Մենք բարդ ժամանակներ ենք ապրում. Իլյա Երկրորդը՝ Վրաստանում ՀՀ դեսպանին

21/12/2017 schedule12:20

Դեկտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյակի կապակցությամբ եւ նրան մաղթելով քաջառողջություն՝ դեսպան Սադոյանը նրան փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույններն ու բարեմաղթանքները։

Իլյա Երկրորդը, նշելով, որ վրացի եւ հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն բազմադարյա ավանդույթներ, ընդգծեց, որ երբ պատմական որեւէ ժամանակահատվածում մեր երկու ժողովուրդներից մեկի համար եղել է ծանր եւ փորձություններով լի շրջան, այդ ամենն իր ազդեցությունն է ունեցել նաեւ մյուսի վրա։

Իլյա Երկրորդը, խոսելով ներկա իրողությունների մասին, նշեց, որ մենք բարդ ժամանակներ ենք ապրում, որը մեր երկու պետություններին թելադրում է, որ միշտ ունենանք սերտ հարաբերություններ։ Այս համատեքստում Իլյա Պատրիարքը ընդգծեց, որ դեսպան Սադոյանից շատ բան է կախված եւ հույս հայտնեց, որ վերջինիս գործունեության ընթացքում մեր հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։

Ռուբեն Սադոյանն իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է, որ իր դիվանագիտական առաքելությունը սկսում է Իլյա Երկրորդի օրհնությունը ստանալով։ «Տեսնելով այն մեծ հարգանքն ու ակնածանքը, որ կա Ձեր հանդեպ, զգալով այդ անսահման սերն ու հեղինակությունը, որ Դուք վայելում եք Վրաստանում՝ ես ուղղակի պետք է արձանագրեմ, Դուք, իրավամբ, սուրբ մարդ եք» - շեշտեց Հայաստանի դեսպանը։

Խոսելով հայերի եւ վրացիների ընդհանրությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ նա կանի ամեն ինչ, որպեսզի մեր եղբայրական ազգերի միջեւ կապը ավելի խորանա եւ ավելի ամուր հիմքերի վրա դրվի։

Անդրադառնալով Հայաստանին՝ Համայն Վրաստանի Պատրիարքն ասաց, որ միշտ ջերմ զգացողություններ է տածել Հայաստանի նկատմամբ։ Նա առանձնահատուկ ջերմությամբ հիշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին եւ նրա հետ ունեցած իր բարեկամությունը:

Հանդիպման ավարտին Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը հայ ժողորդին մաղթեց հաջողություններ՝ ավելացնելով․ «Աստված պահապան հայ ժողովրդին եւ բարեկամ Հայաստանին»։

Տպել
1138 դիտում

Մեր վարակված և վտանգված գործընկերներին է նվիրվում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով

Վրաստանի կառավարությունը կվճարի մարտ, ապրիլ և մայիս ամիսների բնակչության կոմունալ վճարները

Արցախի նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն 5 ուժեր. Մայիլյանի գլխավորած դաշինքը չի հաղթահարել շեմը

Փաստաբանը դիմել է վարչապետին՝ հողատարածքների վարձակալների հետ վարձավճար չգանձելու համաձայնություն ստանալու համար

Հայբիզնեսբանկը հրավիրում է բոլորի ուշադրությունը (լուսանկար)

Բնակելի թաղամասը կառուցվել է խախտումներով, կեղծ եզրակացությամբ՝ ստեղծելով քաղաքացիների համար ծանր հետեւանքներ

Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. ԿԸՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է դիմել ՀԾԿՀ հուլիսի 1-ից գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու հարցով

ՇՄ նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում

Արտակարգ դրության օրերին բանկերը հիմնականում հայտերը կընդունեն եւ կգնահատեն դրանք․ Խոջոյան

Գյուղացիական տնտեսությունները եւ ՓՄՁ-ները արդեն կարող են դիմել աջակցության համար․ փոխնախարար

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը չի հաղթահարել ԱԺ մտնելու 5 տոկոսի շեմը. Հայկ Խանումյան

ԴԱՀԿ հարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց, արգելանքներ կիրառելուց. հայտարարություն

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է պարետ Տիգրան Ավինյանին

Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում վերջերս կառուցված տաղավար է ապամոնտաժել

Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ

Ընտանեկան բռնություն, ծեծ, փաստաթղթի կեղծիք ու սպանության սպառնալիք. ոստիկանության ամփոփագիրը