Հանդիսատեսի թիվը` 41 470, ներկայացումների քանակը` 141, հասույթը՝ գրեթե կրկնակի. Գյումրի

19/12/2017 schedule21:30

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած ասուլիսում ամփոփվել է անցնող 2017 թվականը եւ խոսվել 2018-ի անելիքների, սպասվող թատերական իրադարձությունների մասին:

Մշակույթի նախարարության փոխանցմամբ, թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը եւ տնօրեն Տիգրան Վիրաբյանն անդրադարձան Ամանորի ներկայացմանը, որի առաջնախաղը կկայանա դեկտեմբերի 20-ին եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 30-ը: 2017-ի մասին բանախոսները խոսեցին նաեւ թվերի լեզվով.

Հանդիսատեսի թիվը` 41 470, խաղացած ներկայացումների քանակը` 141, տոմսերի վաճառքի հասույթը՝ 31 միլիոն դրամ՝ 2016-ի 18 միլիոն դրամի փոխարեն:

«7 առաջնախաղ, մարզային եւ մայրաքաղաքային հյուրախաղեր, հանդիսատեսի թվաքանակի աննախադեպ աճ... այս ամենը հավաստիքն են այն բանի, որ Գյումրու դրամատիկականը վերագտնում է նախկին հեղինակությունն ու ճանաչումը»,- նշեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:

2017 թվականին շուրջ 50.000 դոլլարի մասնավոր ներդրում է կատարվել Գյումրու դրամատիկական թատրոնում, որի շնորհիվ թատրոնը անցում է կատարել արեւային ֆոտովոլտային ներցանցային համակարգերի: Խնայած էլեկտրաէներգիայի հաշվին կատարվելու է տեխնիկական վերազինում: Մասնավոր ներդրումների շնորհիվ սոցիալապես խոցելի խավի համար կիրառվել է տոմսերի 40 տոկոս զեղչ: 

2018-ին նախատեսվում է Գյումրու դրամատիկական թատրոն հրավիրել հանրապետության լավագույն բեմադրիչներից՝ Վահե Շահվերդյանին, Նարինե Մալյանին եւ Արշալույս Հարությունյանին: Իսկ տարեսկզբի առաջին պրեմիերան կլինի Արցախյան քառօրյա պատերազմին նվիրված ներկայացումը, որի բեմադրական աշխատանքն արդեն սկսված է: Պիեսի հեղինակ` Անահիտ Աղասարյան, բեմադրիչ` Լյուդվիգ Հարությունյան, նկարչական ձեւավորումը` Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր` Հայկո: 

Բանախոսներն անդրադարձան նաեւ Գյումրու դրամատիկականին աջակցման հիմնադրամին՝ խոստանալով` 2018-ի մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը, թատրոնի մեկ արտիստի ապահովել բնակարանով:

Տպել
1826 դիտում

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. ՄԻՊ

Զինված ավազակային հարձակում Արարատի մարզում. թալանել են բենզալցակայանը

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն

«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ է եղել

2020 թվականի դիվանագիտական ձախողումը հենված է բանակցային ողջ նախորդ ժամանակաշրջանի դիվանագիտական ձախողումների վրա

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է, Սյունիքի մարզում ձյուն է տեղում

Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ կան տուժածներ, այդ թվում՝ 8 ամսական եւ 3 տարեկան երեխաներ

Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին

2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում. վարչապետ

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք այցի շուրջ

Կարևոր է միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը. ՀՀ, ԱՀ ԱԳ նախարարներ

ՃՏՊ Գյումրիում․ կա տուժած

Պատերազմում ոտքերից զրկված կամավորականին չի հաջողվում հաշմանդամության կարգ ստանալ․ ԲՍՓ աշխատակիցները կայցելեն նրանց տուն