Նախագահական նոր նստավա՞յր Երեւանում. Ընդունելությունների տունը նորոգվում է (լուսանկարներ)

Կառավարության ընդունելությունների տանը վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Մամուլում օրերս հրապարակում եղավ այն մասին, որ ընդունելությունների տունը պետք է վերածվի նախագահական նստավայրի, որտեղ 2018 թվականի ապրիլից հետո պետք է տեղակայվի նորընտիր նախագահի աշխատակազմը: Հրապարակման համաձայն, Բաղրամյան 26-ում գտնվող նախագահական նստավայրը վերածվելու է վարչապետի նստավայրի:

«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի գործունեության ոլորտն է՝ միջոցառումների կազմակերպում, հյուրանոցային ծառայությունների մատուցում: 2017 թվականի առաջի 9 ամիսների համար ընկերությանը պետական բյուջեից հատկացվել էր 54 միլիոն դրամ:

«Հայկական ժամանակ»-ի՝ ստորեւ ներկայացված լուսանկարներում պարզ երեւում է, որ «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ում պարզապես ընթացիկ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում: Հիմնական շենքի ֆասադին ամրացված են մետաղական կոնստրուկցիաներ, որոնք վկայում են այն մասին, որ շենքի արտաքին տեսքը եւս կարգի է բերվում: Բակում առկա են նաեւ միջսենյակային պատ կառուցելու քարեր, բեռնափոխադրման մեքենա, պարկեր եւ այլն:

Ընդունելությունների տուն ՓԲԸ-ի շենքը Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի հարեւանությամբ

Պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտա Սարգսյանը մեր զրույցում ասաց, որ պետական գույքի կառավարման վարչությունում «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերաբերյալ որեւէ որոշում չի կայացվել: «Իրականացվում է ընթացիկ նորոգման աշխատանքներ: Կոմունալ ենթակառուցվածքներ են նորոգվում, ջուր էր թափվել եւ այլն»,- ասաց Մարգարիտա Սարգսյանը:

Հարցին՝ կարո՞ղ ենք նկարահանում իրականացնել «Ընդունելությունների տանը», պետական գույքի կառավարման վարչության մամուլի խոսնակը բացասական պատասխան տվեց: Պատճառաբանությունը հետեւյալն է՝ «Ընդունելությունների տունը» հատուկ պահպանվող տարածք է, ինչպես նաեւ այժմ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: «Նախկինում էլ է եղել հատուկ պահպանվող տարածք, հիմա էլ է այդպես»,- նշեց Մարգարիտա Սարգսյանը:

Խոսնակից հետաքրքրվեցինք նաեւ՝ ի՞նչ ընթացակարգով «Ընդունելությունների տունը» կարող է հանվել պետական գույքի մասնավորեցման ծրագրից: «Որեւէ տարբերակ չի քննարկվում: Ինչ էլ որ արվի, պետք է արվի կառավարության որոշմամբ, որից հետո էլ պետք է օրենքի նախագիծը գնա ԱԺ: Մասնավորեցման ցանկում գտնվող գույքի նկատմամբ օրենքով թույլատրելի գործողություններ կան, որոնք հնարավոր է անել մինչեւ մասնավորեցնելը՝ նորոգել, վարձակալության տալ եւ այլն»,- ասաց Մարգարիտա Սարգսյանը:

Ընդունելությունների տուն ՓԲԸ-ի անցակետն ու գլխավոր մուտքը

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը մեր զրույցում ասաց, որ մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից որեւէ գույք հանելու դեպքում պետք է պետական գույքի կառավարման վարչությունը կառավարության որոշման նախագիծ ներկայացնի գործադիրին: «Ընդունված ընթացակարգ է: ՊԳԿՎ ներկայացնում է համապատասխան օրենքի նախագիծը, կառավարության նիստում արդեն հավանության է արժանանում եւ ԱԺ է գնում»,- ասաց Զոյա Բարսեղյանը՝ նշելով, որ կառավարության աշխատակազմը նման որոշման նախագիծ չի մշակում: Մեր պարզաբանմանը, որ նախագահական նոր նստավայրի վերաբերյալ հարցը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի եւ, որ պետական գույքի կառավարման վարչությունը սեփական նախաձեռնությամբ դժվար թե որոշի, թե ապագա վարչապետը պետք է աշխատի Բագրամյան 26-ում, թե այլ վայրում, Զոյա Բարսեղյանն առաջարկեց հարցին հանգամանալից պատասխանել վաղը:

Ընդունելությունների տունը Կասկադի կողմից

Անցյալ ուրբաթ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, պատասխանելով մեր թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է «Ընդունելություների տուն»-ը դառնա ապագա նախագահական նստավայրը, իսկ Սերժ Սարգսյանը մնա Բաղրամյան 26-ում վարչապետի կարգավիճակով, պատասխանել է. «Բնականաբար, իրականությանը դրանք այս պահին չեն համապատասխանում, ես ինչու եմ դա ասում, որովհետև ըստ էության հետագայում թե որ շենքը, որ գերատեսչությունը կզբաղեցնի, կամ որ մարմինը կզբաղեցնի, դա կամրացվի օրենքով»:

Շինանյութ եւ շինարարական կոնստրուկցիա շենքի բակում

2017 թվականի դեկտեբերի 14-ին կառավարության նիստում որոշում կայացվեց պետական գույքի կառավարման վարչությանը 14 միլիոն 406  հազար դրամ գումար հատկացնել (շուրջ 30 հազար ԱՄՆ դոլար) «Ընդունելությունների տան» ընթացիկ ծախսերի եւ բարեկարգման համար:

Տպել
7067 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել