Երևան
0 °C
Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Իրանի հարցով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ կառույցում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Հոշրուն հայտարարել է Իրանի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտելու «երկար պատմության» մասին, գրում է ria.ru-ն:
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի ցույցերը քննարկելու ԱՄՆ որոշումը մշտական անդամի լիազորույթունները չարաշահել է, ինչպես նաև վիրավորանք հենց այս խորհրդի համար: Եվ սա այն դեպքում, երբ Իրանում, մեր որոշ քաղաքացիների կազմակերպած ցույցերը հենց ԱՄՆ-ի՝ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեմ էին»,- հայտարարել է իրանցի դիվանագետը:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Հոշրուն
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նույնպես իր ելույթում հայտարարել է, որ Իրանի հարցով արտահերթ նիստ հրավիրելով, Վաշինգտոնը չարաշահում է ՄԱԿ-ի ԱԽ հարթակը՝ վնասելով դրա հեղինակությանը:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան
«Ինչու է ԱԽ մշտական անդամ և ՄԱԿ-ի կանոնակարգի հեղինակներից մեկը հանդիսացող ԱՄՆ-ն վնասում ԱԽ հեղինակությանը՝ որպես աշխարհում խաղաղություն և անվտանգություն ապահովող հիմնական օրգանի: Բոլորի համար ակնհայտ է, որ այսօր ընտրված թեման չի համապատասխանում ԱԽ կանոնակարգին», - ասել է Նեբենզյան:
ՄԱԿ-ում ՌԴ և ԱՄՆ մշտական ներկայացուցիչներ Վասիլի Նեբենզյան և Նիքի Հեյլին
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին իր ելույթում կոչ է արել համաշխարհային հանրությանը թույլ չտալ Թեհրանին զսպել քաղաքացիների ցույցերը՝ արգելափակելով սոցցանցերը: Հեյլին Իրանի իշխանություններին զգուշացրել է, որ աշխարհը հետևում է իրենց գործողություններին:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ ձախից երրորդը
«Իրանի ռեժիմն այժմ ուշադրության կենտրոնում է: Աշխարհը կտեսնի, թե ինչ են անում նրանք: Ցույցերը կարող են վերածվել լայնամասշտաբ կոնֆլիկտի, ինչպես 2011-ի մարտին արաբական գարնան ալիքի տակ տեղի ունեցավ Սիրիայում», - ասել է Հեյլին:
Ֆրանսիան համաձայն չէ Իրանում կատարվածին տրված Վաշինգտոնի գնահատականներին, հայտարարել է ՄԱԿ-ում ֆրանսիացի դիվանագետը: Ֆրանսուա Դելատրը զգուշացրել է Իրանյան զարգացումներն իրենց շահերի համար չօգտագործել:
«Ինչպիսին էլ որ անկարգությունները լինեն, Իրանում կատարվողն աշխարհում խաղաղության և անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում: Մենք պետք է համապատասխան արձագանքենք՝ հետևենք և ուշադիր լինենք խաղաղ ցույցերի ձևաչափով զարգացումներին», - ասել է Դելատրը:
Իրանում դեկտեմբերի 28-ին սկսված հակակառավարական ցույցերի յոթ օրվա ընթացքում առնվազն 21 մարդ է զոհվել, ավելի քան 450 մարդ ձերբակալվել է:
Ցույցերն իրականացվում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակում, որը Թեհրանի դեմ սկսել են մի քանի երկրներ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: Նրա խոսքով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան են գլխավորում սոցիալական ցանցերում քարոզչությունը, որն ազդում է ցույցերի կազմակերպման և ընթացքի վրա:
Ցույցերին արձագանքել է նաև ԱՄՆ-ում ապրող Իրանի վերջին շահ Ռեզա Փեհլևիի որդին: Նա հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով ակցիայի մասնակիցներին: Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.«Իրանում հոգևոր առաջնորդի այրվող նկարները, Ռեզա շահ Փահլվիի անվան կոչերն իսկական մարտահրավեր են Իրանի Իսլամական Հանրապետության համար»:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը հայտնել է, որ Իրանի հայկական բնակավայրերը չեն մասնակցել ցույցերին:
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել․ Գյումրու Շահումյան փողոցում տղամարդիկ են ձերբակալվել
Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը կիսակապակցված և վիրավորական նամակի է նման․ Լուազո
Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին
Արձակուրդ գնալը՝ պարտադիր, սեռական ոտնձգության դեմ՝ լրացուցիչ պաշտպանություն. աշխատանքային օրենսգիրքը թարմացվում է
Արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կկարողանան մասնակցել կամավոր ատեստավորման, ունենալ բարձ վարձատրություն
Անընդունելի է ռուս խաղաղապահների հետ կապված չստուգված տեղեկության հանրայնացումը․ ԱՀ դատախազություն
Անհետաձգելի բուժման համար 26-ամյա երիտասարդին օգնություն է հարկավոր․ ախտորոշվել է արյան սուր լեյկեմիա
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել 2024-26 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
Հաագայի դատարանում մեկնարկել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական լսումը (տեսանյութ)
Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՆԳ նախարարությանն այն ուղղություններով, որոնք առաջնահերթ են
Ցեղասպանության տարիներին նա փրկեց հազարավոր հայ մանուկների կյանքեր․ Մարիա Յակոբսենի անվամբ փողոց է բացվել Երևանում
Կուսակցությունները կարող են դիմել օգտահաշիվ ստանալու համար անգամ առաջադրման վերջնաժամկետում․ ԿԸՀ-ն նոր կարգ է սահմանել
Վանաձորում գործող գազալցակայանում այսօր տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
ՀՀ 4 մարզում ձյուն է տեղում․ Սարավան-«Զանգեր» հատվածում մառախուղ է
ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գրիգոր Մինասյանն ընդունել է դեսպան Անդրեա Վիկտորինին
Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել․ Աննա Վարդապետյանը նաև պաշտոններից ազատման հրամաններ է ստորագրել
Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված ՀՀ-ի ջանքերը․ Միրզոյանը՝ ճապոնացի գործընկերոջը
Հրել է պարեկին և սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել դիմել փախուստի․ Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լաչինի շրջափակման հետևանքն ու ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը
Ինչու է Դավիթ Գյուրջինյանը հայց ներկայացրել դատարան՝ կապված Բրյուսովի անվան ռեկտորի ընտրության հետ
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մշակել համապարփակ ռազմավարություն․ ներկայացվել է Ջրային կոմիտեի 2022թ. հաշվետվությունը
Բրյուսովի չհաստատված ռեկտորը չգիտի, թե որն է հայհոյանք, բայց պնդում է՝ իր խորհրդականը չի հայհոյել
Հայկական կողմին փոխանցված զինծառայողի աճյունի մոտ փաստաթղթեր են եղել․ Գոռ Աբրահամյան
Կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստը
ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը հակադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մեղադրանքներին
Հանրապետության հրապարակին հարող շենքերի լուսավորության համակարգերն արդիականացվել են
Կտրոնային համակարգի ներդրումն Արցախում փոքր-ինչ մեղմել է պարենային խնդիրը, դիզվառելիքի շուկայում կա պաշարների սղություն
Նախորդ տարվա համեմատ աճել են ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը, տնտեսական ակտիվության ցուցանիշը
Իգոր Նիկոլաևը հոսպիտալացվել է. նա սրտի կաթված է ստացել
Կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը քննարկել են ՀՀ նախագահն ու ԵՊՀ ռեկտորը
Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում Երևանում․ պարեկները վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված վարորդին
Արցախի ՄԻՊ-ը «Ouest France»-ին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը
Երթևեկության կանոնները խախտած վարորդներից բազմաթիվ անգամներ կաշառք են ստացել. ձերբակալվել է ՃՈ 3 տեսուչ
Վաղը կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է՝ ինչու է այդպես որոշվել
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն ու տարբերանշանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հորդորում է խուսափել Իրան մեկնելուց, իսկ արդեն այնտեղ գտնվողներին՝ լինել խիստ զգուշավոր
Ավանեսյանն ու Հեբրեյեսուսը քննարկել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնն այցելել է Գլենդեյլի հայկական եկեղեցի
Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը կրկին ձերբակալվել է
© 2023 Հայկական ժամանակ