Մամուլը կարդում ես՝ Վահագը հանցագործ ա, հետը շփվում ես՝ հոյակապ տղա ա, բարեգործ. պաշտպան

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն մականունով հայտնի Վահագն Աբգարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց նրա պաշտպան Հակոբ Ճարոյանը, պնդելով, որ Աբգարյանն անմեղ է, ինչը ինքը հետագայում կապացուցի:

Վահագն Աբգարյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օրեր առաջ՝ մեկ տարի առաջ Ալավերդիում Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու մեղադրանքով: Փիրուզյանի սպանության քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ նախապատրաստվել է նաեւ Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոմիկ Մոսինյանի սպանությունը, ինչը, սակայն, ավարտին չի հասցվել:

Մեր տեղեկություններով, Մոսինյանին չեն կարողացել սպանել, քանի որ նա, իմանալով այդ մասին, լքել է հանրապետությունը:

- Պարոն Ճարոյան, ասացիք՝ սպանություն կազմակերպելու եւ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու մեղադրանքը չի ընդունում: Իսկ Ռոմիկ Մոսինյանի սպանության նախապատրաստման մասին ի՞նչ կասեք, այդ մասով ձեր պաշտպանյալն ի՞նչ դիրքորոշում է հայտնել:

- Մեկը սպանվածի հետ է կապված, մյուսը՝ այլ անձի հետ, որը չի սպանվել եւ հանրապետությունում չի: Չի ընդունում մեղադրանքներն ամբողջությամբ:

- Նա ցուցմունք տվե՞լ է,  խոսե՞լ է դեպքի հանգամանքների մասին:

-Ինքը մինչեւ ինձ հանդիպելը տվել է ցուցմունքներ, իսկ երբ ես եմ սկսել պաշտպանել իր շահերը, իմ խորհրդով հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Մինչեւ այդ, երբ իրեն կանչել են, ինքը պաշտպան չի ունեցել, նորմալ գնացել է, ներկայացել: Էդ կտրվածքով մի քիչ աբսուրդ էր կալանավորելը, որ ասում են կխոչընդոտի կամ կփախչի, փախչող լիներ՝ ավելի շուտ կփախչեր, խոչընդոտելու հետ կապված էլ փաստ չունեն, որ խոչընդոտել է: Ստանդարտ ձեւակերպումը, որ բերում են անձին կալանավորելիս՝ ենթադրում են կխոչըդնոտի կամ կփախչի: Երկուսն էլ իր դեպքում չկա, որովհետեւ ինքը չի փախել եւ չի խոչընդոտել, որեւէ մեկի հետ քննարկում չի արել: Պատշաճ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ընդ որում, ոչ թե ծանուցագրով, այլ՝ հեռախոսազանգով կանչելու դեպքում:

- Նկատի ունեք՝ մինչ իրեն որպես կասկածյալ ներգրավելն ու ձերբակալե՞լը:

- Իրեն կասկածյալ ներգրավել են անմիջապես կալանավորելուց հետո՝ հունվարի 18-ին, այսինքն՝ մինչ այդ ինքը եղել է վկայի կարգավիճակով:

- Պարոն Ճարոյան, իր բնակարանում, ինչպես նաեւ իրեն պատկանող հյուրանոցում խուզարկութուններ են արվել, որեւէ բան հայտնաբերվե՞լ է:

-Որեւէ բան չի հայտանբերվել:

- Իսկ նրան կալանավորելու՝ դատարանի որոշման դեմ բողոք ներկայացրե՞լ եք:

- Չեմ ներկայացնելու:

- Ի՞նչ պատճառով:

- Նմանատիպ մեղադրանքների դեպքում ես դա համարում եմ անմիաստ քայլ, ինչ հիմնավորում էլ տա առաջին ատյանի դատարանը, վերաքննիչը թողնելու է նույնը: Հիմնավոր կասկածի հետ կապված որեւէ ապացույց դատարան չի ներկայացվել:

- Հայտնե՞լ է, թե Փիրուզյանի եւ Մոսինյանի հետ ինչ հարաբերությունների մեջ է եղել:

-Չեմ կարող ասել: Ես իր մասին շատ դրական կարծիք ունեմ: Մինչ այդ, երբ իրեն չէի հանդիպել եւ իր մասին կարծիք էի կազմել մամուլում տպագրվածներով, առաջին անգամ հանդիպելուց հետո ես իրեն ասեցի, որ դու էն անձը չես, ինչպես քեզ ներկայացնում են մամուլով: Ռեալ եմ ասում, անկեղծ եմ ասում: Եթե դուք էլ հանդիպեք, կհամոզվեք, որ այն անձը չէ, ինչ որ ներկայացնում են: Սենց ասեմ՝ գրագետ, բազմաթիվ բարեգործություններ կատարած անձ:

-Պարոն Ճարոյան, արդեն իսկ կարծիք կա ձեւավորված, որ քաղաքապետի ընտրություններից հետո տեղի ունեցած սպանությունների պատվերները իջեցվել են հենց Վահագն Աբգարյանի կողմից՝ տարբեր պատճառներով: Քննչական կոմիտեն էլ իր հաղորդագրությունում նշեց, որ Փիրուզյանի սպանությունը վերժխնդրության հետեւանք է: Այդ դեպքում սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Քանի որ դա նախաքննության հետ է կապված, հազար ու մի հարց կա, կարող է, ենթադրենք, պարզվի, որ ինքը պատվիրատու էլ չի, դա թողեք մի կողմ: Մամուլ կարդում ես՝ Վահագը հանցագործ ա, բայց իրա հետ շփվում ես՝ հոյակապ տղա ա: Օրինակ՝ երբեւէ չի գրվել, որ ինքը հովանավորել է գրքերի տպագրություն, երբեւէ դուք նման բան չեք իմացել: Ես գիտեմ, որ 20 գրողների հավաքել, հովանավորել ա, գրքերը տպվել են, երբեք չի գրվել, որ ինքը մանկատներին որոշակի օգնություն ա տվել, ես գիտեմ կոնկրետ, որ ինչ օգնություն է տվել: Հասկանո՞ւմ եք, ուզում եմ ասել, եթե իր հետ խոսաք... եթե խոսեիք, իհարկե, շատ լավ կլիներ, էապես տարբեր մարդիկ են նկարագրածը եւ իրականում ինքը որ կա: Ինքը անմեղ է, ինչը ես կապացուցեմ:

- Պարոն Ճարոյան, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ն գաղտնալսել է Վահագն Աբգարյանին եւ նրա թիմակիցներին: Դուք նման տեղեկությունների տիրապետո՞ւմ եք:

- Ես, իհարկե, տեղեկություններ ունեմ, բայց էլի կան նախաքննական փաստեր, որը ես, բնականաբար, չեմ ներկայացնի եւ չեմ մեկնաբանի:

Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ. Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով) եւ Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով)։

Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում:

Տպել
5052 դիտում

3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից

Ազդարարվել է ուսումնական տագնապ 1-ին եւ 2-րդ զորամիավորումներում. ՊՆ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ

Լաբորատորիայի արդյունքները հավաստում են՝ քաղաքացու վրա հարձակված կենդանին հովազ չէր. նա պնդում է հակառակը

Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են. «Կանաչ Հայաստան» ՀԿ (տեսանյութ)

Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Տեսախցիկները նկարահանել են ստորգետնյա անցումներում լամպերի գողության դեպքեր (տեսանյութ)

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են

Չեմ կարծում, թե Իրանի հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա դադարեցումը որեւէ խնդիր կառաջացնի․ Գոռ Գեւորգյան

«Ես կիրառել եմ երկու հատուկ միջոց». Լեւոն Երանոսյան

Քարաթափում է տեղի ունեցել Մեղրի-Երեւան ավտոճանապարհին. ԱԻՆ

Վարչապետն այցելել է ներդրումների աջակցման կենտրոն

Թող մրցույթ չլինի, գումարը մեզ տան՝ որպես դրամաշնորհ կամ նվիրատվություն. բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. նախնական տվյալներով չորս քաղաքացի տուժել է, չորսը՝ մահացել. ԱԻՆ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել. նրան կփոխարինի տեղակալ Վաչե Տերտերյանը

Մարդիկ պարտադրել են ծրագրեր, որ իրենց ազդեցությունն ունենան բուհական շրջանակներում. նախարարը շրջադարձի կողմնակից է

«Ռոմայի» գլխավոր մարզիչը ցանկանում է Մխիթարյանին պահել իր թիմում

Ըստ Լեւոն Երանոսյանի պաշտպանի՝ ցուցարարները ոստիկանների նկատմամբ բռնություն են կիրառել. Ալեն Սիմոնյանը առարկում է

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը կկայանա մարտի 1-ին. թեկնածուները 5-ն են