Դատարան հնարավոր կլինի դիմել էլեկտրոնային տարբերակով, իսկ ԴԱՀԿ գնալ էլ պետք չի լինի

Ազգային Ժողովի արտահերթ նիստում արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց հաջորդ օրենսդրական նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ հարակից այլ օրենքներում: Այսօր արդեն առաջին ընթերցմամբ քննարկվեց Քրեական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագիծը:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի անհրաժեշտության մասին շատ է խոսվել եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը բազմիցս է խորհրդրանում խոսել էլեկտրոնային տարբերակով դատարան դիմելու անհրաժեշտության մասին: Նախագծերի փաթեթով այդ հնարավորությունը տրվում է ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ վարչական գործերով դատարան դիմելու համար: Նախատեսվում է, որ հայցադիմում, դիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլ փաստաթղթեր դատարան կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով, իսկ տեխնիկական հարթակն արդեն պատրաստ է: «Datalex.am» տեղեկատվական համակարգի միջոցով դա հնարավոր է  իրականացնել: Այդուհանդերձ չի սահմանափակվում թղթային տարբերակով դատարան դիմելու հնարավորությունը, պարզապես էլեկտրոնային ստորագրության առկայության պայմաններում քաղաքացին  կկարողանա էլեկտրոնային տարբերակով դիմել դատարան: Ընդ որում, ապացույցները անձը կներկայացնի սկանավորված տարբերակով, իսկ հետագայում դատարանը կբերի բնօրինակները, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Արդարադատության նախարարի տեղակալը նշեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Արտակ Զեյնալյանի ներկայացրած առաջարկն ընդունելի է իրենց համար եւ նոտարական վավերացմամբ լիազորագրով եւս կկարողանան էլեկտրոնային տարբերակով դիմել դատարան:

Հաջորդ փոփոխությունը դատական ակտի հարկադիր կատարմանն է վերաբերվում, որի դեպքում նույնպես դատարանի վճիռը էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի հասցնել դատական ակտերի հարկադիր ծառայություն, որի պարագայում էական ժամանակ կտնտեսվի:

«Սա դուինգ բիզնեսի գործակցի վրա դրական կադզի, որովհետեւ մենք մի քայլ կրճատում ենք անձի կողմից իր խախտված իրավունքների վերականգնամն համար այդ գործողությունները: Այսինքն՝ այլեւս անձը դատարանից չի վերցնի տանի ԴԱՀԿ, այդ քայլը բացառում ենք»,- ասաց Արթուր Դավթյանը՝ նշելով, որ այս երեք նորամածություններն են առաջարկում: Նախագծի հեղինակը նշեց, որ ունեն տեխնիկական հնարավորությունները, սակայն չունեին իրավական հիմնավորումները, դրա համար է, որ 24 ժամ ռեժիմով են ցանկանում այդ հիմքերը ստեղծել:

Տպել
3294 դիտում

Նախագահ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ, անդրադարձել հայ-ճապոնական հարաբերություններին

Երևանում վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին

ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վերապատրաստման դասընթացն ավարտվել է

Կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք է հաստատվել, մահացել է 5 մարդ

Երևանում ավտոմեքենա է այրվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված ընդունելությանը (տեսանյութ)

ՔԿ-ն հրապարակել է փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողների անունները

ՄԻՊ արտահերթ զեկույց անգլերենով. ներկայացվել են Երասխում բնակիչների իրավունքների վտանգներն ու խախտումների փաստերը

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

ՀՀ-ում փակ ճանապարհներ չկան

Հայ-ադրբեջանական սահմանում կասեցվել է ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ

Թալիբները պնդում են՝ իրենք վերահսկում են Աֆղանստանի 50-80 %-ը. Տաջիկստանը պատրաստ է ընդունել 100 հազար փախստականի

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Ֆիզմաթ և Քվանտ դպրոցների սաները շահել են արծաթե և բրոնզե մեդալներ․ կա նաև խնդիր

Լոռի Բերդ համայնքում կիրականացվի հակակարկտային կայանների տեղադրում և գյուղգործիքների ձեռքբերում

Քոչարյանի շուրջ ձեւավորված փուչիկը տրաքեց հունիսի 20-ին. Ռուստամ Բաքոյանը՝ ընդդիմության հետ համագործակցության մասին

Զառիթափ համայնքում կկառուցվի արևային ֆոտովոտային կայան և կիրականացվի ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ

Դիլիջանի ոլորաններում «Nissan X-trail»-ը ձորն է գլորվել. կա տուժած

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների համար անցկացվել է «People management» թեմայով թրեյնինգ

Մալիշկայի գյուղապետարանի և մշակույթի տան տանիքներին կկառուցվեն արևային ՖՎ կայաններ և կիրականացվի մասնակի ասֆալտապատում

Քանի որ բաց տեսարաններ կան, շատ ծնողներ կարող են վատ արձագանքել. նոր ձևաչափով ներկայացումն ու դերասանների անկեղծ զրույցը

Գրքերի շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակոցներ է արձակում Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Ապօրինի շինարարությունից տուժած բնակիչները սպասում են դատարանի որոշմանը

Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ

АК-74, AKM, անօդաչու թռչող սարք, կացին. 5 տարի անց դատարանում կրկին հետազոտվեց զինված խմբից առգրավված զենք-զինամթերքը

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. «Արմենպրես» (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը

Դատարան է ուղարկվել կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ

Ադրբեջանի նախագահը ընդունեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարություններին

Տեղի ունեցավ Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը. հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ

«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Զոհված զինծառայողի տատիկից թոռան գերեզմանի ծախսերը հոգալու պատրվակով երիտասարդը հափշտակել է ավելի քան 1,6 միլիոն դրամ

Վարչապետի որոշմամբ՝ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է եղել. ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող թեթեւ վիրավոր է, Ադրբեջանն ունի 1 զոհ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը (տեսանյութ)

«Հանրային կառավարման բարեփոխումների՝ մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը հրապարակվել է