Երևան
-6 °C
Ղարաբաղյան հակամարտությունը մեկ փաստաթղթի ստորագրմամբ հնարավոր չէ լուծել: Այս մասին հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այս խնդիրը մեկ փաստաթղթով եւ վերջանական հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային տարբերակ, որն իրենից ենթադրում է խնդրահարույց հարցերի քննարկումների ուղիների որոշակիացում, որպեսզի հնարավոր լինի հասնել վերջնական կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Հատկանշական է, որ հայկական կողմը փուլային կարգավորման մեկ եղանակ է տեսնում, այն է՝ առաջին փուլում Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին անցյալ տարի հայտարարել էր ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռեւս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները եւ դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ»,- հայտարարել էր նա՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակն առաջ քաշելու Ադրբեջանի կրկնվող փորձերը:
Լավրովի խոսքով, սակայն այժմ կարեւոր է հասնել մի վիճակի, որպեսզի ԼՂ շփման գծում իրավիճակը հանգիստ լինի: «Սա հնարավորություն կտա անցնել խնդրի քաղաքական կարգավորմանը»,- ասել է Լավրովը:
Ադրբեջանը, սակայն կարծում է, որ առաջնագծում իրավիճակի հանդարտեցումն ուղղակի կարող է հանգեցնել ստատուս-քվոյի տեւական սառեցման, որում, Բաքվի կարծիքով, շահագրգռված է հայկական կողմը: Ուստի, ադրբեջանական կողմը թեժ պահելով իրավիճակը շփման գծում՝ պնդում է վարել «սուբստանտիվ» բանակցություններ եւ հասնել խնդրի վերջնական կարգավորմանը: Այս մոտեցմանը հայկական կողմը նախագահի մակարդակով մի քանի ամիս առաջ պատասխանեց հետեւյալ կերպ՝ հնարավոր չէ միաժամանակ կրակել ու բանակցել:
«Հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել՝ այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը 2017 թ.-ի հոկտեմբերին:
Լավրովն ասուլիսի ժամանակ նաեւ պատասխանել է հաճախ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Մոսկվան ԼՂ հիմնախնդրի կարգավորման առանձին ծրագիր ունի: «Ռուսաստանը չի կարող ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման կոնկրետ ծրագիր, քանի որ այն պետք է կարգավորեն հակամարտող կողմերը: Իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, միջնորդներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ աշխատում են, որպեսզի հակամարտության կարգավորման պայմաններ ստեղծեն: Այս աշխատանքն անցյալ տարի շատ ինտենսիվ է տարվել եւ Մինսկի խմբի բոլոր առաջարկները ներկայացվել են հակամարտող կողմերին»,- ասում է Լավրովը:
«Կողմերը գիտեն, թե ինչ են մտածում միջնորդները, սակայն իրենք պետք է լուծեն խնդիրը: Իհարկե, մենք սպասում ենք, որ երկու կողմից էլ կլինեն դրական իմպուլսներ: Մենք ուրախ ենք, որ անցյալ տարի տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այնպես, որ խնդրի լուծումը կողմերի ձեռքում է»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին Ժնեւում անցյալ տարվա նոյեմբերի 16-ին: Սարգսյան-Ալիեւ գագաթաժողովին պայմանավորվածություն ձեռք բերվեց «միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու եւ հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով»: Մինչդեռ հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից 19-ամյա զինծառայող զոհվեց, ինչը հայկական կողմը գնահատեց, որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում:
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Իսակովի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ
«Հայփոստը» եռակի թանկացրել է միջազգային առաքման սակագները․ ընկերությունից պարզաբանում են՝ նախկինում վնասով են աշխատել
Մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է հզորանալ, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի
Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալած տարածքներից
Թող ձեռ քաշեն աստղադիտարանից. Բյուրականի աստղադիտարանի շուրջ տարաձայնությունները շարունակվում են
Շրջակա միջավայրի նախարարը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է առաջնային լուծում պահանջող 3 կարևոր հիմնախնդիրները
Զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ
Տիխանովսկայան կոչ է արել Բելառուսի հարցն ընդգրկել ՄԱԿ-ի օրակարգ
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
Սպառնացել են կտրել մատները, վնասել ընտանիքի անդամներին. 1մլն 500 հազար դրամ պահանջած անձինք ձերբակալվել են (տեսանյութ)
Փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները․ Ալիք մեդիա
Կոտայքի ծննդատներում 2020 թվականին գրանցված ծնունդների թիվը 115-ով ավելացել է
Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է ՀՀ ողջ բնակչությանն ուղղված պատերազմի սպառնալիքով. ՄԻՊ
Ջերմուկ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները շարունակվում են
«Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ չկար». 6 օր անտառում թաքնված ոստիկանը մանրամասներ է պատմում
Հին ծանոթները. ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլում
Շիրակի մարզպետարանի պաշտոնյան պարգևատրվել է «Բացառիկ ծառայությունների համար» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն տուգանվել է 500.000 դրամով
© 2021 Հայկական ժամանակ