Երեւանի Սարյանի պուրակը նոր տեր ունի, բաց երկնքի տակ գործող թանգարանը կարող է փակվել

«Կոլորիտ» ՍՊԸ-ի եւ «Մայրաքաղաք» ԱԳԱ հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ եւ տնօրեն Նարինե Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ին խնդրել է հրապարակել իր բաց նամակը, որով պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում իր ընկերության հետ կատարված ապօրինությունների վրա: Բաց նամակից պարզ է դառնում, որ երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի համար հարազատ դարձած Սարյանի պուրակի նկարների տոնավաճառը փակման վտանգի տակ է: Քաղաքապետարանը խնդիրներ է ստեղծում արդեն 16 տարի Սարյանի պուրակում նկարների վաճառքը կազմակերպող հասարակական կազմակերպության համար: Նամակը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց կրճատումների.

 ««Կոլորիտ» ՍՊԸ-ն Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ (№ 369 20.12.1996թ), հետո № 52 26.03.1997թ.-ին Սարյանի պուրակում Զորյան 1/1 հասցեն վարձակալությամբ տրամադրվել է «Կոլորիտ» ՍՊԸ-ին: Քաղաքապետի № 1250 29.12.1999թ.-ի որոշմամբ վարձակալությունը երկարաձգվել է 10 տարով, քաղաքապետի № 4005-Ա 02.09.2011թ.-ի  որոշմամբ ժամկետը երկարացվել է մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը:

Ամբողջ գործունեության ընթացքում հողի վարձակալության վարձավճարները մինչ օրս մուծվել է ժամանակին, տարածքը միշտ գտնվել է բարեկարգ, կանաչապատ եւ մաքուր վիճակում: Գործունեության ընթացքում միշտ համագործակցել ենք քաղաքապետարանի, թաղապետարանի եւ այլ կառուցների հետ: Ամբողջ գործունեության ընթացքում չունենք ոչ մի դիտողություն, այլ ունենք բազմաթիվ շնորհակալագրեր: 2015թ. դեկտեմբերի սկզբին դիմել ենք քաղաքապետարան՝ «Կոլորիտ» ՍՊԸ-ի հողի վարձակալության պայմանագիրը երկարացնելու համար: Քաղաքապետի № 20/1-23312 13.05.2016թ. գրությամբ մեզ պատասխանել են, որ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի երկարացում նախատեսված չէ:

«Կոլորիտ» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 13.05.2016թ. թիվ 20/1-23312 վարչական ակտն անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանք՝ Երեւանի քաղաքապետարանին ք. Երեւան, Զորյան փող. 1/1 հասցեում գտնվող բացօթյա սրճարանի զբաղեցրած հողի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու եւ պայմանագրում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին որոշումը կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանը որոշեց (24.06.2016թ. ԴԴ-9-Ե/23574/16 ) «Կոլորիտ» ՍՊ ընկերության` ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ Երեւանի քաղաքապետարանին ք. Երեւան Զորյան փող. 1/1 հասցեում գտնվող բացօթյա սրճարանի զբաղեցրած հողի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, եւ պայմանագրում փոփոխություն ու լրացում  կատարելու մասին որոշում կայացնելուն պարտավորեցնելու, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վարչական ակտն (13.05.2016թ. թիվ 20/1-23312 ) անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ դիմումն ընդունել վարույթ:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի որոշում կայացնելուց հետո՝ Երեւանի քաղաքապետի որոշումով (№ 149-Ա 25.01.2017թ.) հողի վարձակալության Հ 04/6-ՊՓ մասին պայմանագիր, Համաձայնագիր Հ-22 որոշումով հողի վարձակալության պայմանագիրը երկարացվել է մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը: Ամբողջ 2017թ. հողի վարձավճարը վճարվել է նոր սակագնով: Դիմել ենք նոտարական գրասենյակ՝ վավերացում ստանալու համար, սակայն չի վավերացվել, քանի որ նոտարական գրասենյակը պահանջեց սեփականության վկայական Երեւան համայնքից:

Դիմել եմ Երեւանի քաղաքապետարան 14/12/2017թ. հ. 17/81220 (բանալի հ 1264322) գրությամբ համապատասխան փաստաթուղթը ստանալու համար: Ստացվել է պատասխան քաղաքապետարանի կողմից, որ Երեւանի քաղաքապետի 2017թ. հունիսի 9-ի եւ 1972 որոշմամբ անվավեր է ճանաչվել Երեւանի քաղաքապետի 2017թ. հունվարի 25-ի Հ 149-Ա որոշումը եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2017թ. հունիսի 12-ին դադարեցվել է Երեւանի Զորյան փողոց հ 1/1 հասցեում գտնվող 0.022 հա հողամասի նկատմամբ «Կոլորիտ» ՍՊԸ-ի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մինչեւ դիմումի 14-12 2017թ. հ 17/81220 (բանալի հ 1264322) գրել, ոչ գրավոր, ոչ բանավոր «Կոլորիտ» ՍՊԸ-ն չի տեղեկացվել 2017թ. հունիսի 9-ի եւ հ 1972 որոշման մասին: Տեղեկացնում եմ Ձեզ, որ «Կոլորիտ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Մայրաքաղաք» Արվեստի գործիչների Ասոցիացիա հասարակական կազմակերպության դուստր ձեռնարկությունը, որը Մ. Սարյանի անվան պուրակում 20.12.1996թ. քաղաքապետի կարգադրություն № 369 Սարյանի պուրակում «Կոլորիտ» ՍՊԸ-ին թույլատրել է կազմակերպել բացօթյա նկարների ցուցահանդես-վաճառք:

Ես հանդիսանում եմ «Կոլորիտ» ՍՊԸ-ի եւ «Մայրաքաղաք» ԱԳԱ հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը եւ տնօրենը: «Մայրաքաղաք» ԱԳԱ հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է միության բոլոր նպատակները եւ խնդիրները: «Մայրաքաղաք» ԱԳԱ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 28.12.1994թ. կոլեգիայի թիվ 69/2-5 որոշմամբ  (հասարակական կազմակերպության պետական գրանցման վկայական թիվ 1324):

Մ.Սարյանի անվան պուրակում ցուցադրվում են ինքնուս նկարիչներ, Նկարիչների միության անդամներ, Յունեսկոյի անդամներ, որոնք անձամբ ցուցադրում եւ վաճառում են իրենց ստեղծագործությունները: Մ.Սարյանի անվան պուրակում միությանը հանձման պահին եղել է անմխիթար վիճակում, «Կոլորիտ» ՍՊԸ-ի միջոցներով Մ.Սարյանի պուրակում կատարվել է բարեկարգման, կանաչապատման, լուսավորման աշխատանքներ, որը փաստում է ՀՀ Երեւանի քաղաքատարան «Կանաչապատում» պետական ՓԲԸ-ի № 40/2-229 հ. 15.07.2003թ-ի գրությունը: «Մայրաքաղաք» ԱԳԱ ՀԿ անդամների որոշումով դիմել ենք քաղաքապետարան եւ ստացել ենք որոշում նկարչական պիտույքների վաճառքի կրպակի տեղադրման:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ ամսվա 10-ից 15 օրը՝ ժամը 9:00-ից մինչեւ 19:00-ը, միության նկարիչ անդամները օրվա 10 ժամն անցկացնում են պուրակում: Կարիքն առաջանալու պատճառով միության անդամները, քանի որ չկար ոչ մի տարրական պայմաններ որոշում կայացրեցին, որպեսզի դիմենք քաղաքապետարան եւ ստանանք սրճարանի թույլտվություն, որով կթույլատրվեր կառուցել զուգարան, որը բացակայում է պուրակում, որը հնարավորություն կստեղծեր միության անդամներին հոգալու իրենց կարիքները: Երեւանի քաղաքապետի № 870 21.07.2000թ. որոշումով Մ.Սարյանի անվան պուրակը 25 տարի ժամկետով հանձնվեց «Մայրաքաղաք» ԱԳԱ ՀԿ-ին, իսկ քաղաքապետի 24.03.1997թ. հ. 52 կարգադրությամբ «Կոլորիտ» ՍՊԸ-ին թույլատրվել է կազմակերպել բացօթյա սրճարան:

Պուրակում ցուցադրվող նկարիչների համար ստեղծվել էր տարրական պայմաններ՝ իրենց առօրյա կարիքները հոգալու, սնվելու եւ հանգստանալու համար: Երեւանի քաղաքապետի 10.10.2002թ. թիվ 1787-Ա որոշմամբ թույլատրվել է Սարյան անվան պուրակում կառուցել նկարների ցուցասրահ – պահեստ եւ զուգարան, տաղավար: 17.02.2004թ. թիվ 203-Ա որոշումով անվավեր է ճանաչվել քաղաքապետարանի վերը նշված որոշումները:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործով № 3-1938(ՎԴ)2004թ. եւ Երեւանի քաղաքապետի 17.02.2004թ. թիվ 203-Ա որոշմամբ Երեւանի քաղաքապետարանը պարտավորություն է ստանձնել թույլատրել արվեստի գործիչների, այդ թվում՝ «Մայրաքաղաք» ԱԳԱ ՀԿ անդամներին անարգել կազմակերպել եւ իրականացնել իրենց ստեղծագործությունների ցուցադրումը, ինչպես նաեւ պարտավորվել է ապահովել պահեստով եւ բիոսանհանգույցներով, որը չի կատարվել մինչ այսօր:

Միության ստեղծման պահից ֆինանսական միջոցները հոգում է «Կոլորիտ» ՍՊԸ-ն: Համագործակցում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա ենթակայությամբ եկեղեցիներին սրբանկարներ նվիրելով: 2014թ. մասնակցել ենք Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում՝ Միջազգային նկարների ցուցահանդեսին: Իսկ ՄԱԷ Շարժա քաղաքում կազմակերպել ենք ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդես-վաճառք ենք կազմկակերպել նաեւ ՌԴ Կալինինգրադ քաղաքում, որով ճանաչվել է հայ նկարիչների ստեղծագործությունները: Մ.Սարյանի պուրակում ցուցադրվող նկարիչները Հայաստանի եւ ԼՂՀ տարբեր մարզերից են: Մ.Սարյանի անվան պուրակը թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ նկարիչների ստեղծագործություններով հիանում են ոչ միայն երեւանցիները, այլեւ Երեւան ժամանած հյուրերը:

Քաղաքապետի 2017 թվականի հունիսի 9-ի հ. 1972 որոշումը վտանգում է Սարյանի պուրակում 21 տարի գոյություն ունեցող միության հետագա աշխատանքը, քանի որ միությունը զրկվում է իր ֆինանսական միջոցներից, իսկ միության անդամ նկարիչները զրկվում են տարրական պայմաններից, քանի որ ամբողջ պուրակում նկարիչների համար զուգարանի եւ հանգստի, սնվելու պայմանները ստեղծված էր սրճարանում:

Լուրեր են պտտվում, որ սրճարանը եւ պուրակը ունի նոր տեր: Կատարվում է անօրինականություն, խնդրում ենք Ձեզ վերանայել 2017թ. հունիսի 9-ի հ. 1972 որոշումը: «Մայրաքաղաք» ԱԳԱ ՀԿ անդամները իրենց դժգոհություններն են հայտնում այս որոշման դեմ:

                                           Ն.Վարդանյան 

 «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն   

Տպել
3311 դիտում

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է