղի քարուքանդ դպրոցում սովորում է 125 աշակերտ (լուսանկարներ, տեսանյութ)

Լոռու մարզի Շամլուղի հիմնական դպրոցը քարուքանդ վիճակում է: Դպրոցում սովորում է 125 աշակերտ: Աշակերտների թվից շատ խնդիր ունի դպրոցը:

1979 թվականին կառուցված դպրոցը խիստ վերանորոգման կարիք ունի: Այս տարիներին դպրոցում հիմնանորոգում երբեւէ չի արվել: Մասնակի նորոգման աշխատանքներն էլ կատարվել են դպրոցի բյուջեի հաշվին:

Շամլուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերինե Սոսինյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցը թե տանիքի, թե հատակի, թե ապակիների փոխարինման ու թե դասասենյակների կահավորման խնդիր ունի. «Պատկերացրեք, որ այսքան տարի որեւէ աշխատանք չի կատարվել, հիմա առավել եւս մեր կողմից անհնար է կատարել, քանի որ ֆինանսական խնդիրներ կան, հազիվ հասցնում ենք աշխատավարձ տրամադրել»,- ասաց նա:

Անբարեկարգ դասասենյակներից բացի, փոխարինման ենթակա է նաեւ դպրոցի գույքը: Դպրոցում 4 համակարգիչ կա, որոնք բավականին թույլ են եւ շատ հաճախ են խափանվում:

Աշակերտների ցանկությունը մեկն է՝ սովորել բարեկարգ դպրոցում ու ջեռուցվող ու տաք դասասենյակներում, ժամանակակից տեխնիկա-սարքավորումների վրա:

Օրակարգային է նաեւ դպրոցի մարզադահլիճի վերանորոգման հարցը: Նախկինում որպես մարզադահլիճ ծառայել է 1959թ.-ին կառուցված շենքի մարզադալիճը: Մինչդեռ արդեն քանի տարի է ֆիզկուլտուրայի դասերը դպրոցում կամ չեն արվում, կամ էլ արվում են դրսում: Մարզադահլիճն ամբողջությամբ փլուզված վիճակում է:

1983թ.-ից դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատող Վոլոդյա Թումանյանը մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց այն տարիների համար, երբ դպրոցի սաները ֆիզկուլտուրան անցնում էին նորմալ մարզադահլիճում. «Տանիքը քայքայված է: Անձրեւ ներս է լցվում, դրա համար էլ այս վիճակն է»,- ասաց նա, նշելով, որ ոչ մարզադահլիճ կա, ոչ էլ մարզագույք:

Դպրոցի տնօրեն Սերինե Սոսինյանի խոսքով՝ դպրոցի խնդիրները իրենք դեռ տարիներ առաջ են ներկայացրել համապատասխան մարմիններին՝ հիմնանորոգման համար, մինչդեռ սայլը տեղից մինչ օրս չի շարժվում:

Տպել
2793 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան