Երևան
16 °C
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 28-ամյա բնակչի սպանության հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ բնակչի:
2017թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի 4-րդ 5-րդ միջկողային տարածության սահմաններում, վերպտկային շրջանում թափանցող վնասվածք, ձախից որովայնի առաջնային պատի, էպիգաստրալ շրջանի թափանցող վնասվածք եւ ձախից որովայնի կողմնային պատի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Գրիգոր Իսրայելյանը՝ ծնված 1989թ., որը ստացած վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույնպես Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 1990թ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 28-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները ստացել է նույն մարզի 27-ամյա բնակչի հետ վիճաբանության ժամանակ: 2017թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արարատի մարզի Վ. Արտաշատ գյուղում գտնվող մսի վաճառակետի դիմաց իր ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է նույն մարզի 28-ամյա բնակչի հետ, որը շարունակվել է Վ. Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի մոտ: Վիճաբանության ընթացքում 27-ամյա երիտասարդն իր ավտոմեքենայի սրահի պահախցիկից վերցրել է ծալովի դանակը եւ երեք անգամ հարվածել 28-ամյա երիտասարդի կրծքավանդակի եւ որովայնի ձախակողմյան հատվածին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
41-ամյա Արմինկայի նոր ֆոտոշարքը
Ինչու է ընդդիմությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը
ՆԳՆ-ն նոր սարքեր է ձեռք բերել. կարևոր լուր՝ ճանապարհային անվտանգության ապահովման առումով
Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -17 աստիճանի․ սպասվում է թաց ձյուն, քամու ուժգնացում
Երևանը 21-րդ տեղում է աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում
Այսօր ՔՊ վարչության նիստ նախատեսված չէ
Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին
Ես նրան վռնդել եմ արվամոլության համար. Գասպարյանը դատարանում խոսել է «Դոգի» մասին
Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ԱՀ ներկայացուցիչների հետ Բաքվում հանդիպելու առաջարկին
Մեքքա տանող ճանապարհին ուխտավորների ավտոբուսը հրդեհվել է. կան տասնյակ զոհեր, տուժածներ (տեսանյութ)
Օրերս ձեռքը կոտրած և վիրահատած Ալեն Սիմոնյանը գործուղվել է Գերմանիա
Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
Արտերկրում ապրող հայ պատանիները երազում են զարգացնել հայկական ֆուտբոլը․ Արշակյանը ԱՄՆ-ում է
ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում
Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից նոր բուժառուներ են տեղափոխվել Հայաստանի ԲԿ-ներ
«Ես երբեք չեմ մոռանա». Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հայաստանյան ճամփորդությունից
Քննարկվել են Քաջարանի՝ մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և Հյուսիս-հարավ միջանցքի աշխատանքները
Չկա ավելի հաճելի երևույթ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Հաստատվել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
Ու դեռ մտածում եք, թե մեր պետականությունը զոհելու ենք ձեր միլիարդները պահելու համար. Սաֆարյանը՝ Կարապետյանին
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ն ընդունում է ՀԷԿ-ի տրանսֆորմատորների ռելսուղու վերանորոգման մրցույթի հայտեր
Էդուարդ Սպերցյանը՝ Իտալիայի «Միլանի» և Ֆրանսիայի «Մարսելի Օլիմպիկի» ուշադրության ներքո
Երևանի բոլոր պոլիկլինիկներն ու Շտապ օգնությունը ապահովվել են ժամանակակից թվային ռենտգեն սարքերով
«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը հափշտակել է գույքը, դաստիարակչուհու հետ միասին կաշառքներ ստացել
Պապիկյանը կարևորել է զորքերի մարտունակության բարձրացումը, առաջնագծի կահավորումը. հանդիպում ԶՈՒ-ում
«Նոր Զովք»-ի գործով մեղադրյալի կալանքը կմնա անփոփոխ
Աճել է արդյունաբերության և առևտրի ծավալը. հրապարակվել են փետրվարի մակրոտնտեսական ցուցանիշները
Կարևոր. ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
«Դադարեցրե՛ք շրջափակումը». հաջակցություն Արցախի՝ Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ պաստառ է պարզվել
Դոնֆրիդը Բայրամովին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական շարժերի կապակցությամբ
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին ուղիղ երկխոսության կոչ է արել
ՌԴ-ն զգուշացրել է Երևանին ՄՔԴ-ի կանոնադրությանը միանալու Հայաստանի որոշման հետևանքների մասին
Իրավաբանական անձինք կարող են պետռեգիստրի ծառայություններից օգտվել Հայփոստի բաժանմունքներում ևս
Էդգար Ղազարյանը՝ ՄԻՊ թեկնածու. ընդդիմությունը միասնական որոշում է կայացրել
Բրյունետի հոլովակը դիտումների քանակով «Յութուբ»-ում երկրորդն է
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հրաձգություն ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. զոհվել են ուսուցիչներ և երեխաներ, սպանվել է նաև կին հրաձիգը
Արցախի ժողովուրդը հայության յուրահատուկ հատվածն է, և մենք պետք է ամուր կանգնենք. Դավիթ Բաբայան
Ձեզ հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
© 2023 Հայկական ժամանակ