«Սեւ ցուցակ». ֆինանսների նախարարությունը՝ ընդդեմ գնումներին մասնակցող ընկերությունների

ՀՀ ֆինանսների նախարարությունը չի կատարում Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

2017 թվականին «Խաչփար» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել գնումների բողոքարկման խորհրդի կայացրած որոշումը, որով ընկերությունը ներառվել էր պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:

Ընկերության ներկայացուցիչը հայցի ապահովումը կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Պահանջը՝ ֆինանսների նախարարությանն արգելել է գնումների բողոքարկման խորհրդի որոշումից բխող գործողություններ կատարել: Այսինքն՝ սեւ ցուցակում հայտնվելու հանգամանքը առկախել եւ ընկերությանը հնարավորություն տալ մինչեւ դատական գործի քննության ավարտը մասնակցել պետական գնումներին:

Դատավոր Ռուբեն Ափինյանը որոշել է միջնորդությունը բավարարել: «Արգելել ՀՀ ֆինանսների նախարարությանը գնումների բողոքարկման խորհրդի 21.06.2017 թ.-ին ընդունած թիվ ՍՑ-82/16 որոշումից բխող որեւէ գործողության կատարումը»,- ասված է դատավորի որոշման մեջ: Դրանից հետո որոշման կատարման համար կատարողական թերթիկով դիմում է մուտքագրվել ԴԱՀԿ, սակայն ֆինանսների նախարարությունը որեւէ գործողություն չի ձեռնարկել դատարանի որոշումն իրականացնելու համար:

«Խաչփար» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Բալասանյան

«Խաչփար» ՍՊԸ-ի տնօրենը խնդրի վերաբերյալ գրավոր դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Դիմումը հասցեագրվել է ֆինանսների նախարարություն, որին պատասխանել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գեւորգյանը: Վերջինս իր պատասխանում նշում է. «Հաշվի առնելով ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի որոշման իրավապարտադիր լինելու հանգամանքը՝ նախարարության կողմից «Խաչպար» ՍՊԸ-ն 6 ամիս ժամկետով՝ 21.06.2017թ. ներառվել է գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Հետեւաբար ստացվում է, որ կատարողական թերթը որպես այդպիսին առարկայազուրկ է եւ կատարման տեսանկյունից անհնարին, քանի որ բացի ընկերությանը գնումների մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցներից ցանկում ներառելուց, նախարարությունը որոշումից բխող որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու հնարավորություն չունի»:

Այս պատասխանից հետո «Խաչփար» ընկերության տնօրենը երկրորդ անգամ է դիմում վարչապետ Կարեն Կարապետյանին: Այս անգամ կառավարության որոշման նախագիծ է մշակում եւ ներկայացնում գործադրի ղեկավարին: Առաջարկում է կառավարության 04.05.2017 թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 118-րդ կետին ավելացնել թիվ 1 ենթակետ հետեւյալ խմբագրմամբ. «Գնումների բողոքարկման խորհրդի կողմից մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին կայացված որոշումը մասնակցի կողմից դատական կարգով բողոքարկելու դեպքում՝ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում ընդունելու դեպքում, լիազոր մարմինը կասեցնում է մասնակցին ցուցակում ներառելու ԳԲԽ որոշումը՝ մինչեւ դատարանի կողմից կայացվող որոշումն ուժի մեջ մտնելը»:

Այս առաջարկին էլ պատասխանել է ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Փոխնախարարը գտել է, որ ընկերության տնօրենի ներկայացրած առաջարկը հակասում է «Գնումների մասին» օրենքի դրույթներին: «Միաժամանակ գտնում ենք, որ մասնակիցը կարող է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով միջնորդել դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց՝ մինչեւ դատարանի կողմից կայացված որոշումն ուժի մեջ մտնելը կասեցնել ցուցակում ներառելու մասին խորհրդի որոշումը»,- գրել է Կարեն Թամազյանը:

Այս ամենից հետո կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումն Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի օրենսդրական նախագծի վերաբերյալ: Կառավարությունը պատգամավորի ներկայացրած նախագծի ընդունումը համարեց ոչ տեղին եւ անընդունելի: Լենա Նազարյանն առաջարկել էր «Գնումների մասին» օրենքում կատարել փոփոխություններ եւ սահմանել ժամկետ, որի դեպքում միայն ուժի մեջ կմտներ գնումների բողոքարկման խորհրդի որոշումը, որով «սեւ ցուցակում» էր ներառվում ընկերությունը:

«Օրենքի նախագիծը սահմանում է այն ժամանակահատվածը, որի ավարտից հետո միայն խորհրդի որոշումը ուժ կստանա, իսկ մինչ այդ ժամանակահատվածի ավարտը մասնակիցը կկարողանա բողոքարկել այն դատական կարգով։ Այլ կերպ ասած, խորհրդի որոշումն անմիջապես իր ազդեցությունը չի ունենա մասնակցի վրա, քանի դեռ վերջինս օգտվում է իր դատական պաշտպանության իրավունքից եւ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»,- առաջարկվող փոփոխության հիմնավորման մեջ նշել էր պատգամավորը:

Ֆինանսների նախարարությունը պատգամավորի առաջարկը մերժելու համար կառավարության եզրակացության նախագծում նշել է. «Միաժամանակ գտնում ենք, որ եթե մասնակիցը համաձայն չէ խորհրդի կողմից կա­յաց­ված որոշման հետ, ապա վերջինս ունի այն դատական կարգով բողոքարկելու իրավունք և դրա շրջանակում Հայաս­տա­նի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս­գրքով սահմանված կարգով կարող է միջնորդել դատարանին կիրառելու հայցի ապա­հով­ման միջոց` մինչև դատարանի կողմից կայացվող որոշումն ուժի մեջ մտնելը կասեցնել ցուցակում ներառելու մասին խորհրդի որոշումը»:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյան

Այս ամենը համադրելով կարող ենք արձանագրել, որ կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարության, ամեն կերպ ջանում է, որպեսզի գնումներին մասնակցող ընկերությունների իրավունքները իրացնելու համար անհարմարություն ստեղծի:

Նշենք, որ 2017 թվականին շուրջ 49 ընկերություն է ընդգրկվել «սեւ ցուցակում»: Այդ ցուցակում ընդգրկվելու ամենատարածված ձեւն այն է, որ գնում հայտարարած գերատեսչությունը դիտավորյալ գնման ապրանքի տեխնիկական բնութագրում գրում է կոնկրետ ընկերության կոնկրետ ապրանքանիշի անուն եւ այն ընկերությունները, որոնք գնման գործընթացին մասնակցելու հայտ էին ներկայացնում իրենց առաջարկած ապրանքներով՝ հայտնվում էին սեւ ցուցակում՝ կեղծ տեղեկություններ տրամադրելու անհիմն պատճառաբանությամբ: Այսինքն՝ տեխնիկական բնութագիրը միտումնավոր է այդպես կազմվում, իսկ գնմանը մասնակցողները անկախ իր կամքից «սեւ ցուցակի» պոտենցիալ մասնակից են դառնում: Դրա վառ օրինակը՝ «Խաչփար» ՍՊԸ-ն է, որը տարիներ շարունակ պայքարում է գնումների գործընթացի օրինականության համար:

Տպել
7767 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել