Արշավախումբը Արա լեռ էր բարձրացել Բանակի տոնի առթիվ. մահացած Նաիրուհին էքսկուրսավար էր

Լուսանկարում՝ լեռնագնացները եւ Նաիրուհին՝ Արայի բարձունքին

Ալպինիզմի hայկական ֆեդերացիան այսօր հայտարարություն է տարածել՝ որոշ մանրամասներ ներկայացնելով Արա լեռ բարձրացած արշավախմբի հետ տեղի ունեցած պատահարի վերաբերյալ` առայժմ չանդրադառնալով մարդկանց անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցերին: Լեռնագնացներից երկուսն, ինչպես հայտնի է, ձնահոսքի հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ, մեկը՝ մահացել:

«Նախապես ներողություն խնդրելով դեպքի վայրից երեկվա մեր հարկադրված լռության եւ ձեր մեկնաբանություններին չպատասխանելու համար՝ ցավով տեղեկացնում ենք, երեկ՝ հունվարի 28-ին, Էդգար Նավասարդյանի արշավական խմբի մի մասը Արա լեռան վրա տեղի ունեցած ձյան անկման հետեւանքով հայտնվեց ծանր իրավիճակում՝ ձյան հետ սահելով լանջից ցած։ Դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգեցին մեզ եւ ԱԻՆ։ Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց՝ տուժածներին օգնելու համար։ Րոպե իսկ չկորցնելով՝ սրտացավ լեռնագնացների մի մեծ խումբ 40 րոպեից արդեն դեպքի վայրում էր՝ այնտեղ, որտեղ ձնահոսք էր եղել։ Մեր խմբի հետ միաժամանակ սկսեց բարձրանալ նաեւ Երեւանի հատուկ նշանակության փրկարարական խումբը»,- նշված է հայտարարության մեջ:

Դրանում նաեւ ասվում է. «Ցավով արձանագրեցինք, որ խմբի արշավական մի աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանը, ըստ մեր կարծիքի, անկման հետեւանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ եւ մահացել, ինչի համար խոր ցավ ենք ապրում, եւ ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու կարեկցանքը։ 2 ժամ տեւողությամբ համատեղ փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին իջեցրեցինք ցած։ Պատահարի հետեւանքով ոտքը կոտրվել է մի քանի տեղից եւ ցրտահարվել է։ Իհարկե, այժմ մեզ բոլորիս հետքրքրում են պատճառներն ու անվտանգության ապահովման հարցը, ինչի վերաբերյալ կիսում եմ ձեր մտահոգությունը։ Սակայն կարծիքներ կարող ենք հայտնել թիմի անդամների եւ Էդգար Նավասարդյանի հայտնած տեղեկությունների, եղանակային պայմանները հաշվի առնելու եւ տեղանքի վտանգավորությունը գնահատելուց հետո միայն»:

Արշավախմբի անդամներից եւս մեկին՝ Հրաչ Հարությունյանին, անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Նա նույնպես կոտրվածքներ ունի: Այսօր, երբ Հրաչ Հարությունյանից փորձեցինք մանրամասներ հարցել կատարվածի վերաբերյալ, նա խոսել չցանկացավ:

Արշավախմբի ղեկավար Էդգար Նավասարդյանը գտնվում է հիվանդանոցում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ինչ վերաբերում է ձնահոսքի տակ մնացած եւ մահացած Նաիրուհի Սիմոնյանին, նրա մասին մեզ պատմեցին, որ ծնունդով լինելով Լոռու մարզի Աքորի գյուղից՝ վարձով բնակվում էր Երեւանում եւ աշխատում որպես էքսկուրսավար: «Եվ շատ սիրել է Արցախը, ու հնարավորության, իր աշխատած գումարների սահմանում փորձել է օգնել զինվորներին եւ անապահով երեխաներին: Ինչքան գիտեմ, անձնական նախաձեռնությամբ հաճախակի այցելել է Արցախ»,- ասաց արշավախմբի ընկերներից մեկը:

Դեպի Արայի լեռ արշավի հրավերը եղել է ֆեսյբուքյան էջի միջոցով: Արշավը կազմակեպվել է Հայոց բանակի տարեդարձի առթիվ:

Հրավերում մասնավորապես նշված է. «Արշավներ կան, որ ավանդույթ են դառնում։ Այս արշավը դրանցից մեկն է։ 2015 թվականից սկսած հունվարի 28-ին ԱՍ արշավախումբն իրականացնում է Արայի լեռան վերելքը՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվան։ Այս տարի էլ, հունվարի 28-ին՝ կիրակի, (28.01.2018թ) կրկին բարձրանում ենք Արա Լեռ (2577մ): ՓԱՌԱՀԵՂ վերելքը կսկսենք Զորավան գյուղի մոտակայքից: Հետադարձը՝ Ծաղկեվանքի կողմից: Ծաղկեվանքը կամ Կույս Վառվառան քարանձավում փորած վանք է, որը գտնվում է Արա լեռան ստորոտին: Ուղիղ 26 տարի առաջ հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց Հայկական ՀԶՈՐ Բանակի ստեղծման մասին, բանակ, որը ստեղծվեց պատերազմի դաշտում եւ դարձավ նորանկախ ՀԶՈՐ Հայաստանի հիմնասյուն: Բանակի հիմքում կանգնած մարդկանց շնորհիվ պահպանեցինք այժմյան մեր տարածքային ամբողջականությունը, խաղաղ եւ անկախ հայրենիքում ապրելու իրավունքը»:

Հունվարի 28-ին Արա լեռ բարձրացած արշավախումբը կազմված էր 18 հոգուց: Ձնահոսքը եւ ողբերգական ավարտով պատահարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ: 

Հ.Գ. Ավելի ուշ տեղեկացանք, որ ֆեդերացիայի անդամները, լեռնագնացները, լեռնասերներն ու պարզապես արշավականներ դրամահավաք են սկսել՝ զոհվածի ընտանիքին աջակցելու եւ վիրավորների բժշկական ծախսերը հոգալու համար:

Տպել
13236 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված