Ուզում ենք հասնել նրան, որ լողը նույնպես հենակետային մարզաձեւ դառնա. Հովսեփ Մեսրոպյան

19/12/2017 schedule22:10

Մրցաշրջան 2017-ը Լողի հայկական դաշնության համար հաջող էր: Մեր լողորդները պատշաճ մակարդակով մասնակցել են աշխարհի առաջնություններին՝ թարմացնելով Հայաստանի մեծահասակների եւ պատանիների ռեկորդներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

«Մարզական արդյունքների առումով լուրջ ձեռքբերում են Անի Պողոսյանի եւ Արթուր Բարսեղյանի նվաճած՝ Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերը, Արթուր Բարսեղյանի՝ աշխարհի պատանեկան առաջնությունում լրացրած միջազգային կարգի սպորտի վարպետի ու եւս վեց լողորդի սպորտի վարպետի նորմաները: Մեր լողորդների միջազգային մեկնարկները դեռ շատ չեն, սակայն անում ենք ամեն բան ավելիին հասնելու համար: Ընդ որում, շեշտը դնում ենք պատանիների ու երիտասարդների վրա: Նրանք այս տարի մասնակցել են  մի քանի միջազգային մրցաշարի, իսկ Վրաստանից եւ Իրանից տուն վերադարձել շուրջ 100 մեդալով: Պատահական չէ, որ Հայաստանի մեծահասակների հավաքականը համալրվում է գերազանցապես պատանիներով ու երիտասարդներով:

Վարպետության բարձրացմանը զուգընթաց մեծ կարեւորություն ենք տալիս լողի մասսայականացմանը հանրապետությունում, առանց որի հեռանկար չկա: Շնորհիվ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարության եւ աջակցության, լողը Հայաստանում ընդգրկում է նոր տարածաշրջաններ: Այս ամռանն Իջեւան քաղաքում նոր լողավազան բացեցինք, ինչի արդյունքում Իջեւանը հանրապետության պատանեկան առաջնություններին ու մյուս մրցումներին առաջին անգամ մասնակցել է առանձին թիմով: Հիմա անգործության մատնված երկրորդ լողավազանն ենք հիմնանորոգում Հրազդան քաղաքում: Առանց շտապելու շարժվում ենք առաջ՝ վստահ լինելով, որ Հայաստանում լողը նույնպես հենակետային մարզաձեւ կդառնա», - ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:

ԼՀԴ նախագահը խոսել էնաեւ 2018 թ. ծրագրերի մասին. «Եկող տարվա օրացուցային պլանն ավելի հագեցած է լինելու: Պատանի լողորդները Հելսինկիում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը, մեծահասակները Գլազգոյում հանդես կգան մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Իսկ պատանեկան օլիմպիական խաղերը Բուենոս Այրեսում կլինի գլխավոր մեկնարկը: Այս երեք մրցումներում մեկնարկելու են մեր լավագույն լողորդները, իսկ մյուսները կշարունակեն հանդես գալ միջազգային մրցաշարերում, մինչեւ իրենք էլ համապատասխան մակարդակի կհասնեն:

Մեզ հատկացվող աջակցության գումարները համեստ են: Բայց չենք տրտնջում: Դրանք օգտագործում ենք խիստ նպատակային: Ինքներս էլ փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում բացը ինչ-որ չափով լրացնել: Մրցումներ շատ կան, բայց ընտրում ենք նրանք, որոնք օգտակար կլինեն մեր լողորդներին, կնպաստեն Հայաստանում լողի զարգացման դրական աճին:

Այսօր Հայաստանում լողով արդեն զբաղվում է շուրջ 3000 պատանի: Դա նաեւ նոր լողավազանների շահագործման արդյունք է: Եկող տարի շարունակելու ենք մեր կարեւորագույն ծրագրերից մեկը՝ մարզաձեւը մարզերում զարգացնելը: Դրա համար 2018 թվականին պլանավորել ենք, օրինակ, Վանաձորում ավանդաբար կազմակերպվող «Ուրախ դելֆին» պատանիների մրցման տարիքային փուլերը բաշխել այլ մարզերի ու քաղաքների վրա, որտեղ լողավազան կա: «Ուրախ դելֆին» մրցման փուլերից մեկն անպայման կանցկացվի Իջեւանում, մյուսները՝ Գյումրիում, Հրազդանում, երբ կշահագործենք այնտեղի լողավազանը: Ի դեպ, Իջեւանի լողի ՄՊՄԴ-ում լողավազանից բացի գործում է նաեւ լավ կահավորված հյուրանոց, խաղադաշտ, վարժասարքերի սրահ: Այնտեղ մյուս մարզաձեւերն էլ կարող են ուսումնամարզական հավաքներ անցկացնել», - ասաց Հովսեփ Մեսրոպյանը:

Տպել
2589 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ