Վթարված պոչատարի թափոնները որքանով են վտանգավոր մարդկանց համար. քաղաքապետին հայտնի չէ

Երեկ լուր տարածվեց, որ Ախթալայի ԼՀԿ (Լեռնահարստացման կոմբինատին) պատկանող պոչատարը վթարվել է, եւ ամբողջ պոչանքը տարածվել է Ախթալայի թիվ 2 դպրոցի այգում ու շրջակայքում, եւ որ բնականաբար, այդ թույնը շնչելու են երեխաները:

Խնդրի եւ դրա լրջության աստիճանի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Լոռու մարզի Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանից:

- Պարոն Թամազյան, տեղեկություն եղավ, որ կոմբինատի պոչատարը վթարվել է, ու պոչանքը լցվում է դպրոցի հարակից տարածք: Որքանո՞վ է լուրջ այդ խնդիրը, ի՞նչ վտանգ է սպառնում աշակերտներին:

- Նախ շեշտեմ, որ դպրոցի շենքում այժմ դասապրոցես չի կազմակերպվում: Շենքը վերանորոգման փուլում է, աշխատանքները պետք է ավարտվեն 2018 թվականին:

- Ամեն դեպքում, մոտակայքում բնակիչներ կան, չէ՞: Դա որքանո՞վ է վտանգավոր նրանց համար: Ուսումնասիրվե՞լ է:

- Երեւի ձեր ինֆորմացիան սխալ է: Դպրոցի տարածքում բնակիչներ չկան: Այնտեղ տներ չկան: Խողովակը պայթել է մի քանի օր առաջ, դա տեւել է, ինչքանով, իհարկե, տեղյակ եմ, կարճ ժամանակահատված:

- Բայց դպրոցի շրջակայքում պոչանքը տարածվա՞ծ է:

- Դե որ խողովակը պայթել է, թափոնը թափվել է: Դպրոցից հեռու է մի քիչ, մոտավորապես հարյուր-երկու հարյուր մետր:

Հիմա դա իրենից վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ չէ:

- Չեմ կարող ասել: Դա մասնագետները կարող են ասել, ի վերջո, ես մասնագետ չեմ:

- Դուք մասնագետներին չե՞ք հարցրել:

- Ընդհանրապես պոչանքի վերաբերյալ պիտի ընդհանուր եզրակացություն լինի, այնպես չէ, որ հիմա հարցնելով կամ չհարցնելով է: Թե պոչանքը իրենից ինչ է ներկայացնում, դա մասնագետները կարող են ասել:

- Հետաքրքրիր էր նաեւ իմանալ՝ նախ այդ վտանգը, եթե կա, ինչքան ժամանակ կպահպանվի, հետո հնարավո՞ր է մաքրել տարածքը, թե՞ այլեւս չէ:

- Խողովակաշարը նոր չէ որ կա, դրա միջոցով տեղափոխվում է պոչանքը պոչամբար: Ու, ինչքանով ես գիտեմ, Սովետական Միության տարիներին է դա կառուցվել: Խողովակաշարի փոփոխություն, նորացում երբ են արել, դա չեմ կարող ասել: Բայց վթարը շատ կարճ է տեւել, դրանից հետո մաքրման աշխատանք արվել է ջրի միջոցով, հիմա էլ դպրոցում շինարարությունն ընթանում է: Մնացածը նույնպես, ես քննարկել եմ կոմբինատի տնօրենի հետ, պիտի ինքը վերացնի:

Տպել
1938 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին