«Կրակ ու ցասում». սկանդալային գիրք՝ Դոնալդ Թրամփի նախագահության մասին

11/01/2018 schedule11:27

«Կրակ ու ցասում Սպիտակ տանը» գիրքն արդեն հռչակվել է որպես 2018-ի առավել սկանդալային գիրքը: Գիրք, որը Դոնալդ Թրամփի կողմնակիցների կարծիքով պարզապես զրպարտություն է, իսկ նախագահի հակառակորդների տեսակետից՝ բացահայտում է նրա մութ գաղտնիքները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:  

Վաճառքի միայն առաջին 3 օրերի ընթացքում ԱՄՆ-ում գնել են «Կրակ ու ցասում» գրքի տպագրված մեկ միլիոն օրինակ, սակայն շատերը նախընտրում են կարդալ գիրքն էլեկտրոնային տեսքով: Գրքի հեղինակ, ամերիկացի հայտնի լրագրող Մայքլ Վուլֆի գլխավոր միտքն է՝ Դոնալդ Թրամփը մասնակցում էր նախագահական ընտրություններին ոչ թե հաղթելու, այլ՝ իր ապրանքանիշի արժեքը բարձրացնելու համար: Հաղթել նա չէր ցանկանում, ուստի, անսպասելի հաղթանակը Թրամփի ընտանիքի եւ թիմի համար ոչ թե ուրախության, այլ՝ մտահոգության առիթ էր:

Հեղինակի խոսքով, գիրքը գրելիս, ինքը զրուցել է Դոնալդ Թրամփի, նրա ընտանիքի եւ թիմի գրեթե բոլոր անդամների, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 200 մարդու հետ: Սպիտակ տան աշխատանքները լուսաբանող լրագրողները վկայում են, որ Մայքլ Վուլֆն իրոք ուներ Սպիտակ տան աշխատասենյակներում ներկա լինելու արտոնություններ: Ինքը՝ հեղինակը, իր աշխատանքը բնորոշում է պարզ բանաձեւով. «Ես նման էի պատուհանին նստած ճանճի՝ լուռ լսելով եւ գրի առնելով շուրջս տեղի ունեցածը»: Հեղինակի հիմնական աղբյուրներից մեկը՝ Դոնալդ Թրամփի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը, գրքի շուրջ տեղի ունեցած սկանդալի արդյունքում նույնիսկ զրկվեց «Բրեյթբարտ» աջակողմյան պահպանողական լրատվամիջոցի ղեկավարի իր աշխատանքից:

Գրքի քննադատները մատնանշում են բազմաթիվ մանր փաստացի սխալներ։ Մի դեպքում հեղինակը խոսում է նախաճաշի միասին, որը երբեք տեղի չի ունեցել, մյուս դեպքում՝ շփոթում է երիտասարդ լրագրողին նույն անունն ունեցող ազդեցիկ իրավաբանի հետ: Սակայն, նշում են շատերը, գրքում ստեղծած Թրամփի Սպիտակ տան հիմնական պատկերը մոտ է իրականությանը. «Լինելով Նյու Յորքի ձեռնարկատիրական ոգու արտադրանք՝ Դոնալդ Թրամփը փորձեց շարունակել խաղալ Նյու Յորքի կանոններով, իսկ Նյու Յորքում դու կարող ես վաճառել ամեն ինչ, եթե ապրանքիդ վրա բավարար ուշադրություն գրավես»:

Վաշինգտոնում, սակայն այդ գործելաոճը չաշխատեց՝ այստեղ չափազանց մեծ էին պայմանականները եւ չափազանց փոքր՝ անհատական ճանապարհով հաջողության հասնելու հնարավորությունը: Այդ պատճառով, Դոնալդ Թրամփն իր ողջ նախագահական ժամկետը ստիպված է անցկացնել հենց այսպես՝ կրակի ու ցասումի մեջ, եզրակացնում է հեղինակը:

Տպել
2012 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին