Գողացված ոսկու տոկոսագումարները սառեցվեցին 1 ամիս անց միայն

Հունվարի 1-ին թալանված «Սեֆ ինթերնեյշնլ» վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղը սկսել է սառեցնել գրավադրված ոսկու տոկոսները: Մասնաճյուղը երեկ արդեն հաղորդագրություն է տարածել՝ հաճախորդներին առաջարկելով մոտենալ մասնաճյուղ ու կնքել տոկոսագումարների դադարեցման վերաբերյալ դիմում: Մեղմ ասած՝ տարօրինակ է, որ մասնաճյուղը այս քայլն արեց դեպքից գրեթե մեկ ամիս անց՝ հաճախորդներից ամեն դեպքում գանձելով հունվար ամսվա տոկոսագումարները: Բոլոր այն հաճախորդները, ովքեր չեն ստորագրել ընկերության առաջարկված համաձայնագիրը, շարունակում են վճարումներ կատարել մի բանի համար, որն այլեւս իրենցը չէ: Ու լավ է, որ գոնե հիմա ընկերությունը վերջապես որոշեց սառեցնել տոկոսագումարները՝ գանձելով միայն մայր գումարը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ ժամը 17:05-ին, մասնաճյուղի կառավարիչը անձամբ զանգահարել էր ոստիկանություն ու հայտնել կատարված գողության մասին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապահոցից հափշտակվել են մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդ, մոտ 7200 դոլար եւ 8.300.000 դրամ գումար: Կազմակերպությանը պատճառվել է 281 միլիոն դրամի գույքային վնաս: Ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների եւ ԱԱԾ ծառայողների, եւ ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզել են կատարվածի կարեւորագույն հանգամանքները, ըստ որի` նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին եւս դրամապահոցից հափշտակվել են ընդհանուր 90.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդ ու ձուլակտոր, 803.000 դրամ եւ 4829 դոլար:

Այս գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն էր բերման ենթարկվել ու ձերբակալվել մասնաճյուղի կառավարիչ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը, որին ավելի ուշ մեղադրանք առաջադրվեց, ու նա կալանավորվեց:

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր նաեւ, որ Հայկազ Մարտիրոսյանը դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել է Երեւանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, որն էլ մասնաճյուղից գողություն է կատարել արդեն հունվարի 1-ին՝ կազմակերպությանը պատճառելով 281.000.000 դրամ գույքային վնաս: Իրավապահները հայտնաբերել են գողոնի մի մասը: Ոսկյա զարդերն ու փողն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Վարկային կազմակերպությունը սկսել է հաճախորդների կրած վնասների՝ իբր փոխհատուցման գործընթացը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Արսեն Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Արդեն երեկ հետախուզման մեջ գտնվող Արսեն Գրիգորյանը հայտնաբերվեց մահացած վիճակում՝ գերեզմանատան տարածքում:

Տպել
2066 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում