Տրանսպորտի նախարարն անցել է Մուկուչյանի «շկոլան». ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)

Աջ ղեկ մեքենաների ներմուծման, վերահաշվառումն եւ շահագործման արգելքի դեմ պայքարող քաղաքացիներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության դիմաց, որպեսզի կառավարությանը գրավոր տարբերակով հանձնեն իրենց մտահոգություններն ու առաջարկությունները:

Երեկ կառավարությունն ընդունեց աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը 2018 թվականի ապրիլի 1-ից արգելելու մասին որոշումը: Գործադիրն ԱԺ կներկայացնի օրենսդրական նախաձեռնություն, որպեսզի նույն ժամանակահատվածից արգելվի նաեւ այդ մեքենաների ներմուծումը:

Ակցիայի մասնակիցներն այսօր արձանագրեցին, որ պայմանավորվածության խախտում է տեղի ունեցել, քանի որ հունվարի 8-ի ակցիայի ժամանակ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչն իրենց առաջարկել էր, որպեսզի մինչեւ հունվարի 12-ը առաջարկություններ ներկայացնեն, սակայն հունվարի 11-ին որոշումն ընդունել են: «Կառուցողական պրոցեսը խախտվել է կապի եւ տրանսպորտի նախարարության կողմից»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները, որոնք սակավաթիվ էին: Այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, կառավարության դիմաց հավաքվել էր մոտ 30 քաղաքացի:

Կառավարության դիմաց չէին «Աջ ղեկ» նախաձեռնության հիմնական համակարգողները: Ակցիայի մասնակից Արա Մելիքջանյանի հարցին, թե ընդունո՞ւմ եք, որ նախարարությունը «գցել» է ձեզ, պատասխանեց. «Միանշանակ: Այս պահի դրությամբ կարող ենք ֆիքսել, համենայնդեպս, իմ սուբյեկտիվ կարծիքը կարող եմ ասել՝ տրանսպորտի եւ կապի նախարարն անցել է Տիգրան Մուկուչյանի «շկոլան»: Այսինքն՝ թվեր նկարելու «շկոլան»: Մի գիշերում ստատիստիկա նկարելը աբսուրդ է»: Արա Մելիքջանյանի խոսքով, նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից կառավարության նիստում ներկայացված վիճակագրությունը, որով նշվում է, թե վթարների քանի տոկոսի դեպքում են մեղավոր եղել աջ ղեկ մեքենաները, արժանահավատ չեն:

«Ի՞նչն էր խանգարում նախարարությանն այդ վիճակագրությունը ներկայացնել երբ որ նախագիծը կար: Երբ որ մենք հարց ուղղեցինք նախարարին, թե չպե՞տք է վիճակագրություն լինի, որ շարքային քաղաքացին կարդալով հասկանա, որ ռեալ վտանգավորություն կա աջ ղեկ մեքենաների շահագործման: Հունվարի 10-ի գիշերը սուտ վիճակագրություն տպել, որ գիտեք ժողովուրդ, ինչ կա՝ աջ ղեկով մեքենաները, եթե չարգելեցինք, սրանք պոտենցիալ վտանգ են ներկայացնում»,- ասաց Արա Մելիքջանյանը՝ նշելով, որ նախարարության մոտեցումն ազնիվ չէ:

Անդրադառնալով կառավարությանը ներկայացվող իրենց գրավոր նամակի բովանդակությանը, ակցիայի մասնակիցները մի քանի կետ առանձնացրեցին: Դրանցից մեկի համաձայն, եթե արտերկրից այսօր մեքենա են պատվիրել, ապա այն Հայաստան կարող է հասնել առավելագույնը 180 օր հետո: Դա նշանակում է, որը 6 ամիս անց արդեն ներմուծումն արգելված է լինելու, իսկ մեքենայի սեփականատերը այն չի կարողանալու հաշվառել:

Մյուս մտահոգությունն այն է, որ եթե ներմուծումն արգելեն աջ ղեկով մեքենաների, ապա մարդիկ ստիպված էժան մեքենա գնելու համար ձեռք են բերելու հին տարեթիվ ունեցող մեքենա: Դա էլ իր հերթին բերելու է բնապահպանական խնդիրների ավելի մեծ ռիսկի:

Եվ, վերջապես, երրորդ մտահոգությունն այն է, որ կառավարությունը քննարկում է էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մաքսատուրքը հանելու հարցը, սակայն արգելում է աջ ղեկային համակարգով մեքենաների ներմուծումը: Այդ դեպքում աջ ղեկային համակարգով էլեկտրական շարժիչ ունեցող մեքենաները ներմուծել չի լինի: Ձախ ղեկային համակարգի դեպքում գինը մի քանի անգամ թանկ է:

Ակցիայի մասնակիցները կառավարությանը դիմելուց հետո, երբ ստանան պատասխան, այդ ժամանակ էլ կորոշեն իրենց հետագա անելիքները:

Տպել
2672 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին