Թուրքիայի իշխանությունն է ստիպել է Հայոց պատրիարքարանին՝ այդ նամակը գրել․ թուրքագետ

Պոլսո հայոց պատրիարքարանի հունվարի 23-ին հայտարարություն տարածեց, որի մեջ, մասնավորապես, նշվում էր․ «Մենք աղոթում ենք խաղաղության ու հանգստության համար, որի կարիքն ունի ամբողջ մարդկությունը, հատկապես մեր տարածաշրջանը»։

Սույն հայտարարությունը հակասական արձագանքներ է առաջացրել ստամբուլահայերի շրջանում եւ քննարկումների առիթ դարձել. համարվում է, որ հայտարարությամբ Պոլսո հայոց Պատրիարքարանը հաջողություն է մաղթում թուրքական զորքերին: Հայտարարության, դրա պատճառների, արձագանքի ու պոլսահայերի դիրքորոշման մասին զրուցեցինք թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ «Պատրիարքարանի հայտարարության մեջ ամպագոռգոռ բառեր չկան, ուղղակի հաջողություն են մաղթում թուրքական զորքերին Աֆրինի գործողություններում եւ աղոթում շուտափույթ խաղաղության հաստատման համար»,- նշեց թուրքագետը։ Վերջինիս հավաստմամբ՝ ամբողջ Թուրքիայում Էրդողանի կողմից հրահանգվել է բոլոր կրոնական կառույցներին, որոնք Թուրքիայում հիմնականում մզկիթներն են, նամազի ժամանակ աղոթեն, այսպես ասած, Աֆրինի ռազմական գործողության հաջողության համար։

«Իմ կարծիքով Պոլսի պատրիարքարանը բանավոր կամ գրավոր տարբերակով ինչ-որ պահանջ է ստացել նման նախաձեռնությամբ հանդես գալու։ Պատրիարքարանն էլ, չփորձելով դեմ դուրս գալ կամ այս խառը պայմաններում թիրախ հանդիսանալ, ուղղակի նման հայտարարությամբ հանդես եկավ՝ թեկուզ իմանալով, որ այն հայ համայնքի ներսում բացասական կընդունվի»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը։ Պոլսահայերի արձագանքը հիմնականում բացասական է, բայց պատրիարքարանի հայտարարությունն էլ միտված է նրան, որ հայերը չթիրախավորվեն, հայերի նկատմամբ որեւէ լարվածություն չլինի։ Իհարկե, հայտարարությունը կարող էր եւ չլիներ, բայց Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները բարդ են ու շատ դեպքերում՝ անհասկանալի։

«Ես, որպես Հայաստանի քաղաքացի, մտածում եմ, որ հայտարարությունը կարող էր չլինել։ Թուրքիայի ցանկացած հայ քաղաքացի կմտածեր, որ հայտարարությունը կարող էր չլինել։ Սակայն Պատրիարքարանի պարագայում այլ է, որը, ցավոք սրտի, գերի է դարձել թուրքական իշխանությունների ձեռքը»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը։

Ըստ թուրքագետի՝ հիմա Թուրքիայում կա որոշակի լարվածություն, ռազմատենչ ոգեւորություն, բոլորն ուզում են գնալ եւ մասնակցել պատերազմին, հավաքվում են զինկոմիսարիատների մոտ եւ պահանջում իրենց ուղարկել Աֆրենի գործողությանը։

«Այս պայմաններում թուրք-քրդական բախումների հավանականությունն ավելի մեծ է։ Թուրքերը զգուշացրել են բոլոր քրդական կուսակցությունների անդամներին, որ փողոց դուրս գալու դեպքում բոլորը կձերբակալվեն։ Արդեն կա մոտ 100 ձերբակալված՝ սոցցանցերում գրառումների կամ այլոց գրառումներով իրենց էջում կիսվելու համար»,- նշեց Իսպիրյանը։

Թուրքագետի համոզմամբ՝ այս բարդ իրավիճակում հայ համայնքը պիտի չեզոք դիրք գրավի, լինի ավելի պասիվ ու նման բարդ իրավիճակներում ստվերում մնա։

Տպել
2573 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները