Գլխի վնասվածք ստացած զինծառայողի ծնողները պատրաստվում են դիմել Կարմիր խաչին

Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ, 2016 թվականին բանակ զորակոչված Դավիթ Բաղիկյանը մոտ մեկ տարի է՝ ծանր առողջական խնդիրներ ունի: Ծառայության յոթերորդ ամսում Արցախի Ներքին Հորաթաղ գյուղի զորամասում դժբախտ դեպքի հետեւանքով գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: 

Սամվել Բաղիկյանը, վնասվածք է ստացել մեքենայի վրա ջրով լի տարան տեղադրելու ժամանակ՝ գլուխը մնացել է տարայի եւ մեքենայի արանքում, ինչի հետեւանքով Բաղիկյանը ստացել է բաց ծանր թափանցող գանգուղեղային վնասվածք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ֆինանսական ծանր վիճակում գտնվող ընտանիքի հայրը՝ Սամվել Բաղիկյանը, դիմում է գրել Պաշտպանության նախարարություն՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, սակայն ՊՆ-ից մերժել են՝ պարզաբանելով, որ սոցիալական աջակցություն, միանվագ դրամական օգնություն, կարող է վճարվել միայն ՀՀ կառավարության 2000 թ. նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշման շրջանակներում՝ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում հաշվառված հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին եւ ծառայության  ընթացքում զոհված, (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին: 

News.am-ի հետ զրույցում Դավթի հորեղբայրը պատմել էր, որ ՊՆ կենտրոնական կլինիկայում դեղերի մի մասն էլ իրենցից են պահանջել: 

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Դավթի առողջական վիճակի ու ՊՆ-ի՝ դիմումը մերժելու վերաբերյալ, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Երկարատեւ բուժման ընթացքում բազմաթիվ անգամ կազմակերպվել է հանրապե­տության առաջատար մասնագետների կոնսուլտացիաները: Կազմակերպվել է նաեւ ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Ա.Լ.Պոլենովի անվան նյարդավի­րաբուժության գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Վիլյամ Արամի Խաչատրյանի կոնսուլտացիա:

Ներկա պահին դեռեւս գտնվում է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում: Դ. Բաղիկյանի գիտակցությունը վերականգնվել է, չնայած որ գիտակցական մակարդակը դեռեւս ցածր է: Հրահանգները կատարում է որոշակի դժվարությամբ, տեղա­շարժվում է կողմնակի օգնությամբ: Կոնտակտի մեջ մտնում է, հարցերին պատասխանում է ճիշտ:

Առկա են աջ ձեռքի եւ ստորին վերջույթների կարկամություն, գերլարվածություն, ինչի նպատակով հոսպիտալում իրականացվում է ակտիվ վերականգնողական միջամ­տություններ:

Կարեւոր է նշել, որ նման վնասվածների բուժումից հետո անձի մոտ մնում է լրջագույն նեւրոլոգիական դեֆիցիտ, որի հետեւանքով տուժում է կյանքի որակը: Նման անձինք կարիք են ունենում երկարատեւ վերականգնողական բուժման, ինչն էլ հաճախակի լինում է ոչ արդյունավետ:

Դ. Բաղիկյանի վերականգնողական բուժումը շարունակվելու է դեկտեմբերի 1-ից՝ ԵՊԲՀ-ի թիվ 1 համալսարանական կլինիկայի վերականգնողական կենտրոնում, իսկ մինչ այդ նա գտնվելու է հոսպիտալում, որտեղ շարունակվելու է վերականգնողական բուժումը:

Նշենք նաեւ, որ ՀՀ ՊՆ ուղղորդմամբ տարբեր բարերարների եւ անհատների կողմից Դավիթ Բաղիկյանի հարազատներին մշտապես ցուցաբերվել է ֆինանսական աջակցություն։ Ստույգ տվյալների համաձայն՝ Ամերիկայից ժամանած դպրոցականների կողմից նվիրաբերվել է 1.000$, ինչպես նաեւ եւս 250.000 դրամ՝ Ֆրանսիայից ժամանած ՀՀ ՊՆ աշխատակցի բարեկամ ընտանիքի կողմից: Եղել են նաեւ այլ աջակցություններ։

Ընդհանուր առմամբ երկարատեւ բուժման մեջ գտնվող ընտանիքների ֆինանսական օգնությունների հետ կապված հարցերում ըստ վերադասության մշտապես ՀՀ ԶՈՒ ՌԲՎ-ն դիմում է եւ միշտ աջակցություն է ցուցաբերվում»,-գրել էր ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանը:

Սա նշանակում է, որ Պաշտպանության նախարարությունը կրկին իր ուսերից մի կողմ է դնում վիրավոր զինծառայողներին օգնելու խնդիրը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթ Բաղիկյանի հորեղբայրն ասաց, որ Դավիթը գտնվում է 1-ին հիվանդանոցում, եւ նրա վիճակը դեռ լավ չէ. «Ձեռքը, ոտքը դեռ չի կարողանում շարժել երեխեն: Հիմա ուզում ենք հասկանալ՝ էստեղ ինչ պիտի արվի, տանենք Կարմիր խաչ»:

ՊՆ-ից ֆինանսական օգնություն ցույց տալու վերաբերյալ մեր հարցին Գրիշա Բաղիկյանը պատասխանեց, որ առաջին կարգի թոշակի հարցը լուծվել է, սակայն ինքը, լինելով զինվորական, հասկանում է, որ այդ թոշակն էլ է քիչ տրվում՝ 55.000 դրամ, այնինչ Դավիթը զինծառայության ընթացքում է վնասվածք ստացել:

«Մեզնից ինչ-որ փաստաթղթեր ուզեցին՝ ֆինանսապես օգնելու համար, ինչ-որ հինգ միլիոնի մասին էր խոսքը՝ միանվագ օգնության: Մենք բոլոր փաստաթղթերը ներկայացրինք, բայց դեռ ձայն չկա էդ գումարից: Ուզում ենք թեժ գիծ զանգենք էդ գումարի համար: Էրեխուն տարան, ջարդեցին, բայց մեզ խաբում են հիմա: Երեք ամիս առաջ Դավիթը դեռ հոսպիտալում էր, որ մեզնից վնասվածքի մասին էդ թղթերն ուզեցին, բայց մինչեւ հիմա ոչ մի բան չեն ասել, չեն տվել»,- ասաց Դավթի հորեղբայրը: 

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
3412 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում