Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը որոշ ժամանակ առաջ ներկայացրել էր, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը: Ըստ նրա՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, որը անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, և մեծ հեղինակություն վայելի, և ամենակարևոր պայմանը՝ նախագահը պետք է լինի անկողմնակալ մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ ՀՀԿ-ի` նախագահի թեկնածուն լինելու է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:
ՀՀ հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ զրուցեցինք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:
- Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանն արդեն ասել է՝ ով է լինելու ՀՀ 4-րդ նախագահի իրենց թեկնածուն՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Վերջինս կարծես թե համապատասխանում է Սերժ Սարգսյանի նկարագրին՝ հեղինակություն վայելող, լեզուներ իմացող, իսկ քաղաքականությամբ էլ շատ քիչ է զբաղվել: Ինչու՞ հենց Արմեն Սարգսյանը:
- Սերժ Սարգսյանը ոչ լեզուներ գիտեր, ոչ էլ հիմա գիտի, ոչ էլ համոզված եմ, որ ինքը լավ հայերեն գիտի: Հետո՞ ինչ: Դե տեսանք՝ տասը տարի է՝ նախագահ է: Զարմացած եմ իր չափորոշիչներից: Ինքը այսքան ժամանակ Հայաստանի նախագահ է, այս տասը տարվա մեջ նույնիսկ անգլերեն չսովորեց: Հիմա ինչու՞ է խիստ սահմաններ, չափորոշիչներ դնում, չեմ հասկանում, այն էլ՝ խորհրդարանով ընտրվող նախագահի համար: Ես, ճիշտն ասած, այդ չափորոշիչներն այդպես էլ չհասկացա: Այո՛, համաձայն եմ, լավ կլիներ, որ նախագահն իմանար անգլերեն, բայց ինքը, օրինակ, չգիտի, բայց տասը տարի է՝ նախագահ է: Այդ չափորոշիչներն իր վրա չեն տարածվում, փաստորեն: Կամ՝ հեղինակություն ունեցող. Ես, օրինակ, համոզված չեմ, որ ինքը նախագահ դառնալիս, կամ դրանից առաջ հեղինակություն ուներ աշխարհում: Բայց դարձավ նախագահ, համարենք՝ ժողովուրդը ընտրեց: Իսկ թե ինչու Արմեն Սարգսյանը, չեմ կարող պատասխանել: Միայն ինքը գիտի: Ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունում ամեն ինչ ինքն է որոշում:
- Արմեն Սարգսյանը կկարողանա՞ Հայաստանում ինչ-որ իրավիճակ փոխել:
- Քանի որ նոր Սահմանադրության համաձայն նախագահի լիազորությունները բավական սահմանափակ են լինելու, քան հիմա, ակնհայտ է, որ նույնիսկ եթե շատ լավ մարդ լինի հաջորդ նախագահը, ինչ-որ լուրջ բաներ սպասել պետք չէ: Հիմա Արմեն Սարգսյանն ունի դիվանագիտական փորձ: Եթե ինքը լինի նախագահ, ես կարծում եմ, որ Սահմանադրությամբ իր վրա դրված գործառույթները կկարողանա բարեխիղճ կատարել: Բայց, նորից եմ կրկնում, կտրուկ փոփոխություն սպասելն անիմաստ է:
- Իսկ Ձեր կարծիքով՝ հասարակությունն ինչպե՞ս կընդունի նրան:
- Իսկ ո՞վ է հարցնում հասարակությանը: Մեծամասնություն ունի Հանրապետական կուսակցությունը, բոլորը կքվեարկեն: Ո՞նց են ամեն ինչին իրենք քվեարկում: Բայց մի ուրիշ բան. չգիտեմ՝ Արմեն Սարգսյանը, որպես անձ, ինչ հեղինակություն ունի, ինչ մոտեցումների է արժանանում, հասարակության լայն շերտերն իրեն ճանաչում են, թե՝ ոչ, բայց էլիտայում իրեն ճանաչում են: Նա դեսպան է եղել, կարճ ժամանակով վարչապետ է եղել: Ու, ճիշտն ասած, կոնկրետ ինձ մոտ բավական տպավորություններ կան Արմեն Սարգսյանի հանդեպ:
- Պարոն Գրիգորյան, այդ դեպքում ինչու՞ կարճ ժամանակ մնաց վարչապետի պաշտոնում: Այն ժամանակ լուրեր էին տարածվել, որ Վազգեն Սարգսյանի հետ ինչ-որ խնդիր էր եղել:
- Չեմ հիշում՝ ինչու է կարճ ժամանակ եղել վարչապետ, բայց եղել է: Վաղուցվա բան է, չեմ հիշում: Բայց, հստակ կարող եմ ասել, ինքը լավ տպավորություն էր թողնում: Հիմա Մեծ Բրիտանիայում դեսպան է, չէ՞: Այնտեղի քաղաքական էլիտայում էլ, ինչքան գիտեմ, բավական դրական են իր նկատմամբ:
ՀայԱրփի Բաղդասարյան
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ