Երաժշտական եւ արվեստի դպրոցների վարձը թանկացել է նաեւ Երեւանի հաշվառում ունեցողների համար

Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցներում վարձավճարների չափն այս տարվանից փոփոխվել է: Դեռ նախորդ տարեվերջից հայտնի էր դարձել, որ ուսման վճարների չափը բարձրանալու է այն երեխաների դեպքում, որոնց ծնողներից գոնե մեկը Երեւանի հաշվառում չունի: Պարզվում է, որ այսուհետեւ ավելի շատ են վճարելու նաեւ մայրաքաղաքի հաշվառում ունեցողները:

Քաղաքապետարանից առիթի դեպքում, իհարկե, ընդգծում են, որ տեղի ունեցածը ոչ թե վարձավճարի բարձրացում է, այլ փոփոխություն, այսինքն՝ մի դեպքում դրա չափն ավելացել է, մյուսում՝ նվազել: Նվազման օրինակներ մեզ հայտնի չեն: Նախկինում կրթական այդ հաստատություններից որոշներում մեր հարցումների ընթացքում էլ վարձավճարի նվազման մասին խոսք չկար:

«Վարձավճարները թանկացել են, եւ այդ մասին մենք իմացել ենք երեկ չէ առաջին օրը: Անձամբ ես այդ ժամանակ եմ իմացել: Նախապես ուղղակի անձնագրի պատճեններն էին պահանջել, որ ծնողը հաշվառված է Երեւանում: Այդ ժամանակ ասացին, որ դա քաղաքապետարանից են ուզել, որպեսզի եթե ծնողը այստեղ է հաշվառված, վարձավճարը չթանկանա: Երեկ չէ առաջին օրը ուսուցչի հետ խոսեցի, ասաց, որ թանկացել է: Դա դեռ քիչ է, պետք է երկու ամսվանը նախօրոք վճարել»,- մեզ հետ զրույցում ասաց երկու երեխաների մայր Հռիփսիմե Ավագյանը: Նրա աղջիկները հաճախում են Երեւանի արվեստի դպրոցներից մեկը: Սովորում են դաշնամուրի եւ ջութակի բաժիններում:

Հռիփսիմե Ավագյանը նաեւ հավելեց, որ յուրաքանչյուր ամսվա վարձավճարը պետք է մուծել նախորդ ամիս: «Եթե ես երկու երեխայի համար յուրաքանչուր ամիս վճարում էի 12 հազար դրամ, հիմա պետք է վճարեմ 16 հազար: Գումարած դրան, եթե երկու ամսվանը հիմա ՝ նախօրոք պետք է վճարեմ, դա կազմում է 32 հազար: Ես չեմ կարծում մեր երկրում այնքան հարուստ են մարդիկ, որ իրենց համար դա էական չլինի»,- նկատեց ծնողը: Վերջինիս համար անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ է քաղաքապետարանը բարձրացրել ուսման վարձավճարի չափը: Նա նաեւ զարմանում է, որ փոփոխությունները վերաբերում են ոչ թե միայն այն երեխաներին, որոնք նոր են ընդունվելու երաժշտական ու արվեստի դպրոցներ, այլ նաեւ արդեն իսկ սովորողներին:  

«Խնդիրն այն է, որ անգամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, անգամ մասնավոր դպրոցներում եւ մանկապարտեզներում երեխայի ընդունվելուց հետո վարձավճարի փոփոխություն չի լինում: Եթե փոփոխություն կատարվում է, դա վերաբերում է միայն նոր ընդունվողներին, որովհետեւ գիտակցում են, որ դա կարող է ընտանիքի բյուջեի վրա ազդեցություն ունենալ: Մարդիկ համարել են, որ տվյալ վարձավճարի չափը իրենց հարմար է, դրա համար են դիմել տվյալ հաստատություն: Հիմա երբ որ նմանատիպ փոփոխություն է լինում, շատերը կարող են ուղղակի դուրս գալ, որովհետեւ եթե վճարում էին 4 հազար դրամ, ինչ-որ մի առարկայի համար (կարծեմ նկարչությունը այդքան է), հիմա միանգամից 8 հազար դրամ է բարձրացվել: Ու այդ պատճառով տուժելու են նաեւ դպրոցները»,- նկատեց Հռիփսիմե Ավագյանը՝ արձանագրելով, որ մեր երկրում եւ ոչ մի ոլորտում հնարավոր չէ ապագան պլանավորել, որովհետեւ մի օր էլ կարող ես արթնանալ ու պարզել, որ քեզ առնչվող նոր որոշումներ են ընդունվել:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ավելի վաղ մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն, մայրաքաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցներում ուսման վարձավճարները նախկինում եղել են 3 000-12 000 դրամ (դրանք սահմանել են դպրոցներն իրենք): Այժմ Երեւանի հաշվառում ունեցող ծնողների երեխաների համար այդ վարձավճարը կազմում է 8 000 դրամ, հաշվառում չունեցողների երեխաների դեպքում՝ 8 000-17 500:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ համայնքային բյուջեն համալրելու նպատակ չի հետապնդվել եւ եկամուտների ավելացում չի նախատեսվում: Ընդհակառակը, ըստ նրա, այս ոլորտում ծախսերն ավելանալու են 200 միլիոն դրամի չափով, որովհետեւ ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է ըստ աշակերտների թվի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու փոփոխությունները չեն վերաբերում միայն նոր ընդունվող երեխաներին ու չեն կիրառվում նոր ուսումնական տարվանից սկսած, Նիկոյանը պատասխանեց, որ դա հնարավոր չէ՝ բերելով հետեւյալ հիմնավորումները:

«Նախ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, որի համաձայն երաժշտական եւ արվեստի դպրոցների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումները համարվում են տեղական վճարներ, որոնք նախկինում այդպես չեն եղել: Նույն օրենքի համաձայն տեղական վճարը գործում է օրացուցային տարվա ընթացքում, այսինքն՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, եւ օրենքի տառին համապատասխան մենք պարտավոր ենք 2018 թվականի համար այդ ծառայությունների համար սահմանել տեղական վճարներ: Օրենքով բացառություններ չկան նոր եւ ավելի վաղ ընդունվածների համար»,- ասաց փոխքաղաքապետը:

«Հաջորդ խնդիրը հետեւյալն է, թե ծառայության արժեքը որքան պետք է լինի: «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ տեղական վճարը սահմանվում է համայնքի կողմից՝ տվյալ ծառայության համար կատարած ծախսերի չափով: Մենք ավագանու վերջին նիստի ժամանակ մանրամասն ներկայացրեցինք եւ հիմնավորեցինք, թե յուրաքանչյուր ծառայության տեսակը, որը մատուցվում է մեր երաժշտական եւ արվեստի դպրոցների կողմից, որքան արժե Երեւան համայնքի բյուջեի համար, եւ այդ չափով սահմանվեց տեղական վճարի չափ: Այնուհետեւ, հաշվի առնելով, որ դա ավելի շատ է, քան այն, ինչ-որ միջինը վճարվում էր Երեւան քաղաքում՝ 8 հազար դրամ, երկրորդ փաթեթով ներկայացվեց արտոնությունների որոշման նախագիծ, որով այդ վճարի չափը իջեցվեց մինչեւ 8 հազար դրամ»,- շարունակեց քաղաքապետի տեղակալը:

Նշեց, որ իրենք նույնպես հասկանում են, որ անհամապատասխանություն է առաջանում բյուջետային եւ ուսումնական տարիների միջեւ, ուստի սահմանել են նաեւ լրացուցիչ արտոնություններ, ընդհուպ մինչեւ անվճար տեղեր: Ինչ վերաբերում է ծնողի այն դիտարկմանը, որ արվեստի դպրոցում պահանջել են այս եւ հաջորդ ամսվա վարձավճարները միանգամից, ինչպես նաեւ յուրաքանչյուր ամիս հաջորդ ամսվա վճարը, Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ նման պահանջ չկա եւ օրենքով ու ավագանու որոշմամբ հստակ կարգավորված են վճարման ժամկետները: Ըստ այդմ, յուրաքանչյուր ամսվա համար վճարումը պետք է կատարվի տվյալ ամսվա առաջին հինգ օրերի ընթացքում՝ մինչեւ ամսի 6-ը:

Հ.Գ. Ավելի ուշ Հռիփսիմե Ավագյանը, վերընթերցելով արվեստի դպրոցի հետ կնքված պայմանագիրը, տեղեկացրեց, որ վարձավճարի չափը սահմանված է ուսումնական տարվա եւ ոչ թե օրացուցային տարվա համար: Պայմանագրում, սակայն կետ կա, որ անհրաժեշտության դեպքում վարձավճարի չափը կարող է ավելանալ:

Տպել
8495 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ