Երևան
15 °C
Դեկտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայացվել է Հայաստանում փախստականների եւ ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը: Այն մշակվել է Պաշտպանի աշխատակազմի եւ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, ինչպես նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանական դպրոցի, ոլորտի այլ իրավասու պետական մարմինների եւ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է զեկույցը կազմելիս համատեղ աշխատանքի կարեւորությունը Միգրացիոն պետական ծառայության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, Քրեակատարողական ծառայության եւ այլ մարմինների ու ոլորտի ՀԿ-ների հետ:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը կարեւորել է Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող, ինչպես նաեւ ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովումը: Արման Թաթոյանն իր խոսքում անդրադարձել է արտահերթ զեկույցի հիմնական ուղղություններին: Կարեւորվել է ոլորտի օրենսդրական դաշտի, հատուկ հաստատություններում փախստականների եւ ապաստան հայցող անձանց, ինչպես նաեւ Միգրացիոն պետական ծառայության որոշումների կայացման շրջանակներում ապաստան հայցողների իրավունքների ապահովման վիճակի վերլուծությունը:
Միջոցառման ժամանակ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը նշել է, որ զեկույցն ունի ուղենշային նշանակություն ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաեւ փախստականների իրավունքների ապահովման կառուցակարգերի հետագա կատարելագործման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ իրականացնելու համար: Նա առաջարկել է բոլոր իրավասու պետական մարմինների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ուսումնասիրելու զեկույցն ու դրանում արտացոլված առաջարկությունները: Քրիստոֆ Բիրվիրթը ընդգծել է ապաստանի ինստիտուտի կարեւորությունը հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով հազարավոր այն հայերին, ովքեր փախստականի կարգավիճակ են ստացել Ռուսաստանում, Եվրոպայում եւ այլ երկրներում: Նա բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Սիրիայի հակամարտության արդյունքում մոտ 15,000 հարկադրաբար տեղահանված անձանց ընդունելու հարցում:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՄԻՊ գրասենյակը:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ