Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ, որակազրկումը կասեցվում է

ՀԱՕԿ լրատվական ծառայությունը հայտնում է Հռիփսիմե Խուրշուդյանի` մեծ սպորտ վերադառնալու մասին եւ ներկայացնում ծանրորդուհու հետ հարցազրույցը.

«Վերջապես լսեցի այդքան սպասված լուրը՝ 2018 թվականի մայիսից որակազրկումը կասեցվում է: Եւ այսօր ասում եմ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ»:

Նա միշտ եղել է կանանց հայկական ծանրամարտի առաջատարներից: Դոպինգ սկանդալը, որակազրկումը նրան հիասթափեցրին, բայց չկոտրեցին: Մարզվեց, հավատաց ու հույսով սպասեց: Հիմա արդեն պարզ է՝ սա նոր սկիզբ է: Հռիփսիմե Խուրշուդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հիասթափությունների, վերադարձի ու նոր նպատակների մասին.

«Վերադարձս շատ սպասված է: Քնում եւ արթնանում էի լավ լուր լսելու հույսով: Երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զանգեց ու ասաց, որ կարող եմ նորից մրցումների մասնակցել՝  քիչ էր մնում ուշագնաց լինեի ուրախությունից:

Չեմ պատկերացնում կյանքս առանց ծանրամարտի: 19 տարի ես այս մարզաձեւով եմ ապրում: Սա փորձություն էր, որը պետք էր հաղթահարել: Ես մեծ կամքի ուժ ունեմ եւ նահանջող մարդկանցից չեմ: Հիասթափություններ ունեցել եմ, չեմ ցանկացել ոչ մեկի հետ խոսել, շփվել: Կարծես հիշողությունս կորցրած լինեի, ագրեսիվ էի բոլորի հանդեպ, նույնիսկ երեխայիս հետ չէի կարողանում հանգիստ շփվել: Թշնամուս չէի ցանկանա այդ հիասթափությունը, հոգեկան ապրումները: Բայց իմ մեջ ուժ եմ գտել եւ հաղթահարել բոլոր դժվարությունները: Եվ այսօր ասում եմ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ:

Ես շատ շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին: Եթե նա չլիներ՝ ես չէի վերադառնա: Նա է ինձ ոգեւորել, ուժ տվել: Պարոն Ծառուկյանը միշտ ինձ հարցնում էր՝ արդյո՞ք մարզվում եմ: Նա ասում էր, որ ամեն ինչ կանի իմ վերադարձի համար: Ասաց եւ արեց»,- նշեց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Այս ընթացքում հայ ծանրորդը չի դադարեցրել  մարզումները, պահպանել է ֆիզիկական վիճակը: Իսկ հիմա մարզվում է մեծ խանդավառությամբ: Երկար դադարից հետո նա առաջին անգամ մրցահարթակ կմտնի 2018 թ. աշխարհի առաջնությունում.

«Ցավոք սրտի Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ, ժամկետների մեջ մեկ ամիս չեմ հասցնում: Այսուհետ հանդես կգամ նոր քաշային կարգում ՝ 90 կգ: Այն կարծես ինձ համար լինի: Վերջապես նոր քաշում կմրցեմ ինձ հավասարների, ոչ թե ինձնից 30 կգ ծանր մարզիկների հետ: Սակայն, եթե 90 կգ քաշային կարգն օլիմպիական չհամարվի, ես անպայման կփոխեմ քաշս:

Առաջին հերթին ցանկանում եմ վերադարձնել  մարդկանց վստահությունը: Չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե որակազրկվել եմ ու հեռացել սպորտից: Նպատակս, իհարկե, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի մեդալներն են»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Տպել
2379 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին