Անցնող տարվա 11 ամիսների ընթացքում Լոռու մարզի տարածքում  գրանցվել է հանցագործության 1268 դեպք, նախորդ տարվա՝ 1191 դեպքի դիմաց: Այս մազին Armtimes.com–ի հետ զրույցում հայտնեց Լոռու դատախազ Արսեն Մարտիրոսյանը, նշելով, որ 1268 հանցագործություններից բացահայտվել է 1157-ը.«Աճը կազմել է 77 դեպք: Պարզաբանման համար ասեմ, նախորդ տարիների հետ համեմատած առանձին հանցատեսակների մասով մենք ունենք բացահայտման ու գրանցման ցածր ցուցանիշ, մասնավորապես՝ ապօրինի ծառահատումների հետ կապված: Երբ ես նշանակվեցի դատախազ, ունեինք 3 քրեական գործ, այսօր ունենք 33 հարուցված քրեական գործեր: Կան լատենտային հանցագործություններ, որոնք հայտնաբերվում եւ գրանցվում են, ինչը արտացոլում է իրական պատկերը»:

Ամփոփելով տարին, մարզի դատախազը նշեց, որ ընթացիկ տարում լուրջ աշխատանքներ են իրականացվել, առանձին ուղղություններով տալով դրական արդյունքներ, բայց միաժամանակ նաեւ՝ լուրջ անելիքներ կան, որոնց ուղղությամբ տարվող ախատանքները շարունակական և պարբերական բնույթ պետք է կրեն, վստահեցրեց դատախազը:

11 ամիսների ընթացքում մարզում արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 10 դեպք, նախորդ տարվա 11-ի դիմաց: Առանձնապես ծանր հանցագործության 10 դեպքից բացահայտվել է 8-ը: Հաշվետու ժամանակահատվածում մարզի տարածքում արձանագրվել է ծանր հանցագործության  123 դեպք, որոնցից բացահայտվել է 85-ը: Միջին ծանրության հանցագործություններն այս տարի 13 դեպքով աճել են՝ 292 դեպք: Այս հանցատեսակի  աճին զուգահեռ, ըստ դատախազի, աճել է նաև բացահայտման ցուցանիշը՝ 83.2 տոկոս:

11 ամիսների ընթացքում 24 դեպքով (436-412) նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները: Նվազել են սպանության եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը, իսկ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ սպանության փորձի դեպքերը աճեն: Փոփոխություն չի արձանագրվել բռնաբարության եւ բռնաբարության փորձի դեպքերի շարժընթացում: Մարդու դեմ ուղղված 412 հանցագործություններից բացահայտվել է 399-ը:

Նախորդ տարվա համեմատ մարզի տարածքում 47 դեպքով(168-215) աճել են հասարակական անվտանգության եւ կարգի դեմ ուղղված հանցագործությունները:  Նշված բնույթի հանցագործությունների թվաքանակում աճել են հրազեն, ռազմամթերք ապօրինի կերպվ պատրաստելու եւ պահելու դեպքերը:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները մարզում 20 դեպքով ավելացել են: 14 դեպքով աճ է արձանագվել գողությունների թվի մեջ՝ 275 դեպք:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված 18 հանցագործություններն էլ բացահայտված են:

Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները 11 ամսվա ընթացքում 4 դեպքով աճել են:

Մարզի դատախազը համակարծիք չէ, թե Լոռու մարզը կրիմինալ մարզ է. «Ես համակարծիք չեմ, թե Լոռին կրիմինալ մարզ է, հանցագործություններ բոլոր մարզերում էլ լինում են: Հատկապես մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են»:

Տպել
9828 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է