Կարեն Կարապետյանը տեղյակ է Ճըվճվ Արոյի որդու վթարից, բայց հանձնարարական չի տվել

Վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ է հունվարի 8-ի լուսադեմին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետեւանքով զոհվել է ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

Նշենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ վթարի վերաբերյալ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ եւ հանձնարարական է տվել՝ վթարի մասնակից Սարգսի Վարդանյանին օրենքի ամբողջ խոստությամբ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նման հանձնարարական տվե՞լ է, եթե՝ այո, ապա ի՞նչ հիմքով, քանի որ նման լիազորություն կառավարության ղեկավարը չունի, Արամ Արարատյանը պատասխանեց. «Վարչապետը, գտնվելով կարճատեւ արձակուրդում, բնականաբար, շարունակում է հետեւել երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ տեղյակ է ձեր հիշատակած ավտովթարի մանրամասներին: Հարուցված է քրեական գործ, որը գտնվում է համապատասխան մարմինների իրավասության շրջանակում, իսկ գործադիր իշխանությունն այդ գործընթացին միջամտելու լիազորություն կամ իրավասություն չունի: Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ պատկան մարմինները կկատարեն օրենքով սահմանված իրենց պարտականությունները, որի արդյունքում բոլոր մեղավորները կկրեն իրենց հասանելիք պատիժը»:

Նույն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանից: «Կասկածելի աղբյուրների վրա հղում կատարվող «տեղեկությունները» հարկ չեմ համարում մեկնաբանել»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Հունվարի 8-ի լուսադեմին`04:00-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ Նովայի պողոտայի հատման մասում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել է հիվանդանոց, ապա՝ մահացել: «BMW X6»-ի վարորդը, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ՃըվՃվ Արոյի (Արա Վարդանյան) որդին է՝ Սարգիս Վարդանյանը, դիմել էր փախուստի: Մի քանի ժամ անց, սակայն նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտե եւ ձերբակալվել:

Տպել
7288 դիտում

ՏԻՄ ընտրություններում առաջին համարի գործոնը մեծ ազդեցություն է ունենում. ՔՊ-ի Իջևանում համայնքապետի թեկնածու

Մրգաշատ համայնքում շչակ է գործարկվելու

Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում մինչև տարեվերջ կապիտալ կվերանորոգվեն 8 շենքերի բակեր

Հաստատվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)

41 տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգայցերի ընթացքում մի շարք օբյեկտներում ՍԱՏՄ-ն հայտնաբերել է խախտումներ

Պատվաստումների օր Գյումրիում. առկա կլինեն բոլոր պատվաստանյութերը

Երևանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը կարևոր խթան է Հայաստան-Վատիկան հարաբերությունների համար. վարչապետ

ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով դասընթացին

Հայաստանում քովիդի դեմ արդեն պատվաստում են նաև երեխաներին. առաջին պատվաստվողներից է եղել Արսեն Թորոսյանի դուստրը

ՀՀ վարչապետն ու ՌԴ ԳՇ պետի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ (լուսանկարներ)

Մարտական հենակետում նռնակի պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

ՀՔԾ 30 քննիչ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել

Վարչապետին «24 ժամ ժամանակ տված» Իշխան Սաղաթելյանն ինչ էր ասում 1 տարի առաջ

«Բարսելոնան» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Արշակ Կարապետյանն ու Բեդրիխ Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական համագործակցության հարցերը

Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերվել. ՔՏՀԱ

«100 գաղափար Հայաստանի համար». 20 անվանակարգերում ներկայացվել է 137 հայտ

Ամերիաբանկը ամփոփում է 2021 թվականի 3-րդ եռամսյակի ցուցանիշները. (լուսանկարներ)

Գողություն հեռախոսների խանութից, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ (լուսանկարներ)

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

41-ամյա տաշիրցին ձի է գողացել

Հայաստանը միանում է ԵՄ «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի

Մարտական հենակետում զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ԶՈՒ 4 զինծառայող. ՊՆ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագհը Շվեյցարիայի փոխդեսպանի հետ քննարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի աջակցությանը միտված ծրագիրը

Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը թեմայով վարժանք է անցկացվել Շիրակում

Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից (տեսանյութ)

Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

«UNIGHT» TO UNITE. UCOM-ը տոնել է իր վերածնունդը

DigiTec-ին IDBank-ն ու Իդրամը կզարմացնեն իրենց տաղավարով ու նորարարական մոտեցումներով

Կատարելագործվել են նռնականետորդների և խոշոր տրամաչափի գնդացրորդների հմտությունները

Ուժեղացված ծառայություն Աբովյանում. 28-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ (տեսանյութ)

Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. նախագահի ուղերձը Միլոշ Զեմանին

Հայկ Կոնջորյանը Սերգեյ Կոպիրկինի հետ զրույցում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին (լուսանկարներ)

Սուրբ Աթոռը կշարունակի ջանալ ռազմագերիների վերադարձի հանգուցալուծման համար. Կաթողիկոսն ընդունել է Էդգար Պենյա Պառային

Երեւան են բերվել հավելվածով աշխատող վճարովի ինքնագլորներ. ինչպես կարելի է օգտվել դրանցից եւ որ տարիքից սկսած

Արցախում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կիրականացվեն մինչև ժամը 19։00-ն

Գերմանիայում մոտ 350 ոստիկան է մասնակցում ԻՊ-ի ենթադրյալ կողմնակիցների դեմ գործողությանը

Ինժեներական նվաճումների ցուցադրություններ և պանելային քննարկումներ. ամփոփվել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ը

Խարդախություն, մաքսանենգություն, ընտանեկան բռնություն. ոստիկանությունը 1 օրում 84 հանցագործություն է բացահայտել