Ըմբիշները ուրախ, լավ, զվարթ տրամադրությամբ մարզվում են. Վաղինակ Գալուստյան

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նորանշանակ գլխավոր քարտուղար Վաղինակ Գալուստյանը հերքում է խոսակցություններն այս մասին, որ մարզաձեւը ֆինանսական խնդիրներ ունի: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ մարզաձեւի ներկայացուցիչների շրջանում խոսակցություններ կան, որ այն պահից, ինչ 2017 թ. մայիսին ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարական է տվել եւ ծախսերն իր վրա է վերցրել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ֆեդերացիան բավարար գումար չունի մրցումների ու ուսումնամարզական հավաքների համար, որ ըմբիշներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, որ մինչեւ 23 տարեկան ըմբիշները աշխարհի 2017 թ. առաջնության են մեկնել սեփական միջոցներով: Գալուստյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձավ տարածված խոսակցություններին:

- Պարոն Գալուստյան, հայկական ըմբշամարտի հետ կապ ունեցող մարդկանց, ներկայացուցիչների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի այն պահից, ինչ Սամվել Կարապետյանը հրաժարական է տվել։ Խոսվում է, որ մարզիկներին ամիսներ շարունակ աշխատավարձեր չեն վճարվել, 2017 թ. մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը ըմբիշները մասնակցել են սեփական միջոցներով։ Մոտ 1000-ական դոլար են վճարել, իսկ ով չի գտել գումար, չի գնացել: Ի՞նչ կասեք այս մասին։

- Սկսեմ 23 տարեկաններից: 23 տարեկանների մասնակցությունն աշխարհի առաջնությանը մեր օրացուցային պլանի մեջ չի եղել։ Յուրաքանչյուր հավաքական ներկայացնում է տարվա օրացուցային պլանը եւ ըստ դրա՝ ֆինանսավորվում է համապատասխան հավաքների ու մրցումների համար: Մ 23 տարեկանների հավաքականը՝ գիտակցելով, որ նոր ֆեդերացիա է, ֆեդերցիայի նախկին նախագահը չկա, երեւի, ելնելով դրանից՝ հավաքականի գլխավոր մարզիչը օրացուցային պլանով չի ներկայացրել: Դա՝ 23 տարեկանների մասին։ Օրացուցային պլանով չի եղել, չի ֆինանսավորվել։

- Բայց նախորդ տարիներին եղել է օրացուցային պլանում։ Ի՞նչ իմաստ ուներ այս անգամ չներառել։

- 23 տարեկանները միշտ ֆինանսավերվել են պետական աջակցությունով, քանի որ այդպիսի վիճակ է եղել... կամ գուցե եղել է պլանում, բայց հանել են... Քանի որ ես ո՛չ հավաքականի գլխավոր մարզիչն եմ, ո՛չ պատասխանատուն եմ եղել, ես Ձեզ ասում եմ իմ տեսակետը։ Վերջին 1 շաբաթն է, ինչ գլխավոր քարտուղար եմ նշանակվել ու հստակ տեղեկացված չեմ այդ վիճակներից։ Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, աշխատավարձերին, ես չգիտեմ, այդպիսի խոսակցություններ կան, ստանում են, թե չեն ստանում։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուր հավաքական կարող է ֆինանսական խնդիրներ ունենալ, կարող է աշխատավարձերը մի որոշ ժամանակ չլինեն, նորից լինեն, քանի որ դա ինքներդ եք հասկանում՝ հովանավորների կամ կոնկրետ մարդկանց միջոցներից է տրվում։ Մարդ են, կարող է մի ամիս չտան, մյուս ամիս 2 ամսվա տան։ Իմ ժամանակով էլ է այդ խնդիրը եղել։ Գուցեեւ այդ խնդիրը հիմա էլ կա, բայց ես գիտեմ, որ այդպիսի դժգոհություն ըմբիշների կողմից չկան, գիտեմ, ոչ բոլորը հիմա պարապում են, պատրաստվում են հանրապետության առաջնությանը, եւ նմանատիպ խոսակցություններ իմ ականջին չեն հասել, որ ես ասեմ՝ այսինչ մարդը չունի... դուք գիտեք՝ եթե ըմբիշներին աշխատավարձ չտան, նրանք շատ հանգիստ կհրաժարվեն ու չեն մասնակցի:

- Նրանք չեն հրաժարվում, մասնակցում են: Միջինում 23-25 տարեկան երիտասարդներ են, գուցե լուրջ չե՞ն վերաբերվում աշխատավարձ չստանալուն, որովհետեւ դեռ կարող են ծնողների հաշվին ապրել։

- Ո՛չ, ո՛չ: Ես ձեզ հետ համամիտ չեմ, մարզիկը վարձատրվում է իր արած աշխատանքի համար։ Եկեք դա աշխատանք համարենք, դա էլ նրա աշխատանքն է։

- Մարզիկ կա, որն ասում է՝ եթե այսպես շարունակվի, մի 2 տարի հետո կթողնեմ ըմբշամարտը։

- Ո՛չ, հիմա ես օրինակ եմ բերում։ Ես իմ գործի համար եմ վարձատրվում, դուք՝ Ձեր, ճի՞շտ է։ Ես այսօր պետական կառույցում աշխատող մարդ եմ, եթե պետությունը ինձ 2 ամիս աշխատավարձ չտա, Դուք ինչպե՞ս եք կարծում, ես կաշխատե՞մ, թե ոչ։

- Գուցե, այո՛, Հայաստանում լինում է, որ աշխատավարձ չեն ստանում, բայց շարունակում են աշխատել։

- Ո՛չ, ես այդպես չեմ կարող, ունեմ երեխաներ, պահում եմ  իմ ընտանիքը, պարտավոր եմ այդ պահին գտնել ուրիշ աշխատանք։ Մարզիկների աշխատանքը իրենց պարապելն է, իրենց արդյունքներն են, իրենց արդյունքների համար վարձատրվելն է: Հիմա, եթե 1 ամիս աշխատավարձ չեն ստանում, իսկ հաջորդ ամիս ստանում են 2 ամսվա, դա չի նշանակում, որ չեն վարձատրվում։ Ժամանակը ցույց կտա՝ վարձատրվում են, թե՝ ո՛չ։ Իսկ այդ ժամանակը շատ հեռու չէ։ Ես չեմ կարծում, որ Մաքսիմ Մանուկյանին 6 ամիս աշխատավարձ չտան, նա կլռի ու նույն տեմպով կմարզվի։ Ես այդպես եմ կարծում, որովհետեւ նախկին մարզիկ եմ։ Դա իմ կարծիքն է։ Ամեն ինչ ժամանակն է ցույց տալու։

- Մեկ հարց էլ մինչեւ 23 տարեկան ըմբիշներից մասին։ Ասացիք, որ օրացուցային պլանով նախատեսված չի եղել։ Այդ դեպքում ինչո՞ւ են այնուամենայնիվ որոշել գնալ։

- Նրանք գնալով մի քանի հարց են լուծում։ Իրենց արդյունքների հարցը... Ես ինքս ժամանակին իմ գումարներով կամ հովանավորի օգնությամբ մասնակցել եմ մրցումների: Դա մարզիկի ցանկությունն է, մարզիկը կարող է նման ցանկություն արտահայտել ու այդ մասին մտածել: Յուրաքանչյուր երկրում նման բան լինում է, եթե այսօր պետությունը չի ուղարկում, ես ունեմ համապատասխան հովանավորող, խնդրում եմ, ինձ ուղարկում է, ես դրանով իմ արդյունքն եմ ձեռք բերում, միգուցե գնում եմ, դառնում եմ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, իմ բանակի խնդիրն եմ լուծում, իմ աշխատավարձի խնդիրն եմ լուծում, տարբեր-տարբեր խնդիրներ ես դրա արդյունքում լուծում եմ։

- Փաստորեն ճի՞շտ է, որ իրենք իրենց միջոցներով են գնացել։

- Ես չգիտեմ իրենց միջոցներով են գնացել, թե՝ հովանավորի։ Ես չեմ կարծում՝ մի մարզիկ, որ Դուք ասում եք՝ աշխատավարձ չի ստանում, հետո գումար ծախսի, գնա  մինչեւ 23 տարեկանների․․․ միգուցե հովանավորներ ունեն ու գնացել են հովանավորների փողերով, միգուցե Ազգային օլիմպիական կոմիտեն է նրանց օգնել, որ գնան։ Այդ հարցերը կարող եք տալ նրանց։

- Դուք չգիտե՞ք՝ ով է ֆինանսավորել։

- Ո՛չ, ես գիտեմ, որ Ազգային օլիմպիական կոմիտեն օգնել է նրանց ինչ-որ հարցերում, բայց ոչ պետական գումարներով։

- Հունահռոմեական ըմբիշների՝ անցյալ տարվա դեկտեմբերյան հավաքը ինչո՞ւ չի կայացել։

- Ուրեմն գիտե՞ք՝ ինչու չի կայացել։ Օրացուցային պլանը, որ նայում եմ, այս տարվա, Եվրոպայի 2018 թ. առաջնությունը անցկացվելու է ապրիլի վերջից մայիսի սկիզբը։ Եվրոպայի առաջնությունը միշտ անցկացվել է մարտ ամսին։ Այդ 1 ամիսը, որ հետաձգվել է, գլխավոր մարզիչը հավաքները հետաձգել է։ Երբ որ անում էր հավաքը դեկտեմբերին, հիմա կանի Հայաստանի առաջնությունից հետո։ Բնականաբար. նա չէր կարող հունվարի սկզբին անել հավաք, հունվարի վերջին մրցումների մասնակցեին (խմբ. նկատի ունի ՀՀ առաջնությունը): Այդ պատճառով հավաքը հետաձգվել է։ Հայաստանի առաջնությունից անմիջապես հետո այդ հավաքը Ծաղկաձորում կլինի։

- Իսկ ազատ ոճայիննե՞րը։

- Քանի որ ես նոր եմ նշանակվել, ես դեռ խորացված չեմ նայել փաստաթղթերը։ Ներողություն եմ խնդրում, եթե թվերի մեջ էլ սխալվեմ: Նախարարությունում եմ աշխատում, եւ այս պահին ինձ վստահվել է նաեւ այս գործը: Դեռ մանրակրկիտ չեմ խորացել: Եթե ուզում եք մանրակրկիտ, ես կարող եմ ընդամենը մի քանի օր նայել, ամսի 20-ի շրջանում ավելի հստակ Ձեր բոլոր հարցերի պատասխանները տալ: Ես հիմա իմ կարծիքը հայտնում եմ որպես ըմբշամարտի ներկայացուցիչ, որպես աշխարհի չեմպիոն եմ, ոչ մի պաշտոնական բան։

Ինչ վերաբերում է ազատոճայիններին, գիտեմ որ 2017 թ. դեկտեբերին 23-25 անցկացվել է Գնել Մեջլումյանի անվան մրցաշարը, հավաքականի մարզիչը այդ մրցումներով որոշել է Հայաստանի հավաքական թիմի կազմը։ Ամեն մարզիչ իր մոտեցումն ունի, նրանք իրենք են որոշում՝ որ մրցումով են կազմում ՀՀ հավաքականը՝ մեկը ՀՀ առաջնության արդյուքներով, մյուսը՝ այլ մրցաշարով: Գնել Մեջլումյանի մրցաշարը, ըստ էության, նույն Հայաստանի առաջնությունն է եղել, ուղղակի անունը դրած է այսինչ բանը։ Ազատոճայիններն էլ Ծաղկաձրում հավաք ունեն, մի քանի օրից կսկսվի, Երեւանում ունեն, Կիեւում մրցաշար ունեն, այսինքն նրանց ուսումնամարզական պրոցեսը չի խախտվել, մնալու է նույն տեմպերով, նույն կերպ, ոչ մի խոչընդոտ չի լինելու, ես որպես ըմբշամարտի ներկայացուցիչ այդպես գիտեմ։ Բազմիցս խոսում ենք, շփվում ենք պատասխանատուների հետ, գիտեմ, որ ոչ մի ֆինանսական խոչընդոտ չի լինելու, քանի որ դա Հայաստանի հավաքականի թիմն է, պետություն է ներկայացնում, վերջիվերջո Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ կան այդ թիմում ու լուրջ պատրաստվում են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին։

- 2017 թ. օգոստոսի 21-26-ը կայացած աշխարհի առաջնությունից հետո ըմբիշները հավաք չեն անցկացրել: Դա նորմա՞լ է, չի վնասում մարզիկներին։

- Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Միհրան Հարությունյանը, մեր մնացած․․․ ես նույնիսկ ուրախանում եմ, բոլորը այսօր միջազգային ակումբներում հանդես են գալիս։ Մեկը Գերմանիայում է հանդես գալիս, մյուսը՝ Իրանում․․․ Մարդկանց հնարավորություն է տրված իրենց ազատ ժամանակը օգտագործելու իրենց ֆինանսական վիճակը բարելավելու համար։ Ամեն գոտեմարտը մեծ գումարներ է բերում։ Այդ իսկ պատճառով, քանի որ Եվրոպայի առաջնությունն էլ շատ ուշ էր տեղի ունենալու, նրանց հնարավորություն է տրված: Եթե մարդը գնում է ակումբի կազմում ելույթի է պատրաստվում, դա էլ հավաքի մի ձեւ է, ուղղակի մարզիկները տարբեր ակումբներում են լինում: Ե՛վ մարզվում են, ե՛ւ գումար վաստակում։ Դա վատ բան չէ։ Այդ պատճառով դեկտեմբերի հավաքը չեղավ: Մրցումներն էլ, կարելի է ասել, որ դա նրանց համար ամեն շաբաթ մրցում է: Ոչ մի վատ բան դրա մեջ մի տեսեք։ Ոչ մի խնդիր իրականում չկա: Մարզիկները այսօր ուրախ, լավ, զվարթ տրամադրությամբ մարզվում ու պատրաստվում են Հայաստանի առաջնությանը։ Շատ շուտով դուք կտեսնեք, որ ոչ մի խնդիր չկա։

- Ինչպե՞ս եղավ, որ նշանակվեցիք ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Ինչո՞ւ հեռացավ Արայիկ Բաղդադյանը։

- Մի որոշ  ժամանակ առաջ Արայիկ Բաղդադյանը առողջական խնդիրներ ուներ։ Անգամ բուժումներ էր ստանում։ Քանի որ խնդիրները ավելի սրվել են, որոշ ժամանակ հնարավոր է՝ նա ավելի լուրջ բուժումներ ստանա: Ինքներդ գիտեք, թե ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ինչ մեծ պարտականություններ ունի, հետեւողական աշխատանք է։ Այդ պատճառով, ժամանակավոր ասեմ, թե... Հիմա ինձ վրա է դրված այդ պարտականությունը: Փորձում եմ օգնել իմ հնարավորությունների սահմաններում, մինչեւ հասկանանք՝ ինչ է կատարվում:

- Դուք շարունակում ենք մնալ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ձեր պաշտոնում՝ Մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն պետ:

- Ես այս պահին համատեղում եմ, բայց կան օգնականներ, կան մարդիկ, որոնք ինձ օգնելու են:

Տպել
3394 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին