Ադրբեջանում պնդում են` գտել և վերականգնել են հայերի օգտին աշխատած լրտեսների նամակները

27/12/2017 schedule18:20

Ադրբեջանում դատական փորձաքննության կենտրոնի ղեկավար Ֆուադ Ջավադովը հայտարարել է, որ հայտնաբերվել և վերականգնվել է 2016-ի ապրիլին հայերի օգտին աշխատած լրտեսական խմբի նամակագրությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

«Նրանք պնդում էին, թե լրտեսներ չեն և հայերին տեղեկություններ չեն փոխանցել, բայց նրանց համակարգիչները և հեռախոսները փոխանցվել էին մեր կենտրոնին, և մենք հատուկ տեխնիկայով վերականգնել ենք նամակագրությունը, փոխանցել հետաքննությանը»,- ասել է Ջավադովը:

Նա հավելել է, որ տեղեկությունների մի մասն, այնուամենայնիվ, լրտեսական ցանցը կարողացել են ջնջել: 

Ավելի վաղ նոր մանրամասներ էին հրապարակվել Հայաստանի օգտին մայիսին սկսված լրտեսական սկանդալի գործով: Աղդամի շրջանում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածով, որոշները մեղադրվել են դավաճանության մեջ: Ադրբեջանի ԶՈՒ նախկին սպան, որը նույնպես հարցաքննվել է եւ տեղափոխվել այլ զորամաս, պատմել է, թե ինչպես են այդ հետաքննության մեջ ներքաշվել մի հովիվ եւ նրա հոտը: 

Մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության եւ պետական անվտանգության ծառայության տարածած համատեղ հայտարարությունը շփոթեցրեց բոլորին: «Հավաքված նյութի հիման վրա՝ Ադրբեջանի զինվորական դատախազությունը Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով դավաճանության եւ այլ փաստերի վերաբերյալ քրեական գործ է հարուցել: Ստեղծվել է դատախազության, պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի եւ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներից կազմված քննչական-օպերատիվ խումբ, ընթանում է նախաքննություն»,- նշված էր այդ հայտարարության մեջ:

Զինվորականի խոսքով՝ հարցաքննվել կամ ձերբակալվել են շուրջ 400 ադրբեջանցի զինծառայող եւ քաղաքացի, որոնք իբր դավեր են նյութել կամ համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ: Նրանք մեղադրվում են գումարի դիմաց պետական անվտանգությանը սպառնացող գաղտնի ռազմական տեղեկատվության փոխանցելու մեջ։ 42 անձի ձերբակալման մասին լրատվամիջոցների հրապարակումներից հետո նախագահի աշխատակազմը հրամայեց, որ միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից բացի, բոլոր նորությունները հեռացվեն կայքերից:

Տպել
3624 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը