Երեւանի եւ Փարիզի քաղաքապետերը տարվա մեջ երկու անգամ զանգում են իրար

Ի՞նչ առիթով են Երեւանի եւ Փարիզի քաղաքապետարանները միմյանց հետ գրեթե ամենօրյա ռեժիմով կապ պահպանում: Հատկապես ի՞նչ խնդիրներ ու նպատակներ են այդպես միավորում Հայաստանի ու Ֆրանսիայի մայրաքաղաքներին:

Հունվարի 22-ին աշխատաքային այցով Ֆրանսիա մեկնած Սերժ Սարգսյանը, հանդիպելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ, մասնավորապես նշել էր, թե «տեղյակ է, որ Փարիզի ու Երեւանի քաղաքապետարանների միջեւ կան գրեթե ամենօրյա սերտ շփումներ, եւ որ Փարիզը պատրաստակամ է Երեւանի հետ կիսելու իր լավագույն փորձն, ու արդեն կան այդ պատրաստակամության շատ որոշակի դրսեւորումներ»:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, մեր հարցմանն ի պատասխան մանրամասնելով վերոնշյալը, ասաց, որ քույր եւ գործընկեր քաղաքների հետ Երեւանի շփումները մշտական են:

«Չմոռանանք, որ այդ մշտական շփումները բացարձակապես չեն ենթադրում կոնկրետ երկու քաղաքների քաղաքապետերի անմիջական շփումներ: Ի վերջո, քույր եւ գործընկեր քաղաքներից յուրաքանչյուրի հետ կան հստակ սահմանված համագործակցության ծրագրեր, եւ դրանք իրագործելու համար անհրաժեշտ է հստակ աշխատանք տանել: Բնական է, որ երկու կողմերի աշխատանքային խմբերը մշտական կապի մեջ են, որպեսզի ծրագրերը կյանքի կոչվեն»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Նա, միեւնույն ժամանակ հավելեց. «Բնականաբար, իհարկե, նաեւ երկու քաղաքապետերն են պարբերաբար զրույցներ ունենում: Նրանց այդ շփումները չեն կարող անընդհատ լինել: Չեմ կարծում, թե աշխարհում կգտնվեն քաղաքապետեր, ովքեր այնքան ազատ ժամանակ կունենան, որ մեկը մյուսի հետ ամեն օր զրուցեն: Բայց ամեն դեպքում երկու գործընկերների միջեւ պարբերաբար հեռախոսային կապ կարող է լինել՝ անհրաժեշտության դեպքում իրար հետ զրուցելու, ինչ-որ հարց քննարկելու: Եթե ուրիշ բան էլ չլինի, երկու գործընկեր քաղաքների քաղաքապետերը տարվա մեջ առնվազն երկու անգամ կարող են իրար հետ խոսել, որովհետեւ եթե կա փոխադարձ հարգանք, մեկը մյուսի ծննդյան օրը չշնորհավորի՞»:

Երեւանի օրինակով Փարիզում նախատեսվում է հիմնադրել ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոն: Երեւանն էլ գործընկեր քաղաքի դրական փորձն է ձգտում ընդօրինակել:

«Փորձ ասելով՝ պետք է հստակ պատկերացնել, որ խոսքը վերաբերում է նախ եւ առաջ կառավարման տեխնոլոգիաներին: Այո, կան բաներ, որոնք կառավարման տեսանկյունից իսկապես նախընտրելի կլինեն նաեւ Երեւան քաղաքի համար: Օրինակ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Փարիզ կատարած վերջին այցի ժամանակ այցելել էր Փարիզի քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոն: Մենք անցյալ տարի հայտարարեցինք «Խելացի Երեւան» ծրագրի մեկնարկը: ՏՏ ոլորտում ունենք հրաշալի մասնագետներ եւ ներուժ: Վատ բան չկա լավ բանը սովորելու ու նաեւ մեր քաղաքում կիրառելի դարձնելու մեջ, հատկապես եթե խոսքը վերաբերում է կառավարման տեխոլոգիաներին»,- նշեց քաղաքապետարանի պաշտոնյան:

Երեւանն ու Փարիզը գործընկերության հուշագիր են ստորագրել 1998 թվականին:  

Նյութը հրապակվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի հունվարի 26-ի համարում:

Տպել
2508 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են