Կարող է շատ պոպուլիստական առաջարկություններ ստանանք. Վարչապետը՝ Ծառուկյանի պատգամավորներին

Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց կառավարության բացասական եզրակացությունը ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի եւ Վարդեւան Գրիգորյանի հեղինական օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Ռոբերտ Մակարյան նշեց, որ կառավարություն արդեն իսկ իրականացնում է գյուղատնտեսության աջակցման եւ ռիսկերի նվազեցման ծրագիր: Փոխնախարարը նշեց, որ պատգամավորների առաջարկը հարկավոր է իրականացնել կառավարության առանձին որոշումներով, իսկ օրենքի նախագծի ընդունումը համարում են աննպատակահարմար: Միեւնույն ժամանակ Ռոբերտ Մակարյան առաջարկեց պատգամավորներին համագործակցել կառավարության հետ, քանի որ այժմ օրենսդրական նախագիծ է մշակվում:

«Երբ որ նախաձեռնում են, ֆինանսական հաշվարկ կա՞ նախաձեռնության մեջ»,- փոխնախարարին հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը:  Բացասական պատասխան ստանալուց հետո վարչապետն արձագանքեց. «Բա այսպես ո՞նց կլինի: Վաղը նախաձեռնում են՝ եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերն ազատենք: Եթե տակը հաշվարկ չկա, մենք ո՞նց որոշենք՝ ճիշտ է, սխալ է: Ճիշտ է, մենք այդ հաշվարկն անում ենք: Գուցե այդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշեր ձեւակերպենք, հը՞ն: Համենայնդեպս, մի հատ նայեք, որովհետեւ այդպես կարող է շատ պոպուլիստական ռեգուլյար առաջարկություններ ստանանք»,- հեգնեց Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ պատգամավորներն առաջարկում էին ընդունել «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» նոր օրենք: Օրենքի կարգավորման առարկան գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման եւ գործունեության հետ կապված հարաբերություններն են: Գյուղատնտեսության պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Տարեկան ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի սկզբունքներին, աջակցման նպատակներին եւ պետական աջակցության հիմնական ուղղություններին համապատասխան: Օրենքի հիմնավորման մեջ ասված է. «Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է մեր հանրապետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտին եւ գյուղացիական տնտեսություններին պետության կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ»:

Տպել
2923 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին