Նոր պաշտոնական տվյալներ Իրանի ցույցերից. 21-ի փոխարեն 25 զոհ եւ 622 ձերբակալված

15/01/2018 schedule12:01

Իրանում նոր տվյալներ են հրապարակվել դեկտեմբերի 28-ին սկսված եւ մեկ շաբաթ՝ մի քանի քաղաքներում շարունակված հակակառավական ցույցերի վերաբերյալ: Հայտնի 21-ի փոխարեն, այժմ պաշտոնապես հաստատվում է 25 զոհի մասին տեղեկությունը եւ 622 մարդու նկատմամբ նախնական կալանք է կիրառվել. տեղեկությունները հայտնել է երկրի դատական իշխանության խոսնակ Ղոլամ-Հոսեին Էժեիին, գրում է Press TV-ն: 

«Ձերբակալվել են վերջին խռովությունները կազմակերպելու համար արտասահմանից հրահանգներ ստացած մարդիկ, անկարգությունների ղեկավարները: Ցույցերի առաջին երեք օրերին ձերբակալվածների մի մասն ազատ է արձակվել»,- ասել է իրանցի պաշտոնյան: 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը շարունակում են Իրանի դեմ իրենց դավադրությունները՝ իսլամական իսթաբլիշմենթին վնասելու նպատակով, սակայն իրանցիներն ապահով են, քանի որ երկրի անվտանգության համակարգը զգոն է: 

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Իրանի հարցով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ կառույցում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Հոշրուն հայտարարել էր Իրանի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտելու «երկար պատմության» մասին:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի ցույցերը քննարկելու ԱՄՆ որոշումը մշտական անդամի լիազորությունները չարաշահել է, ինչպես նաեւ վիրավորանք հենց այս խորհրդի համար: Եվ սա այն դեպքում, երբ Իրանում, մեր որոշ քաղաքացիների կազմակերպած ցույցերը հենց ԱՄՆ-ի՝ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեմ էին»,- հայտարարել է իրանցի դիվանագետը:

Ցույցերն իրականացվում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակում, որը Թեհրանի դեմ սկսել են մի քանի երկրներ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան են գլխավորում սոցիալական ցանցերում քարոզչությունը, որն ազդում է ցույցերի կազմակերպման եւ ընթացքի վրա:

Ցույցերին արձագանքել է նաեւ ԱՄՆ-ում ապրող Իրանի վերջին շահ Ռեզա Փեհլեւիի որդին: Նա հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով ակցիայի մասնակիցներին: Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.«Իրանում հոգեւոր առաջնորդի այրվող նկարները, Ռեզա շահ Փահլվիի անվան կոչերն իսկական մարտահրավեր են Իրանի Իսլամական Հանրապետության համար»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը հայտնել է, որ Իրանի հայկական բնակավայրերը չեն մասնակցել ցույցերին:

Իրանում կազմակերպված զանգվածային բողոքի ցույցերը ժողովրդի արդարացի պահանջների կուտակման եւ դրանց անուշադրության մատնելու արդյունք են, որոնք դրսեւորվում են այսօր, «Խանե Մելլաթ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ Հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը:

Տպել
1516 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)