«Սա դեռ սկիզբն է». ԱԱԾ-ի համար՝ 7000 քառակուսի մ. բնակելի ու 4000 մ. աշխատանքային տարածք

22/12/2017 schedule15:38

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ հրավիրված նիստին ԱԱԾ աշխատակիցներից բացի ներկա են եղել համակարգի վետերաններ, հյուրեր: Այս մասին հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից:

Ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ամփոփել է 2017 թվականին կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու մեկ անգամ եւս հավաստիացրել, որ ազգային անվտանգության մարմինների առջեւ դրված հիմնական խնդիրները եղել եւ շարունակում են մնալ ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը:

Հանրապետության Նախագահը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգեւներով, շնորհել նաեւ բարձրագույն զինվորական կոչումներ: Նախագահի կողմից ծառայության երկու աշխատակցի շնորհվել են նաեւ բնակարանների հավաստագրեր: ԱԱԾ աշխատակիցներին Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ նրանց եւ՛ սոցիալ-կենցաղային, եւ՛ աշխատանքային պայմանների բարելավման խնդիրները միշտ եղել եւ լինելու են ծառայության ղեկավարության եւ իր՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում: Նախագահը նշել է, որ 2018 թվականին նախատեսված է քաղաքի հարմարավետ վայրերից մեկում Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 7000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով բնակելի շենք, ինչպես նաեւ ծառայության տարածքում աշխատանքային պայմանների բարելավման նպատակով 20 ամիսների ընթացքում կառուցել 4000 մետր աշխատանքային տարածք: «Սա դեռ սկիզբն է»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորել ԱԱԾ բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ինչպես նաեւ անդրադարձել ծառայության առաջիկա անելիքներին, անվտանգության ոլորտում ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումներին, միջազգային եւ տարածաշրջանային բարդ ու լարված ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակով պայմանավորված ԱԱԾ առջեւ դրվող նոր խնդիրներին եւ աշխատանքի նոր ուղղություններին:

Տպել
4216 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին