«Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներ Դիլաքյան եղբայրները նոր մտահղացումով են եկել Հայաստան

29/01/2018 schedule15:38

Հայկական հայտնի եւ սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներ Դիլաքյան եղբայրներն արդեն 40 տարուց ավելի է, ապրում են Նյու Յորքում: 2017 թվականին՝ գալով Հայաստան, երկու գիրք են հրատարակել՝ «Գտնված երազ» մուլտֆիլմի հիման վրա համանուն հեքիաթը եւ հայկական ասացվածքների վրա հիմնված «Հորս արեւ, մորս արեւ»-ը՝ ասացվածքներին համապատասխան նկարներով:

«Գտնված երազ» եւ «Հորս արեւ, մորս արեւ» գրքերը, որոնք կան վաճառքում

Այժմ Դիլաքյան եղբայրները կրկին Հայաստանում են, եւ հունվարի 26-ին «Լոֆտ» ժամանցի կենտրոնում հանդիպում ունեցան իրենց աշխատանքը գնահատողների հետ: Դիլաքյան եղբայրները պատմեցին Նյու Յորքում ծավալած իրենց գործունության, ստեղծագործական կյանքի եւ առհասարակ իրենց կյանքի մասին:

Ասացին, որ այստեղ գալուց հետո մի նոր միտք է առաջացել իրենց մոտ, եղբայրները որոշել են վերցնել բոլոր հին հայկական անունները եւ համանուն նկարներ նկարել դրանց շուրջ:

«Պայքար, Վրեժ, Բավական, Վարդիթեր, նմանատիպ անունները կարծես խնդրում են մեզ, որ նկարներ նկարենք իրենց վերաբերյալ»,- ծիծաղով ասում են նրանք:

«Գտնված երազ» մուլտֆիլմը Դիլաքյանները նկարել են 1976 թվականին, այդ ժամանակ արձագանքներն այդքան բուռն չէին եւ մուլտֆիլմն էլ այդքան հայտնի չէր, որքան հետագայում: «Այն ժամանակ այնքան շատ գրաքննություն կար, ղեկավարությունը չէր ցանկանում, որ լինեին այնպիսի ֆիլմեր, որոնք խորհրդային գաղափարախոսությանը հակադարձող որեւէ բան կներկայացնեին»,- պատմում են Դիլաքյան եղբայրներ Գագիկը եւ Հովիկը:

Այդ տարիներին ֆիլմի փակ ցուցադրություն է եղել, եւ մուլտֆիլմն այնքան էլ ջերմ չի ընդունվել: «Ֆիլմը չէր ներկայացնում այն՝ ինչ ուզում էին իրենք, հուսահատվեցինք, բայց զգում էինք, որ ինչ-որ լավ բան էինք արել»,- ասում են եղբայրները: 

Մուլտֆիլմը Դիլաքյան եղբայրների առաջին եւ դեռեւս վերջին ֆիլմն է:

Ապրելով Հայաստանից դուրս, բայց իմանալով հայկական թեւավոր խոսքերը, հնում եւ մինչ օրս օգտագործվող բառապաշարը, Դիլաքյան եղբայրները որոշում են ասացվածքների գիրք ստեղծել: «Լոս Անջելես շատ մանկության ընկերներ ունենք, երբ որ գնում ենք այնտեղ, տպավորություն է, թե փոքրիկ Երեւանն է, այնտեղից ենք լսել շատ արտահայտություններ, ուստի որոշեցինք այդ ասացվածքների, թեւավոր խոսքերի հիման վրա գիրք կազմել»,- ասում է Դիլաքյան եղբայրներից Հովիկը: Նրանք «Հորս արեւ, մորս արեւ» գրքի ամեն մի էջում գրել են մի ասացվածք՝ նկարելով համանուն նկարը: Գրքում տեղ գտած ասացվածքներից են՝ «քթից թռած», «աչքս ճամփիդ մնաց», «պորտը տեղը դնել», «ականջդ կանչի», «գլուխ պահող», «չափած ձեւած» եւ այլն:

օրինակ «Հորս արեւ, մորս արեւ» գրքից

«Երբ սկսում ես վիզուալացնել այդ ասացվածքները, դառնում է զոմբիանման մի բան»,- ասում են եղբայրները:

Դիլաքյան եղբայրները, ապրելով Նյու Յորքում, ստեղծագործում են եւ բավականաչափ հայտնի են իրենց աշխատանքներով: Նկարներ են նկարում տարբեր իրերի, հագուստների վրա:

Մի քանի տարի գլխարկների վրա են նկարել, ավագ եղբայրը՝ Հովիկը, ավելի համարձակ է գտնվել ու գլխարկները դրած՝ մարդաշատ վայրեր գնացել. ասում է ոմանք գժի տեղ էին դնում, ոմանք էլ հետը նկարվում՝ որպես կրեատիվ մարդ:

Դիլաքյան եղբայրները Գեղարվեստական կրթություն չունեն, սովորել են տարբեր նկարիչների գործերից, արտանկարներ արել տարբեր հեղինակներից. «Մեր աշխատանքներում սյուռեալիստական շրջան սկսվեց, երբ մեր ձեռքն ընկավ Դալի»,- ասում  են նրանք:

Շշերի, բաժակների, ափսեների, դաշնամուրի, տարբեր կահույքների վրա են նկարում եւ փորագրում: Ասում են, որ անգամ փողոցից գտած կոտրած թավջութակի վրա են նկարել:

Եղբայրների միջեւ երկու տարվա տարիքային տարբերություն կա, բայց շատ նման են եւ տպավորություն է, թե երկվորյակ են: Ասում են՝ փոքր հասակում մայրը միշտ նույն շորերն է իրենց հագցրել, ինչն էլ արտաքնապես ավելի միանման է իրենց դարձրել:

Երկու եղբայրները միասին են գրեթե միշտ, միասին էլ աշխատում են: Ասում են, որ ընդամենը մեկ անգամ են կռվել իրար հետ, այն էլ 30 տարի առաջ: «Այդ ժամանակ Հովիկը շշի վրա աշխատանք էր անում, ջղայնացավ, շիշը խփեց գետնին, չջարդվեց, հետո ես ջղայնացա, նույն շիշը խփեցի պատին, էլի չջարդվեց, ծիծաղեցինք ու հաշտվեցինք»,- պատմում է Գագիկը:

Տաղանդավոր եղբայրներն այսօր  նմանվել են իրենց ստեղծած հեքիաթի՝ «Գտնված երազ»-ի «ծերուկ» հերոսին, շարունակում են ստեղծել անչափ զվարճալի եւ բացառիկ գործեր: 

Ասում են, որ իրենց շատ են հարցնում, թե արդյո՞ք ժամանակը չէ, որ հեքիաթի ծերուկը արթնանա, այսինքն՝ «Գտնված երազ»-ը շարունակություն ունենա: «Ասում ենք, որ դեռ շուտ է, ծերուկը դեռ պետք է քնի»,- կատակում են Դիլաքյանները:

Վստահեցնում են, որ այստեղից գնալուց իրենց հետ կտանեն դրական տպավորություն հատկապես նոր սերնդի հետ կապված, «երիտասարդությունը եւ երեխաները զարմանալու լավն են՝ պայծառ դեմքեր, ճիշտ հարցեր, ուղղակի պետք է ճիշտ ուղու վրա դնել իրենց»,- ասում են Դիլաքյան եղբայրները: 

                                                                                     Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
5736 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ