ՀՀ արտաքին քաղաքական առանձին վեկտորները խառնել են Բաքվի և Անկարայի ծրագրերը. արևելագետ

2017 թվականը ՀՀ արտաքին քաղաքականությունը արդյունավետության տեսանկյունից բազմավեկտոր էր՝ արեւելյան, մերձավորարեւելյան տարածաշրջանային, ինտեգրացիոն կառույցների, արեւմտյան ուղղություններով: Այս մասին  Facebook-ի իր էջում գրել է արեւելագետ Արմեն Պետրոսյանը՝ ամփոփելով անցնող տարին:

Նրա խոսքով, ուշագրավ է այն իրողությունը, որ ուղղակի արդյունավետությունից բացի, պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքական ուղեգծի առանձին վեկտորները, այդ ուղղություններով իրականացված քայլերը, ձեռք բերված պայմանավորվածությունները խառնել են նաեւ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական, շրջափակման քաղաքականություն վարող Ադրբեջանի եւ նրա դաշնակից Թուրքիայի ծրագրերը՝ փաստացի ձախողելով կամ առնվազն բազմաթիվ խնդիրներ ստեղծելով նրանց կողմից տարիներ շարունակ իրականացվող Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը, որը դիվանագիտական ահռելի ջանքերից բացի, նաեւ հսկայական ֆինանսական միջոցներ է արժեցել հարեւան թյուրքական պետությունների համար:

Պետրոսյանը առանձնացնում է Երեւանի վարած արտաքին քաղաքական ուղղություններից մի քանիսը, որոնց նկատմամբ պաշտոնական Բաքուն զգացական վերաբերմունք է դրսեւորել.

1. Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերային բազմակողմանի հարաբերությունների առավել սերտացումն Ադրբեջանում առաջացնում է թաքցված խանդի, նախանձի զգացողություններ եւ դրանց վրա բացասաբար ազդելու անհագ ցանկություն:

2. Հայաստան-ԱՊՀ անդամ երկրներ բազմակողմանի հարաբերությունները՝ ցուցադրական անտարբերության, այլայլվածության զգացողություններ,

3. Հայաստան-Իրան բարեկամական, քաղաքական, տնտեսական հարաբերությունների խորացումը՝ անթաքույց զայրույթի, անհուսության, այլայլվածության զգացողություններ եւ առաջանցիկ քայլեր իրականացնելու ձգտում,

4. Հայաստան-Վրաստան բարեկամական, քաղաքական, տնտեսական, հարաբերությունների ակտիվացումը՝ դավաճանվածության զգացողություն, վրեժխնդիր լինելու ցանկություն,

5. Հայաստան-արաբական եւ մուսուլմանական երկրներ բազմակողմանի հարաբերությունների զարգացումը՝ հուսախաբության եւ մոլի զայրույթի զգացողություններ,

6. Հայաստան-Իսրայել քաղաքական, տնտեսական հարաբերությունների հեռանկարը՝ մոլի խանդի զգացողություն, որեւէ կերպ դրանց խոչընդոտելու ձգտում,

7. Հայաստան-ԵՄ քաղաքական, տնտեսական հարաբերությունների սերտացումը՝ թաքցված նախանձի եւ ցուցադրական անտարբերության զգացողություններ:

8. Հայաստան-Հեռավոր Արեւելքի երկրներ հարաբերությունների աշխուժացումը՝ նախանձի, խանդի զգացողություններ, առաջանցիկ քայլեր նախաձեռնելու ձգտում:

«Չնայած այն իրողությանը, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը պետք է ծրագրվի եւ իրացվի բացառապես սեփական շահի եւ շոշափելի ձեռքբերումների տեսլականի հիման վրա, այսուհանդերձ, պետք է փաստել, որ նաեւ վերոնշյալ ուղղություններով համակողմանի հարաբերությունների խորացման գործընթացը պետք է ուղեկցվի նախապես համակարգված քարոզչական արշավով՝ հակամարտային իրավիճակում հայկական կողմի համար անհրաժեշտ եւ համակողմանի նախահարձակ ֆոն ապահովելու համար»,-  հավելել է Արմեն Պետրոսյանը:

Տպել
5058 դիտում

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում