Բարդ խնդիրներ, գերլարված իրավիճակ. Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումը

Շվեյցարիայի Դավոսում են այժմ հավաքվել աշխարհի քաղաքական եւ տնտեսական վերնախավը, հասարակական լիդերները: Այս շվեյցարական ավանում հունվարի 23-ին մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջին անգամ Հայաստանը Դավոսի ֆորումին մասնակցել է 2009 թվականին: Երկիրը ներկայացնում էր Սերժ Սարգսյանը:

Յուրաքանչյուր տարի հունվարին Դավոսում հավաքվում են պետությունների, միջազգային ֆինանսական կառույցների եւ վերազգային խոշոր ընկերությունների ղեկավարներն: Ֆորումը հարթակ է՝ քննարկելու աշխարհի առաջ ծառացած մարտահրավերները: Նշվում է, որ այս անգամ միջոցառմանը ներկա է մոտ երեք հազար մասնակից: Միջոցառմանը ծրագրել են մասնակցել պետական վերնախավի մոտ 350 ներկայացուցիչ, որոնց թվում՝ ավելի քան 60 նախագահ եւ վարչապետ: Ավելի քան հազար մարդ կներկայացնեն միջազգային կազմակերպություններն ու ընկերությունները:

Թեպետ Համաշխարհային տնտեսական ֆորումի կենտրոնակայանը Ժնեւում է, սակայն ամենամյա հավաքները տեղի են ունենում Դավոսում: Այս վայրը հայտնի է որպես լեռնադահուկային սպորտի եւ հանգստի սիրահարների կենտրոն: Այն, սակայն 1971 թվականից ի վեր, դարձել է մի յուրօրինակ «գլխավոր ասամբլեա», գլոբալ խնդիրների քննարկման հարթակ, որը հիմնադրել է գերմանացի տնտեսագետ Կլաուս Շվաբը:

Այս տարվա Համաշխարհային տնտեսական ֆորումը թվով արդեն 48-րդն է, որի կարգախոսն է «Մասնատված աշխարհում կերտել միացյալ ապագա»: Այն մեկնարկում է եւ կավարտվի հունվարի 26-ին: Ավելի քան 400 նստաշրջան կանցկացվի, որոնք նվիրված են ընթացիկ խնդիրների նոր լուծումների որոնումներին եւ աշխարհում կյանքի բարելավմանը:

Համաշխարհային մեդիան նշում է, որ Դավոսի ֆորումը տեղի է ունենում աշխարհի համար գերլարված շրջանում: Պետք է քննարկվեն անհապաղ լուծումներ պահանջող գլոբալ եւ տարածաշրջանային հարցեր: Դրանցից են՝ սիրիական պատերազմը, Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից, Լիբիայից միլիոնավոր մարդկանց տեղահանությունը կամ միգրացիան հարեւան պետություններ կամ Եվրոպա:

Խնդիրները մյուս մասը վերաբերում է Կորեական թերակզում ստեղծված իրավիճակին, որը կարող է վերաճել միջուկային պատերազմի եւ պատուհաս դառնալ ողջ մարդկության համար: Շարունակվում են լարվել ԱՄՆ-Իրան եւ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները: Բոլորովին վերջերս թուրքական զորքերը նոր ճակատ են բացել Սիրիայում քրդերի դեմ: Մոռանալ չի տալիս իրեն ուկրաինական ճգնաժամը, պատերազմական իրավիճակը երկրի հարավ-արեւելքում: Շարունակվում է պայքարը մեծ գերտերությունների միջեւ հատկապես Մերձավոր Արեւելքում ազդեցությունն ամրապնդելու եւ մեկ-մեկու դուրս մղելու համար: Էլ ավելի է վատթարացել մոլորակի էկոլոգիան:

Այս իրավիճակում, թեպետ տնտեսության առումով կան որոշակի դրական ազդակներ, աճի միտումներ, սակայն ոչ ոք չի համարձակվում բացառել համաշխարհային նոր ճգնաժամի վտանգը:

Տասնյակ երկրներում միլիոնավոր մարդկանց տարրական իրավունքները ոտնահարվում են, բնակիչները տառապում են խմելու ջրի ու պարենի պակասից, համաճարակներից, չունեն աշխատանք, չունեն կրթություն կամ բուժօգնություն ստանալու հնարավորություն այն դեպքում, երբ գիտությունը վիթխարի առաջընթաց է գրանցում, իսկ թվայնացումը դառնում է զարգացման որոշիչ գործոն:

Այս տարվա Համաշխարհային տնտեսական համաժողովի համանախագահներն են լինելու Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը, ITUC գլխավոր քարտուղար Շարան Բերրոուն, Ժնեւում CERN գլխավոր տնօրեն եւ միջուկային ֆիզիկոս Ֆաբիոլա Ջանոթը, Energie-ի ղեկավար Իզաբելլա Քոշերը, IBM գլխավոր տնօրեն Ջիննի Ռոմեթին, Mann Deshi Mahila Bank-ի ղեկավար Չեթնա Սինհան եւ ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը:

Նշվում է, որ 1997 թվականից ի վեր առաջին անգամ Համաշխարհային տնտեսական համաժողովին կմասնակցի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Նա պատասխանատու է շրջանառությունից 500 եւ 1000 ռուփի անվանական արժեքով թղթադրամների կտրուկ վերացման համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆորումին առաջին անգամ կմասնակցի նոր ձեւաչափում: 2016-ին նա Ֆրանսիայի շահերը ներկայացնում էր որպես էկոնոմիկայի նախարար: Այժմ՝ հունվարի 24-ին, Մակրոնը ելույթ կունենա որպես պետության ղեկավար:

Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ Դավոսում շատերն անհամբերությամբ սպասում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: «Նա հատուկ եզրափակիչ ուղերձով է հանդես գալու, խոսելու է հարկային բարեփոխումների մասին եւ, ամենայն հավանականությամբ, նորից կընդգծի, որ իր համար առանցքայինը «Նախեւառաջ՝ Ամերիկան» կարգախոսն է», - նշվում է ամերիկայն մեդիայի հրապարակումներում:

Հատկանշական է, որ Թրամփի այցը հարուցել է աջ արմատականների դժգոհությունը: Հունվարի 23-ին ակտիվիստներն արդեն Ցյուրիխում եւ Բեռնում քաղաքական գործչի դեմ մի շարք ցույցեր են ծրագրել:

Տպել
2415 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան