Ի՞նչ կապ ունի Վստրեչի Ապերը Վանաձորի վերջին խոշոր գողության հետ

Հունվարի 1-ին «Սեֆ» ինթերնեյշնլ վարկային կազմակերպության Վանաձոր մասնաճյուղից կատարված գողության գործով հետախուզվող Արսեն Գրիգորյանի կինը տարիներ առաջ ինքնասպան է եղել՝ իրեն նետելով Դավիթաշենի կամրջից:

Հիշեցնենք, որ նշված օրը ժամը 17:05-ին, մասնաճյուղի տնօրենը անձամբ զանգահարել էր ոստիկանություն ու հայտնել կատարված գողության մասին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապահոցից հափշտակվել են մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդերը, մոտ 7200 դոլար և 8.300.000 դրամ գումար: Կազմակերպությանը պատճառվել է 281 միլիոն դրամի գույքային վնաս: Ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների և ԱԱԾ ծառայողների և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են կատարվածի կարևորագույն հանգամանքները, ըստ որի` նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին ևս դրամապահոցից հափշտակվել է ընդհանուր 90.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու ձուլակտորներ, 803.000 դրամ և 4829 դոլար:

Այս գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն էր բերման ենթարկվել ու ձերբակալվել մասնաճյուղի կառավարիչ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը, որին ավելի ուշ մեղադրանք առաջադրվեց, ու նա կալանավորվեց:

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր նաեւ, որ Հայկազ Մարտիրոսյանը դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել է Երևանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, որն էլ մասնաճյուղից գողություն է կատարել արդեն հունվարի 1-ին՝ կազմակերպությանը պատճառելով 281.000.000 դրամ գույքային վնաս: Իրավապահները հայտնաբերել են գողոնի մի մասը:Ոսկյա զարդերն ու փողն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Վարկային կազմակերպությունը սկսել է հաճախորդների կրած վնասների իբր փոխհատուցման գործընթացը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Արսեն Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մինչ օրս իրավապահները չեն կարողացել հայտնաբերել ոչ միայն հետախուզվողին, այլ նաեւ նրա մոտ գտնվող խոշոր չափի ոսկեղենն ու հափշտակված գումարը:

Ի դեպ, «Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկություններով`բանկի կառավարիչը նախապես է վերցրել իր «փայ» ոսկեղենը, հոգու խորքում վախենալով, որ Գրիգորյանը իրեն չի տա իր բաժինը:

«Հայկական ժամանակ»-ը երեկ անանուն ահազանգ է ստացել, որով հայտնել են, որ այս գողության մեջ թաթախված են նաեւ քրեական որոշ հեղինակություններ` Վստրեչի Ապերի գլխավորությամբ, որն էլ, ըստ հայտնածի` ներկա է եղել անգամ Արսեն Գրիգորյանի կնոջ հոգեհանգստին: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Վստրեչի ապերը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի մտերիմ ընկերն է:

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում:

Տպել
4882 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը