Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին

25/12/2017 schedule12:19

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) եւ 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով՝ որոշում եմ.

1. Ստեղծել համաձայնագրի եւ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) եւ հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովը՝

1) համակարգում է համաձայնագրով եւ փաստաթղթով սահմանված առեւտրատնտեսական եւ ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) հաստատում է համաձայնագրից եւ փաստաթղթից բխող, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից մշակված, այդ թվում՝ բարեփոխումների եւ մոտարկման գործընթացների իրականացմանն ուղղված՝ կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրերը եւ հետեւում դրանց կատարմանը.

3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի եւ Գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առեւտրատնտեսական եւ ոլորտային համագործակցության հարցերը եւ ընդունում որոշումներ:

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` հանձնաժողովի հետ նախապես քննարկել վերջինիս համակարգմանը ենթակա հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները, ստորագրվելիք եւ հաստատվելիք փաստաթղթերը»,- ասված է հրամանագրում:

Տպել
2122 դիտում

Ոստիկանությունը պարզել է զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը. նրան բաժնում լսել են

3 քաղաքացի կեղծ վարորդական վկայականներ են ձեռք բերել. հարուցվել են քրեական գործեր

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը. սպորտային վաշտը շուտով կրկին կգործի

Մայրաքաղաքը տրակտոր է նվեր ստացել. Հակոբ Կարապետյան

Երևանում ԱԶԲ ֆինանսավորմամբ քաղաքի կենտրոնը շրջանցող նոր ճանապարհներ են կառուցվում

ՀՀ-ում առողջության համար սեփական գրպանից վճարումները ծայրահեղ բարձր են, պետական ծախսերը՝ ցածր. Եգոր Զայցև

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը Չինաստանում մասնակցել է էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին

Աշխատաշուկայում անմրցունակ 600 ընտանիք օգտվել է անասնապահությամբ կայուն եկամուտ ունենալու ծրագրից

Բացահայտվել է Գորիսի մասնաճյուղում բջջային օպերատորներից մեկի ղեկավարի ապօրինությունները

Շովրոյան փողոցում տուն է այրվում. ԱԻՆ

Վերնագիրը վարկային համաձայնագիր է` ընդդիմությունը պիտի քլնգի. ԱԺ-ն վավերացրեց 131,5 մլն եվրոյի վարկային համաձայնագրերը

Հրապարակվել է ՀՖՖ Նախագահի պաշտոնում և Գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուների կենսագրությունները

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը

Դատարանը թույլատրել է «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին լքել երկիրը, ապա հետախուզում հայտարարել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին (տեսանյութ)

Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ. Տիգրան Խաչատրյան

Ամիրյանը տարածքը տվել էր, Մակունցը հետ վերցրել, Հարությունյանը նորից տրամադրել. անհասցե թատրոն կամ մի շենքի պատմություն

2020 թվականից շուրջ 3300 երեխա կստանա ներառական ծառայություններ․ Ժաննա Անդրեասյան

Արսեն Թորոսյանը հանդիպել է ԽԿԿ պատվիրակությանը. ԱՆ

Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր. ԱԱԾ