Ո՞վ է խորամանկում բանակցություններում. Մոսկվան ու Թբիլիսին մեղադրում են միմյանց

Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով` Վրաստանի վարչապետի հատուկ հանձնակատար Զուրաբ Աբաշիձեն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի քննադատությանը, գրում է Aliq.ge-ն

Մասնավորապես Աբաշիձեն անդրադարձել է  “Коммерсант” թերթում հրապարակված Կարասինի հայտարարությանը առ այն, թե Վրաստանը կեղծ սպասելիքներ ունի Պրահայում պարբերաբար տեղի ունեցող միակ բանակցային ձևաչափից:

«Թբիլիսիում սիրում են ասել, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ նրանք առաջին հերթին հույս են ունեցել, որ Ռուսաստանը կհրաժարվի Աբխազիայի և Հաւրավային Օսիայի անկախության ճանաչումից: Հիմա էլ ասում են, թե խաբվել են իրենց սպասելիքներում: Սա ակնհայտ խորամանկություն է»,- հայտարարել է Կարասինը:

Անդրադառնալով Կարասինի հայտարարությանը՝ Աբաշիձեն նշել է. «Եթե ինչ-որ մեկը խորամանկություն է անում, ապա դա Ռուսաստանն է:  Մոսկվայում լավ գիտեն, որ հակամարտությունը 2008 թվականին չի սկսվել: Նրանք քաջ գիտակցում են նաև, թե` ով, և ինչպես է նպաստել հակամարտության էսկալացիային: Այս հարցում մենք ունենք միջազգային հանրության ակնհայտ աջակցությունը»:

Աբաշիձեի խոսքերով, վրացական կողմը միշտ և հստակ ասել է, որ չի հաշտվի իր շրջանների  օկուպացիայի հետ. «Վրաստանը միշտ պատրաստ է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, սակայն երբեք չի հաշտվի տարածքային ամբողջականության խախտման հետ»,- ասել է Աբաշիձեն:

Հիշեցնենք, նույն հարցազրույցում Կարասին նշել է, որ ռուս-վրացական սահմանին բեռների մոնիթորինգի մասին Վրաստանի հետ համաձայնագիրը չի ենթադրում պարտավորություններ Հայաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար: Այս մասին «Կոմերսանտի» հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:  

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան այս համաձայնագրի կյանքի կոչմանը գնում է Երեւանի խնդրանքով, քանզի Երեւանի համար դա կենսական ավելի մեծ նշանակություն ունի, Կարասինն արձագանքել է:

«Հայաստանն իսկապես նման խնդրանքով դիմել է: Բայց տվյալ պարագայում, խոսքը բացառապես Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ համաձայնագրի մասին է, որը կնքվել է Շվեյցարիայի աջակցությամբ: Այն պարտավորություններ չի ենթադրում երրորդ պետությունների համար, այդ թվում նաեւ՝ Աբխազիայի եւ Հրվ. Օսիայի համար»,- հայտարարել է Կարասինը:

Տպել
1513 դիտում

ԱԱԾ տնօրենը՝ Գագիկ Խաչատրյանի որդու գտնվելու վայրի, Քյարամյանի հետ հարաբերությունների եւ կորոնավիրուսի մասին

Իրականացվող կոշտ մեթոդները՝ ուղղված համավարակի դեմ պայքարին, օրենքով նախատեսված մեթոդներով իրավաչափ է. փաստաբան

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հեռանալուց հետո ԱԱԾ-ն մի քանի միլիարդ դրամ մուտք է արել բյուջե. Մարտիրոսյան

Իրավապահների համազգեստով բեմականացում կատարելն այդքան էլ սիրուն չէ, այսօր դրա արդյունքը կտեսնեք. ԱԱԾ տնօրեն

ՀՀ ֆուտբոլի հավաքականի իսպանացի հայտնի մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստանում է. նա կարանտինում է

Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, խաղալիք եք, թավշյա եք, երբ կիրառում ենք, դիտարկում են բռնություն. ոստիկանապետ

IDBank-ի դեբետային քարտերը կարելի է պատվիրել արդեն նաև Idram-ով

Առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին. Ա. Նիկողոսյան

«Չեմ ասել, թե սխալվել եմ. սա Շվեդիայի համար առավել հարմար ուղի է». Թեգնելը հերքել է սկանդալային լուրերը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին․ պահանջում են նաեւ 1000 դրամ փոխհատուցում

ՀՊՏՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի կունենա հուլիսի 17-ին․ Գալոյանն ավելի վաղ հաստատել էր իր մասնակցությունը

Եղել է մի հեղափոխական փոփոխություն, որն ուղղակի կերազեին նախկինում տեղի ունենար․ ոստիկանապետ

Կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին. վարչապետի խոսնակ

Ոստիկանության ծառայողների կյանքում 2019 թվականը վարձատրության առումով եղել է բավականին արդյունավետ․ ոստիկանապետ

Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Վանաձորում 60-ամյա կինը իրեն Փամբակ գետն է նետել. փրկարարները կարողացել են փրկել նրա կյանքը (լուսանկարներ)

Ոչ այնքան կարեւոր է, թե որքան ֆինանսներ են օգտագործվել, այլ այն, թե ինչ արդյունքներ են արձանագրվել․ Ատոմ Ջանջուղազյան

Պարզվում են Երեւանի 29-ամյա բնակչի ինքնասպանության հանգամանքները. նշանակվել են փորձաքննություններ

2 նոր նշանակումներ վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակում

Պետական բյուջեն անվտանգություն է. մենք վճարում ենք անում բյուջե՝ անվտանգություն ապահովելու համար. վարչապետ (տեսանյութ)