«Կեղծ լրատվություն». Ինչպե՞ս է Թրամփը վնասում աշխարհում մամուլի վարկանիշը

23/12/2017 schedule10:55

«Կեղծ լրատվություն» եւ «վաճառված մամուլ»՝ նախագահ Թրամփն իր նախագահության 11 ամիսների ընթացքում օգտագործել է այս արտահայտությունները 180 անգամ: Վերլուծաբանների կարծիքով, Դոնալդ Թրամփի հարաբերությունները մամուլի հետ փոխկապակցված են: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

«Նա գրում է Թվիթերում, լրատվամիջոցները հրապարակում են նրա գրածը, այնպես որ, նա լիարժեք օգտվում է հենց այդ նույն լրատվամիջոցների ընձեռած հնարավորություններից, որոնք քննադատում է», - ասում է Ամերիկայի մամուլի ինստիտուտի վերլուծաբան Թոմ Ռոզենթյելը:

Քննադատությանն ի պատասխան, զայրացած լրատվամիջոցները նույնիսկ տեսահոլովակ պատրաստեցին, որտեղ շեշտում էին, որ խնձորը խնձոր են անվանելու, որքան էլ իրենց փորձեն համոզել, որ դա այլ միրգ է: Սակայն իրականում, համաշխարհային մակարդակով լրատվամիջոցների նկատմամբ Թրամփի հռետորաբանությունն ուրախությամբ սկսեցին կրկնօրինակել աշխարհի ամենավառ բռնապետերը, ավելացնում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Քորթնի Ռադչը.

«Կեղծ լրատվություն» արտահայտությունն օգտագործում են Ֆիլիպիններում, Ռուսաստանում, Չինաստանում, Եգիպտոսում՝ մամուլի վրա ճնշումների արդարացման համար»:

Ավելին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը վերջերս հայտարարել է, որ իրավապաշտպանների մեղադրանքներն իր հասցեին անհիմն են, քանի որ այդ ամենը «կեղծ լրատվություն» է: Ասադի օրինակին են հետեւել Թաիլանդի եւ Քամբոջայի ղեկավարները, իսկ Սինգապուրում քննարկում են «կեղծ լրատվության» արգելման վերաբերյալ հատուկ օրենք ընդունելու հեռանկարը:

«Այդ ամենը քաջալերում է նման ղեկավարներին, քանի որ նրանց կարծիքով, նույնն անում է ամերիկյան իշխանությունը», - նշում է Լրագրողներ առանց սահմանների ներկայացուցիչ Մարգո Էվենը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաեւ հիշեցնում է, որ իր նախագահության օրոք Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է մի շարք բռնապետերի, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին, ով հայտնի է լրագրողներին բանտարկելու իր հակումներով:

Տպել
2263 դիտում

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի